Category: Բոլոր նորությունները

Ռեկտորատի՝ ուսումնական տարվա առաջին նիստը․ ընդունելության բարեփոխվող պատկեր, կարգապահությունը՝ շարունակական պահանջ

Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ։ Ռեկտոր Ուռուտյանը շնորհավորեց ռեկտորատի անդամներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։ Տեղեկացրեց, որ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Էդուարդ Ղազարյանն ավարտել է իր առաքելությունը, շնորհակալություն հայտնեց վաստակաշատ պրոֆեսորին ու ղեկավարին՝ երկարամյա անբասիր ու արդյունավետ աշխատանքի համար եւ բարի գալուստ ու հաջողություն մաղթեց դեկանի պաշտոնակատար Հասմիկ [...] Read More

Սալոնիկի Արիստոտել համալսարանում (Հունաստան) ուսումը շարունակելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ 2023-24 ուստարվա գարնանային կիսամյակում Սալոնիկի Արիստոտել համալսարանում (Հունաստան) ուսումը 5 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի այն ուսանողները, մագիստրանտները, հայցորդներն ու ասպիրանտները, որոնք չեն ավարտում ՀԱԱՀ-ը 2024 թ․ գարնանը եւ որոնց  սովորած առարկաները կհամընկնեն Արիստոտել  համալսարանի առաջարկած առարկաներին: Առարկաների ցանկը՝ այստեղ: Ուշադրություն, [...] Read More

Ագրարային համալսարանն իր առաջընթացով անընդհատորեն եւ անխղճաբար հիասթափեցնում է դեղին մամուլին

Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, hraparak.am-ը հրապարակել է «Ագրարային համալսարանը խաբե՞լ է դիմորդներին» վերնագրով հերթական թույլիկ ու ինքն իրեն հակասող հոդվածը։ Տխրահռչակ լրատվամիջոցիկը հիշեցրել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կայքում այս տարվա ապրիլի 29-ին հրապարակված «Ուրախալի լուր. 2023-2024 ուստարում Ագրարային ընդունվողների համար նախատեսվում է 70000 դրամ եւ ավելի կրթաթոշակ» վերտառությամբ «տեղեկատվության» մասին։ Սկսել են սխալ արտագրությունից՝ «ավելի»-ի [...] Read More

Մեկնարկել է ՀԱԱՀ բակալավրիատի հեռակա ուսուցման համակարգ միասնական քննություններով ընդունվելու հայտադիմումների ընդունումը

ՀԱԱՀ ընդունող հանձնաժողովը իրազեկում է, որ սեպտեմբերի 5-ին մեկնարկել է 2023-2024 ուստարվա հեռակա ուսուցման համակարգի 1-ին կուրս միասնական քննություններով ընդունվելու համար դիմում-հայտերի ընդունումը, որը շարունակվելու է մինչեւ 25.09.2023: Հայտագրումը կատարվելու է էլեկտրոնային եղանակով՝ dimord.am հարթակում: Նախքան հայտագրումը դիմորդը անձը հաստատող փաստաթղթով պետք է այցելի ՀԱԱՀ ընդունող հանձնաժողով, վերցնի ԳԹԿ անձնական կոդը, որից հետո միայն հայտագրվի։ [...] Read More

Դասավանդման կամ վերապատրաստման հնարավորություն Սալոնիկի Արիստոտել (Հունաստան) համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Սալոնիկի Արիստոտել համալսարանում (Հունաստան) 2024 թ․ հունվարի 15-ից մինչեւ հուլիսի 19-ը 5 օրով վերապատրաստման կամ դասավանդման (նվազագույնը 8 ժամ դասավանդում) համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, որոնց դասավանդման ոլորտը համընկնում է Սալոնիկի Արիստոտել համալսարանի ոլորտներին։ Մրցույթին մասնակցելու համար պետք է [...] Read More

ՀԱԱՀ մագիստրատուրա է ընդունվել 44 տոկոսով ավելի ուսանող

Ամփոփվել են ՀԱԱՀ մագիստրատուրայի ընդունելության արդյունքները, որոնք գոհացուցիչ են։ 2023-2024 ուսումնական տարում Ագրարային համալսարանի մագիստրոսական տարբեր ծրագրեր է ընդունվել 182 ուսանող՝ 56-ով ավելի, քան նախորդ ուստարում։ Այլ խոսքով, ՀԱԱՀ մագիստրատուրա ընդունվածների թիվն անցյալ տարվա համեմատությամբ ավելացել է 44 տոկոսով։ Ուրախալի եւս մեկ փաստ․ մագիստրատուրայի վճարովի համակարգ ընդունված 110 ուսանողից 41-ն այլ համալսարանների շրջանավարտ է։ Բարի [...] Read More

Ագրոնոմիականի ուսանողներն ու դասախոսները Վանանդ Ագրոյում ներկա են եղել նուշի առաջին մեքենայական բերքահավաքին

Ագրոնոմիայի ֆակուլտետի դասախոսներից եւ ուսանողներից բաղկացած պատկառելի պատվիրակությունը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 6-ին այցելել է Արմավիրի մարզում գործող Վանանդ Ագրո ընկերության նշենու այգիներ։ Այցելության նպատակը ընկերության գործունեությանը, ունեցած գյուղատնտեսական տեխնիկային ծանոթանալը եւ նշենու այգիներում մեքենայական առաջին բերքահավաքին ականատես լինելն էր։ Վանանդ Ագրոն Հայաստանում մասնավոր ագրոբիզնեսի լավագույն օրինակներից է, որը նորարարական գյուղատնտեսական գործելակերպերի եւ արդիական [...] Read More

Սիսիանի մասնաճյուղի Խելացի գյուղատնտեսության կենտրոնում բացվեց մեքենասարքավորումների ուսումնական կայանը

Սեպտեմբերի 5-ին ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի Խելացի գյուղատնտեսության կենտրոնում հանդիսավորությամբ բացվեց Մեքենասարքավորումների ուսումնական եւ վերապատրաստման կայանը։ Արարողությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, Սյունիքի նախկին մարզպետ, ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանը, Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը, Սիսիանի տարածաշրջանի ֆերմերներ, մասնաճյուղի ուսանողներ ու դասախոսներ։ Կայանը կառուցվել է Ճապոնիայի դեսպանության ֆինանսավորմամբ [...] Read More

Դասավանդման և վերապատրաստման հնարավորություն Իսպանիայի Վալյադոլիդի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է 1 տեղի մրցույթ Վալյադոլիդի համալսարանում (Իսպանիա) 2023-2024 ուստարվա մինչեւ հունիսի 30-ը 5 օրով վերապատրաստման կամ համատեղ դասավանդման/վերապատրաստման (նվազագույնը 4 ժամ դասավանդում) համար։ Աշխատանքային պլանը անհրաժեշտ է նախապես համաձայնեցնել Վալյադոլիդի համալսարանի համապատասխան ակադեմիական պատասխանատուի հետ։ Դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ: Վալյադոլիդի համալսարանի բաժիններին կարող եք [...] Read More