«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա տրանսպորտային միջոցների և գյուղտեխնիկայի մրցութային կարգով վաճառքի վերաբերյալ: Մրցույթը տեղի կունենա 2019 թ․-ի դեկտեմբերի 26-ին, ժամը 15․00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ Մասնակցության դիմումները ընդունվում են մինչև դեկտեմբերի 25-ը ժամը 17.00-ը: 1. Օտարման առարկա տրանսպորտային միջոցների [...] Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը, որի քննարկած հիմնական հարցը 2019-2020 ուսումնական տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ուսանողների հաճախումներն էին: Թեպետ դեկանների, դեպարտամենտների պետերի, մասնաճյուղերի եւ քոլեջների տնօրենների աշխատանքի շնորհիվ հաճախումների հարցում դրական տեղաշարժն ակնհայտ է, բայց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանի գնահատականը բավականին խիստ էր՝ ավելիին հասնելու հստակ ուղերձով: Ընդ [...] Read More
Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական կուրսի առաջին գործնական կիսամյակում 2021թ. ապրիլ ամսին սովորելու համար կազմակերպվում են գերմաներեն լեզվի ինտենսիվ դասընթացներ սկսած 0 մակարդակից: Գերմաներենի նախապատրաստական դասընթացին կարող են մասնակցել: Մանրամասների համար սեղմեք այստեղ: Read More
Թեյախմությունը, որ կազմակերպել էր Ագրոնոմիայի ֆակուլտետի Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դասախոս, Միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժնի պետ Արմինե Աբրահամյանը, ամենեւին նման չէր 1773թ.-ի «Բոստոնյան թեյախմությանը», որն ի վերջո ամերիկյան հեղափոխության սկիզբը դրեց: Սակայն տիկին Աբրահամյանն ու մագիստրատուրայի մի խումբ ուսանողներ «ՀՀ դեղաբույսերի բազմազանությունը եւ պահպանման խնդիրները» թեմայով սեմինար-շնորհանդես-թեյախմությամբ հրատապ խնդիրների վրա ուշադրություն, այնուամենայնիվ, հրավիրեցին: «Բույսերի [...] Read More
Դեկտեմբերի 13-ին հասարակագիտության ամբիոնի երիտասարդ աշխատակցուհիներ, պ.գ.թ. Մերի Նաջարյանի եւ Լուսինե Չիլինգարյանի, ինչպես նաեւ ուսանողների համատեղ ջանքերով տեղի ունեցավ քննարկում «Կրթության դերը արդի աշխարհում: Կրթության մոդելները լսարանից դեպի աշխատանք» թեմայով: Հիմնական բանախոսը կրթության փորձագետ, ԵՊՀ դոցենտ, պատմագիտության թեկնածու Լիլիթ Մկրտչյանն էր: Նա հանգամանորեն ներկայացրեց կրթության կազմակերպման գերմանական, ֆրանսիական, անգլիական, ամերիկյան, ռուսական եւ սինգապուրյան մոդելները: Դրանք [...] Read More
Շուրջ մեկ տարի է ինչ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը արդյունավետ կերպով գործակցում է տարածաշրջանի առաջատար գյուղատնտեսական հոլդինգի՝ Սպայկա ՍՊԸ-ի հետ։ Գործակցությունը իրականացվում է մի քանի ուղղություններով։ Ուսանողները փորձուսուցում անցնելու գերազանց հնարավորություն են ստացել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած եւ աշխարհում ամենամեծ ջերմատնային համալիրում, ավելի քան 400 հա զբաղեցնող ինտենսիվ այգիներում, տարեկան ավելի քան 2000 տոննա արտադրողականությամբ պանրի [...] Read More
Ծանոթացեք՝ ՀԱԱՀ շրջանավարտ, այսօր արդեն դասախոս Արայիկ Հակոբյան, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի հողաշինության եւ հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ: Պաշտոնը՝ տեսչության պետ լինելը, թող չշփոթեցնի ընթերցողին: Նույն Արայիկն է մնացել, որին հիշում ենք ուսանողական տարիներից՝ անսահման համեստ, խելացի, բանիմաց, աշխատանքին խելահեղորեն-անմնացորդ նվիրված: Ընտանիքի պատմությունը սկսվում է հայոց բորբ ակութներից Վանից եւ Սյունիքից: Հետո այս պատկերը [...] Read More
ՀԱԱՀ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանն օրերս Թումո կենտրոնում մասնակցել է հայաստանյան համալսարանների հետ Եվրոպական Միության Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի առաջին աշխատանքային հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ գիտահետազոտական ինստիտուտների եւ ՀՀ կառավարության ներկայացուցիչներ: Թումո լաբորատորիաների նոր կրթական նախագիծը վերաբերում է STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) կրթության ոլորտին: Նախագծին ծանոթանալուց հետո մասնակիցները [...] Read More
Դեկտեմբերի 10-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ավարտվեց նոյեմբերի 20-ին մեկնարկած «Սննդամթերքի անվտանգություն, ներմուծվող ու արտահանվող սննդամթերքի վերահսկողություն եւ կարանտին» սեմինարների շարքը: Չինաստանի ժողովրդական Հանրապետության կոմերցիայի նախարարության եւ ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության աջակցությամբ եւ ՀՀ կառավարությանը ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի անմիջական ջանքերով ՀԱԱՀ-ում կազմակերպված սեմինարի փակման խոսքում ՀՀ-ում Չինաստանի դեսպանության անունից ներկաներին ողջունեց եւ շնորհավորեց Դոն [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական և պրոֆեսորադասախոսական հանրույթին շնորհավորում ենք համալսարանի նոր կայքի գործարկման առթիվ: Կայքի համար մշակվել է նոր դիզայն, իսկ կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ թարմացվել է առկա տեղեկատվությունը։ Նոր կայքը նախկինից տարբերվում է ավելի կատարելագործված և գեղեցիկ դիզայնով, իսկ գործառութային առումով տրված են ավելի ժամանակակից լուծումներ, որոնք հետագայում լայն հնարավորություններ կստեղծեն կայքի ճկունության ապահովման [...] Read More