Category: Բոլոր նորությունները

Կառավարության որոշմամբ փոփոխվել է ՀԱԱՀ-ի 11 կրթական ծրագրերով 2024-2025 ուստարվա ընդունելության քննությունների ցանկը

ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 1806-Ն որոշմամբ հաստատվել է բուհերի 2024-2025 ուստարվա ընդունելության քննությունների ցանկը, որտեղ տեղ են գտել ՀԱԱՀ 11 կրթական ծրագրերի ընդունելության քննությունների վերաբերյալ ՀԱԱՀ-ի բոլոր առաջարկները։ Մասնավորապես, ՀԱԱՀ Ագրոնոմիական եւ Անասնաբուժական ֆակուլտետներ ընդունվելու համար մաթեմատիկա պարտադիր առարկան փոխարինվել է կենսաբանությունով, իսկ «Սննդամթերքի անվտանգություն» կրթական ծրագրի դեպքում՝ քիմիայով, ինչպես նաեւ Ագրարային [...] Read More

Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի ռեկտորի (տնօրենի) թափուր պաշտոնի համալրման բաց մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ ՀԱԱՀ ռեկտորի (տնօրենի) թափուր պաշտոնի համալրման համար։ Մրցույթին կարող են մասնակցել գիտական աստիճան, բուհում գիտամանկավարժական գործունեության և առնվազն 10 տարվա հանրային ծառայության կամ բարձրագույն կրթության համակարգում 5 տարվա վարչական աշխատանքի փորձ ունեցող անձինք: ՀԱԱՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման և ռեկտորի նշանակման [...] Read More

Ռեկտորատի հերթական նիստը․ կարգապահությունը որակ է բերում, որակը՝ արդյունք

Հոկտեմբերի 19-ին կայացավ ռեկտորատի հերթական նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ։ Հագեցած օրակարգի առաջին հարցը վերաբերում էր ռեկտորատի 2022-2023 ուստարվա որոշումների կատարողականին։ Գիտական քարտուղար Գայանե Ավագյանի զեկուցումից պարզվեց, որ բոլոր որոշումները կամ կատարված են կամ կատարման ընթացքի մեջ են՝ առանց ժամկետային մտահոգությունների։ Դեկանները, ուսումնական մասնաճյուղերի եւ քոլեջների տնօրենները զեկուցեցին ակադեմիական պարտքերի հանձնման գործընթացի մասին։ Ռեկտոր Վարդան [...] Read More

Առաջին «ագրոդասարանները» եղան Ագրարայինում․ գործակցային հուշագրեր Իջեւանի եւ Դիլիջանի ավագ դպրոցների հետ

Տավուշի մարզի Դիլիջանի եւ Իջեւանի ավագ դպրոցները «Ագրոտեխնոլոգիաներ» դասընթացը, առայժմ խմբակների տեսքով, ներդրած 11 դպրոցների թվում են (մնացած 9-ը Սյունիքում են)։ Երկու դպրոցների 10-11-րդ դասարանների 45 աշակերտներ, տնօրենների եւ ուսուցիչների ուղեկցությամբ երեկ՝ հոկտեմբերի 18-ին առաջին անգամ այցելել էին Ագրարային համալսարան։ Գյուղատնտեսության եւ ագրոտեխնոլոգիաների այբուբենի յուրացումը սկսած տավուշցի դպրոցականների համար սպասվում էր հագեցած, հետաքրքիր ու օգտակար [...] Read More

Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողների այցը Տիերաս դե Արմենիա ընկերություն

Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի բակալավրիատի եւ մագիստրատուրայի մի խումբ ուսանողներ, դեկան Արման Սիմոնյանի, դեկանի տեղակալ Վոլոդյա Ասատրյանի եւ Գյուղատնտեսական մեքենաշինության, ավտոմատացման եւ տեխնիկայի շահագործման ամբիոնի վարիչի պաշտոնակատար Մարինա Բարսեղյանի ուղեկցությամբ դաշտային այցելություն կատարեցին Տիերաս դե Արենիա ՓԲԸ-ի խաղողի այգիներ։ Այցելության հիմնական նպատակը խաղողի ավտոմատ հավաքման մեքենաների աշխատանքը տեսնելն էր։ Խաղողագործության եւ գինեգործության ոլորտի հայրենական առաջատար ընկերություններից [...] Read More

ԵՏՀ եւ հեռահար զոնդավորման դասընթացի հաջողությամբ ավարտած մասնակիցները հավաստագրեր ստացան

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) նախագծի ղեկավար Պասկալ Բոկերսը ավարտական հավաստագրեր հանձնեցին «ԵՏՀ եւ հեռահար զոնդավորումը կանաչ գյուղատնտեսությունում» թեմայով վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին։ Վերջինների համար անվճար դասընթացն իրականություն դարձավ ՀԱԱՀ-ի եւ Գեովայբ ՓԲԸ-ի համատեղ ջանքերով, ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) նախագծի աջակցությամբ։ Շահառուների խումբը կազմված [...] Read More

Հյուրընկալեցինք բարերարներ եւ ՀԱԱՀ-ի մեծ բարեկամներ Ջուդիթ Սարյանին եւ Վիկտոր Զառուգյանին

Հոկտեմբերի 16-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել է ամերիկահայ բարերարներ Ջուդիթ Սարյանին եւ Վիկտոր Զառուգյանին։ Բոստոնցի ամուսինները հայտնի են Հայաստանում եւ մասնավորապես Ագրարային համալսարանում իրականացրած բարեգործական եւ կրթության զարգացման բազմաթիվ ծրագրերին իրենց առատաձեռն մասնակցությամբ։ Ագրարային համալսարանի հետ բարեկամության սկիզբը դրվել է տասներկու տարի առաջ, երբ տիկին Սարյանի եւ պարոն Զառուկյանի հովանավորությամբ Ագրոբիզնեսի դեպարտամենտի տանիքում տեղադրվեց արեւային [...] Read More

ՀԱԱՀ գիտական գրադարանի ֆոնդն ավելացավ GMP- ՊԱԳ չափորոշիչների ներդրման վերաբերյալ մեթոդական ուղեցույցով

Ագրարային համալսարանի հյուրն էր կենսաբանական գիտությունների թեկնածու Ինեսա Ավագյանը, որն իր հեղինակած «GPM ստանդարտների ներդրման մեթոդական ուղեցույց» ուսումնական ձեռնարկի մի քանի օրինակ նվիրեց ՀԱԱՀ գիտական գրադարանին: Գիրքը նվիրված է պարտադիր կիրառելի միջազգային ՊԱԳ (պատշաճ արտադրական գործընթաց) չափորոշիչների եւ անհրաժեշտ ընթացակարգերի ներդրման համակարգին՝ հողի նմուշառումից մինչեւ տարբեր պատրաստի արտադրանքների արտադրություն, տեխնիկական ապահովում եւ փաստաթղթաշրջանառություն: Ուղեցույցը բաղկացած [...] Read More

Ստորագրվել է համագործակցության հուշագիր ԱՄՆ Ֆունկցիոնալ սննդի կենտրոնի հետ

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ԱՄՆ Ֆունկցիոնալ սննդի կենտրոն/Ֆունկցիոնալ սննդի ինստիտուտի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Դանիկ Մարտիրոսյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։ Ստորագրված հուշագրով նախատեսվում է նորարարական գյուղատնտեսության տարբեր ոլորտներին առնչվող ծրագրերի, համատեղ հետազոտությունների, տարածաշրջանային եւ համայնքային զարգացման ծրագրերի իրականացում՝ համալսարանի փորձարարական–խորհրդատվական ծառայությունների մատուցմամբ, նոր առողջարար եւ ֆունկցիոնալ սննդամթերքի մշակման համատեղ նախագծեր եւ [...] Read More

Սեմինար ագրոանտառաբուծության վերաբերյալ

Օրերս Ագրիթեք ինկուբատորում տեղի ունեցավ «Շեն» բարեգործական ՀԿ-ի, ՀԱԱՀ-ի եւ Գերմանիայի  Ռայն-Վաալի կիրառական գիտությունների համալսարանի համատեղ «Ագրոանտառաբուծության խթանում՝ հանուն փոքրամասշտաբ գյուղատնտեսության սոցիալական եւ բնապահպանական առավելությունների ավելացման» ծրագրի սեմինարաշարի հերթական հանդիպումը՝ այս անգամ նվիրված դինամիկ ագրոանտառաբուծության մեթոդներին: Դասընթացավարը Մոլեսենեյտա հետազոտական ֆերմայի հիմնադիր դոկտոր Նոեմի Շտադլեր-Կալիչն էր, որն Ագրիթեքում հավաքված գործընկերներին եւ ագրոանտառաբուծությամբ հետաքրքրված այլ շահագրգիռ մասնակիցներին [...] Read More