Ուսումը շարունակելու հնարավորություն Կլուժ-Նապոկայի գյուղ. գիտ. եւ անասնաբուժ. համալսարանում (Ռումինիա)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի ուսանողների համար ուսումը 1 կիսամյակ (2024 թ․ գարնանային կամ աշնանային կիսամյակ) շարունակելու Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժական բժշկագիտության համալսարանում (2 տեղ)։

Շարժունությանը մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել հետեւյալ հղումով եւ սեղմել “Apply now” կոճակը, որից հետո ուսանողները հնարավորություն կունենան ստեղծել իրենց էջը, ընտրել ուսանողներին վերաբերող բաժինը եւ վերբեռնել անհրաժեշտ փաստաթղթերը։

Անհրաժեշտ փաստաթղթերն են՝

  1. անձնագրի պատճեն,
  2. նկար,
  3. learning agreement.

Խնդրում ենք օգտագործել միայն կայքում տեղադրված ձեւանմուշները։

Դիմումների վերջնաժամկետն է 2024 թ․ փետրվարի 9-ը ներառյալ։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

Ժամանակացույց ,

Ակադեմիական օրացույց ,

Ուսանողների համար նախատեսված ուղեցույց ,

Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են ստանալ հավելյալ կրթաթոշակ, մանրամասները՝ այստեղ:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին կամ գրել էլփոստի [email protected] հասցեով։