Category: Բոլոր նորությունները

«Պարենամթերքի միջազգային առեւտուր» դասընթացի շրջանակում մագիստրանտները դաս են անցկացնում Առողջապահության ազգային ինստիտուտում

Օրերս «Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա» մասնագիտութ­յան մագիստրանտները «Պարենամթերքի միջազգա­յին ա­ռեւտուր» դասընթացի շրջանակում դասախոս Աստղիկ Ղազարյանի ուղեկ­ցութ­յամբ այցելեցին ՀՀ առողջապահության նա­խա­րա­րութ­յան Ակա­դեմի­կոս Ս. Ավդալբեկյանի առողջապահության ազգային ինստիտուտի Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի Սանիտա­րա­հիգիենիկ փորձարկման լաբորատորիա եւ Հավաստագրման կենտրոն: Դասին ներկա էր դոկտոր, պրոֆեսոր Սիլվա Սահրադյանը, որը ՀՀ–ում պա­րենային ապրանքների որակի եւ անվտանգության վերաբերյալ ունի 130–ից ավելի  աշխատություն [...] Read More

ՀԱԱՀ-ն հայտարարում է փորձարարական մոդելներում ընտրված մշակաբույսերի համար պարարտանյութի (կենսազանգվածի), կենսահեղուկի փորձարկման մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հրավիրում է որակավորված կազմակերպություններին «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» նախագծի շրջանակում Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում գործող փորձացուցադրական տնտեսությունում հիմնված՝ գոմաղբից պարարտանյութ/կենսազանգված (կենսահումուս) ստանալու փորձացուցադրական մոդելներում ընտրված մշակաբույսերի համար պարարտանյութի (կենսազանգվածի), կենսահեղուկի փորձարկման ծառայությունների համար գնառաջարկ տրամադրելու: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» [...] Read More

Գործակցության հուշագիր Ագրարային համալսարանի եւ «Գագարին» նախագծի միջեւ

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, Ագրարային համալսարանն Ագրիթեք տեխնոլոգիական ինկուբատորում հյուրընկալել էր «Գագարին» նախագծի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Ագրոնոմիական եւ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ներկայացուցիչներ, ամբիոնների վարիչներ, ինչպես նաեւ միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկոտոր Մարիամ Մովսիսյանն ու աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը: Ողջունելով հյուրերին՝ պարոն Ուռուտյանը նշեց, որ համալսարանը պատրաստ է գործակցել նախագծի հետ՝ [...] Read More

Իրազեկում՝ նոր համալրման համար․ էրազմուսյան ավանդական դարձած օրեր

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, առաջին մասնաշենքի ընթերցասրահում միջազգային կապերի դեպարտամենտը ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի հատկապես առաջին (մյուսները հիմնավորապես տեղյակ են) կուրսեցիներին իրազեկեց Էրազմուս+ ծրագրի, Ագրարայինի՝ արտերկրի բուհերի հետ համագործակցության, շարժունության ու ընձեռվող այլ-լայն-բացառիկ հնարավորությունների մասին: Համալսարանը արդյունավետ համագործակցության մեծ փորձառություն եւ աշխարհագրություն ունի (թերեւս ամենամեծը երկրում), որի շնորհիվ մեր ուսանողները, աշխատակիցները կարողանում են դիտարկել-համադրել այլ համալսարանների [...] Read More

ՀԱԱՀ-ն հայտարարում է սուրճի ընդմիջումների կազմակերպման ծառայություն մատուցելու մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հրավիրում է որակավորված կազմակերպություններին «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» նախագծի շրջանակում կազմակերպվող դասընթացների, հանդիպումների ժամանակ սուրճի ընդմիջումների կազմակերպման ծառայությունների համար գնառաջարկ տրամադրելու: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» ծրագիրն իրականացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ Գերմանական [...] Read More

Մեթոդխորհրդի նիստ․ անչափ հետաքրքիր ու արդյունավետ քննարկում ավարտաճառերի թեմաների մասին

Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի մեթոդխորհրդի նիստը շատ հետաքրքիր էր՝ բարձրացված հարցերի նախանձախնդիր քննարկումով, անսխալ տարբերակները գտնել-ամրակայելու ձգտումով: Նիստում նախ մանրակրկիտ-բծախնդրորեն քննարկեցին բակալավրիատի ավարտական աշխատանքների եւ մագիստրոսական թեզերի թեմաները: Ապա հաստատեցին: Ամբիոններում թեմաների ցանկը կազմելիս հաշվի են առել սովորողների նախասիրությունները, առաջնահերթությունները եւ դիտարկել են նրանց հետ համատեղ: Բոլոր թեմաները հստակ են, առանձնացված խնդիրներով, որոնց լուծմանը պետք է [...] Read More

Փորձուսուցումից հետո՝ Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի մագիստրատուրա

Ավարտելով ՀԱԱՀ բակալավրիատի «Հողաշինարարություն եւ հողային կադաստր» կրթական ծրագիրը՝ դիմել եմ  «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրին եւ մեկնել եմ Գերմանիա՝ փորձաշրջան անցնելու։ Հաջողությամբ հաղթահարելով փորձաշրջանից հետո նախատեսված քննությունները, ընդունվել եմ Գերմանիայի Վայհենշտեֆան Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի մագիստրատուրա։ Փորձուսուցումս անցկացրել եմ Բավարիա մարզի մի ֆերմերային տնտեսությունում,  որն ունի շուրջ 130 հա հողատարծք, 70 կաթնատու կով, 50 […]

Read More

FAST-ը հայտարարում է կենսատեխնոլոգիական նախատիպային Բի-Օն լաբորատորիայի մեկնարկի մասին․ այն կգործի ՀԱԱՀ-ում

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիայի հիմնադրամը (FAST) հայտարարում է Բի-Օն (B-On) կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիայի գործունեության մեկնարկի մասին։ Հիմնադրամի, ՀՀ կառավարության եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համատեղ նախաձեռնության նպատակը Հայաստանի կենսատեխնոլոգիական էկոհամակարգի ձեւավորումն է։ Բի-Օն-ի տեսլականն է՝ Հայաստանը փոխակերպել տարածաշրջանային կենսատեխնոլոգիական հանգույցի։ Լաբորատորիայի՝ գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած տարածքը նախատեսված է ստարտափների եւ հետազոտողների հզորացման համար՝ նրանց տրամադրելով սեփական [...] Read More

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

Սիրելի ուսուցիչներ։ Այսօր` հոկտեմբերի 5-ին, աշխարհի ավելի քան 100 երկրներում նշվում է Ուսուցչի օրը․ նշվում է տարբեր տրամադրություններով, միջոցառումներով, մոտեցումներով։ Համընդհանուրն այն է, որ ամենուրեք գնահատվում եւ մեծարվում է ուսուցիչների կատարած աշխատանքը՝ հանուն մատաղ սերնդին, երիտասարդությանը իրենց երկրի իսկական քաղաքացին ու տերը դարձնելու նպատակի։ Այս տարի մասնագիտական տոնը նշում ենք ազգային ու պետական կյանքում աննախադեպ [...] Read More

Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետ. հանդիպում աշխատանքային կիսամյակի առաջին ամսվա ավարտին

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանն ու փոխդեկան Վոլոդյա Ասատրյանը, թողարկող ամբիոնների վարիչների մասնակցությամբ հանդիպում-քաննարկման էին հրավիրել բակալավրիատի ավարտական կուրսերի ուսանողներին. «Աշխատանքային կիսամյակի առաջին ամիսը լրացավ: Նպատակ ունենք պարզել իրավիճակը: Ինչ խնդիրներ ունեք, հո խոչընդոտներ չկան: Կարող եք նաեւ հաջողությունների մասին պատմել»: Դեկանը համոզված է, որ այս կարգի հանդիպումները, իսկ նրանք պայմանավորվեցին, [...] Read More