Օրերս ընդունեցինք Կոտայքի մարզի Նոր Հաճնի ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերտների, իսկ այսօր՝ մայիսի 6-ին, նույն մարզի Արամուսի ավագ դպրոցի տասներորդցիների պատվիրակություններին՝ մանկավարժների ուղեկցությամբ։ Աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանի եւ փորձուսուցումների պատասխանատու Անահիտ Սարոյանի օգնությամբ պատանիներն ու աղջիկները նախ ծանոթացել են համալսարանի հակիրճ պատմությանը, կրթական ծրագրերին եւ ուսումնահետազոտական նորարարական ենթակառույցներին։ Ավանդական շրջայցը հաճելի եւ օգտակար էր [...] Read More
Եւ տնտեսական այս ուրվագծվող հարթակում իր փոքրիկ, բայց կայուն մասն ու տեղը կարող է եւ պետք է ունենա Հայաստանը: Ագրարայինի՝ սննդի տեխնոլոգիայի, անվտանգության եւ ՍԱՏՄ-ի մասնագետները տասնչորսօրյա գործուղման էին մեկնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն եւ այդ մասին մանրամասն շնորհանդես կազմակերպեցին, որը լի էր համագործակցող կողմի նվաճումների եւ հնագույն մշակույթ ունեցող երկրի նկատմամբ հարգանքով ու սիրով: Պարենամթերքի [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, ֆերմերային տնտեսություններին հրավիրում է մասնակցելու արոտավայրերի եւ մարգագետինների, ցանքատարածությունների եւ խոտհարքների եւ հիդրոպոնիկ կերերի, ինչպես նաև օրգանական ծագման պարարտանյութի արտադրության թեմաներով վերապատրաստման, որը տեղի կունենա մայիսի 30-ին, ժամը 13:00-18:00-ին, ՀԱԱՀ Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում։ Վերապատրաստմանը մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 094-48-87-85 հեռախոսահամարով։ Վերապատրաստումն իրականացվում է «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային [...] Read More
ՀԱԱՀ-ն փնտրում է ագրոանտառագիտության ոլորտի միջազգային փորձագետի, որը «Հայաստանում անտառների վերականգնում եւ կլիմայի փոփոխություն» (FORACCA) նախագծի շրջանակում համալսարանին կաջակցի երկրում ագրոանտառաբուծական տեղամասերի զարգացման հայեցակարգի եւ անտառկառավարման պլանի մշակման գործում։ Մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ այստեղ։ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունից ֆինանսավորվող FORACCA 10-ամյա նախագիծը, որը մեկնարկել է մարտ ամսին, իրականացնում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանը [...] Read More
Եվրոպական հանձնաժողովից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Պորտուգալիայի երեք՝ Մինհոյի, Ավեյրույի եւ Էվորայի համալսարաններում․ Ուսանողների դեպքում՝ ուսումը 4 ամսով շարունակելու համար (2025 թ․ գարնանային կամ աշնանային կիսամյակ), Աշխատակիցների դեպքում՝ 1 շաբաթով դասավանդելու կամ վերապատրաստվելու համար (2024 թ․ սեպտեմբերից սկսած)։ Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի այն ուսանողները, որոնք սովորում [...] Read More
ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող, ԵՄ-ից ֆինանասավորվող Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ս․թ․ ապրիլի 8-12-ը դասավանդման նպատակով հյուրընկալվել էի Ավեյրույի համալսարանում (Պորտուգալիա): Այցիս մեկնարկը տրվեց համալսարանի միջազգային կապերի գրասենյակում, որտեղ ինձ ջերմորեն ընդունեց ծրագրի պատասխանատու Պաուլա Խավիերը, որը ներկայացրեց համալսարանի գործունեությունը՝ ուղղորդելով ինձ համալսարանի կազմում գտնվող Հաշվապահական հաշվառման եւ կառավարման բարձրագույն ինստիտուտ (ISCA)․ այն բակալավրի [...] Read More
Հարգելի ուսանողնե՛ր եւ շրջանավարտնե՛ր։ Եթե դուք Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանող եք կամ շրջանավարտ եւ հետաքրքրված եք ձեր կրթությունը շարունակելու Հողային եւ ջրային ռեսուրսների կառավարման կամ Ճշգրիտ գյուղատնտեսության մագիստրոսական կրթական ծրագրերով, կամ ավարտել եք այդ մագիստրոսական ծրագիրը եւ/կամ ասպիրանտ եք կամ հայցորդ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում կամ ուզում եք կրթություն [...] Read More
Ապրիլի 15-ին Պորտուգալիայի առաջատար համալսարաններից մեկում Էրազմուս+ ծրագրի շրջանակում մեկնարկեց հերթական միջազգային շաբաթը, որին ՀԱԱՀ-ից մասնակցեց Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը։ Մասնակցությունը երկու նպատակ ուներ․ ամրապնդել ընդունող համալսարանի հետ նորաստեղծ կապերն ու քննարկել ՄԿԴ-ի կողմից համակարգվող AFISHE նախագծին առընչվող հարցերը, որի գործընկերներից է Պորտոյի համալսարանը։ Մասնակիցների աշխահագրությունը բավականին լայն էր․ Արգենտինա, Մոզամբիկ, Իսպանիա, Սենեգալ, [...] Read More
Ապրիլի 23-ին ՀԱԱՀ Սննդագիտության եւ կենսատեխնոլոգիաների ԳՀԻ-ն, Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնը, Գյուղմեքենայացման եւ ավտոմատացման ԳՀԻ-ն, Հ․ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի գիտական կենտրոնը եւ Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիան մասնակցեցին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության բակում բացված «Գիտություն» վերտառությամբ ցուցահանդեսին։ Այն կազմակերպվել էր ԳԱԱ 2023 թ․ գիտական եւ գիտահետազոտական գործունեության արդյունքների ներկայացման շրջանակում։ ԳԱԱ տարեկան ժողովին [...] Read More
Արեւմտյան կրթական մշակույթից թերեւս ամենից շատ սա ենք սիրում. քոլեջների, համալսարանների ուսանողները անկաշկանդ, առանց բարդույթների նկարում-երգում-նվագում-մանրապատումներ են ներկայացնում: Եւ ամենեւին պարտադիր չէ, որ հրաշալի ձայն ունենան, որ վիրտուոզ դաշնակահար լինեն: Պարտադիր չէ: Եւ վալս պարելիս էլ կարող են համաչափ չլինել: Կարեւորը երիտասարդների ինքնադրսեւորման ազատությունն է, խանդավառությունն ու առօրյան գեղեցիկով անմոռաց դարձնելու կամքը: Միշտ այս վիճակն [...] Read More