Հարգելի գործընկերներ, ՀԱԱՀ պրոռեկտոր Գագիկ Թովմասյանի անունից կիբերհանցագործները WhatsApp-ում կեղծ հաղորդագրություններ են տարածում։ Խնդրում ենք որեւէ կերպ չարձագանքել այդ էջից հնարավոր նոր հաղորդագրություններին, առավելեւս՝ զերծ մնալ որեւիցե տեղեկություն, տվյալներ տրամադրելուց։ Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2025-26 ուստարվա գարնանային կիսամյակում Հարավային Բոհեմիայի համալսարանում (Չեխիա) ուսումը շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2)՝ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության, ինչպես նաեւ Ագրոբիզնեսի դեպարտամենտի բակալավրիատի ուսանողները, բացառությամբ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին մասնակցելու համար [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պատկառելի՝ 14 հոգուց բաղկացած պատվիրակություն էր այցելել Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարան՝ ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին կրթական եւ ուսումնափորձարարական ստորաբաժանումների ղեկավարներ։ Այցի հիմնական նպատակն էր ուսումնափորձարարական տնտեսությունների կառավարման, նորարարական տեխնոլոգիաների ներդրման եւ կրթական ծրագրերի իրականացման ոլորտում փորձի փոխանակումը, ինչպես նաեւ համագործակցության նոր հարթակների ձեւավորումը։ Մեր [...] Read More
Վերջին շրջանում թեմատիկ-թիրախային այցերը մեզ հուշում են, որ ավագ դպրոցում նորամուծություն՝ նախագծային աշխատանքներ իրականացնելը շատ արդյունավետ եւ նպատակամետ է: Նախապատրաստված, գիտելիքների անհրաժեշտ պաշար-հիմք ունեցող երիտասարդների հետ աշխատել-զրուցելը, անշուշտ, մեծագույն հաճույք է եւ տարբերվում է մյուս ճանաչողականներից: Եւ բնական էր, որ հարցերի պատասխանելիս՝ Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ, ագրոտեխնոլոգիաների ԳԿ-ում լաբորատորիայի վարիչ Մանվել Բադալյանը ոգեւորությամբ [...] Read More
Թումո լաբերը կազմակերպում է EnviTech x Human Rights գաղափարաթոնը, որի նպատակն է մշակել տեխնոլոգիական լուծումներ մարդու իրավունքների վրա անմիջական ազդեցություն ունեցող էկոլոգիական խնդիրների համար։ Գաղափարաթոնի միջոցով մասնակից թիմերն իրենց գաղափարները կներկայացնեն տեխնոլոգիաների ու էկոլոգիական իրավունքի ոլորտում կայացած միջազգային փորձագետներին։ Հաղթող թիմը կստանա 500․000 դրամ՝ գաղափարի հետագա զարգացման համար։ Գաղափարատոնը, որին կարող են մասնակցել 18-35 տարեկան [...] Read More
Քսանմեկերորդ դարում աշխատաշուկան ավելի քան երբեւէ պահանջում է ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլ նաեւ անձնական, հաղորդակցական, հակամարտությունների կառավարման, քննադատական մտածողության, միջանձնային եւ այլ հմտությունների համալիր, որը միջազգային գործելակերպում հայտնի է որպես «փափուկ հմտություններ»։ Դրանց զարգացումը դարձել է կրթական հաստատությունների, գործատուների եւ կարիերայի խորհրդատուների առաջնահերթություններից մեկը։ Այս համատեքստում բացառիկ արժեք ունի «Փափուկ հմտությունների բարելավում 21-րդ դարի կարիերայի խորհրդատվությունում. V4 փորձի փոխանցում» [...] Read More
Նոյեմբերի 21-ին ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի պատասխանատու Մարիամ Ատալյանը հյուրընակալել էր դպրոցականների հերթական խմբին, այս անգամ՝ Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի՝ «Քիմիա եւ գյուղատնտեսություն» նախագծի թիմում ընդգրկված տասներորդցիներին, ուսուցչուհի Աննա Նազարյանի գլխավորությամբ։ Նախ՝ ուսուցչուհու մասին․ տիկին Նազարյանը ոչ միայն իր գործի նվիրյալն է, այլեւ նորագույն տեխնոլոգիաների դերը, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում, խորապես [...] Read More
Քաղաքային խմիչք՝ գարեջուր. հայոց գարեջրագործության պատմությունը Քսենոփոնից մինչեւ Մահարի եւ մեր օրեր
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Հասարակական գիտությունների ամբիոնի (վարիչ՝ պատմագիտության թեկնածու, դոցենտ Մերի Նաջարյան) դոցենտ Համո Սուքիասյանը դասախոսություն-քննարկում իրականացրեց՝ նվիրված հայոց գարեջրագործության պատմությանը: Այս նախաձեռնության՝ մտահղացման հեղինակը Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության թեկնածու Հրաչյա Գրիգորյանն էր: Հենց նրա գնահատանք-խոսքով էլ մեկնարկեց այս շատ հետաքրքիր զրույցը, որը նաեւ միջամբիոնային համագործակցության հրաշալի օրինակ է: Չէ որ հենց բուսաբուծական [...] Read More
Այսօր՝ նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստ՝ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Նիստը մեկնարկեց 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության արդյունքների վերաբերյալ ռեկտորի հայտարարությամբ, ըստ որի, նախորդ ուստարվա համեմատ, համալսարանը զգալի առաջընթաց է գրանցել։ Ընդհանուր առմամբ, այս տարի ՀԱԱՀ-ի, ներառյալ մասնաճյուղերը, բակալավրիատի առկա եւ հեռակա համակարգեր եւ միջին մասնագիտական կրթական ստորաբաժանումներ է ընդունվել 2298 ուսանող՝ այսինքն 16,1 [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամը հայտարարում է մրցույթ «ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» առակայի դասախոսական կազմի համալրման նպատակով: Համալսարանի նպատակն է ներգրավել բարձրորակ դասախոսական կազմ` նրանց տրամադրելով շարունակական կատարելագործման հնարավորություններ և բարենպաստ աշխատանքային միջավայր: Պարտականություններ՝ առարկայական պլանով նախատեսված թեմաների դասավանդում, դասախոսությունների, գործնական և լաբորատոր պարապմունքների, սեմինարների անցկացում (խաղողի վազի աճի ու զարգացման առանձնահատկությունների, միջավայրի և մշակության պայմանների նկատմամբ ունեցած [...] Read More



