Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ (3 տեղ) Վիզեուի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա) ութ շաբաթ փորձուսում անցնելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել Ագրոնոմիական ֆակուլտետի երրորդ կուրսի՝ անգլերենին տիրապետող ուսանողները, ինչպես նաեւ այն մագիստրանտները, որոնք չեն ավարտում 2026 թ․ գարնանային կիսամյակում։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ ներկայացված [...] Read More
Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Թեսալիի համալսարանում մեկ շաբաթով դասավանդելու եւ/կամ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, որոնք աշխատում են անտառագիտության, ագրոէկոլոգիայի ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել [email protected] էլ․ հասցեով, իսկ բնօրինակները [...] Read More
Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի կլինիկական լաբորատորիայի վարիչ, Վետլայն անասնաբուժական կլինիկայի տնօրեն, ա․ գ․ թ․ Վահան Խաչատրյանը մասնագիտական եւ համալսարանական «էկոհամակարգում» հայտնի է ոչ միայն մասնագիտական համբավով, այլեւ ծանրակշիռ խոսքով․ մասնավորապես երիտասարդ գործընկերների մասին նրա մեկ դրական խոսքը, ինչպես ասում են՝ աշխարհ արժե։ Պարոն Խաչատրյանն ահա այդպիսի լավ կարծիք ունի իր ղեկավարած կլինիկայում աշխատող հրաշալի [...] Read More
Հունվարի 29-ը Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնում մագիստրոսական թեզերի պաշտպանության օր էր։ Եթե այս կարեւր իրադարձությունը բնութագրելու լինենք միայն երկու բառով, ապա դրանք են՝ հրատապ եւ գերազանց․ թեմաները հրատապ են՝ միտված կոնկրետ վայրի կոնկրետ ջրային ենթակառույցի արդիականացմանը-կատարելագործմանը, նորերի ստեղծմանը, իսկ թեմաների ներկայացումը՝ գերազանց թե´ մասնագիտական «խորխորատներին» տիրապետելու եւ թե հաղորդակցական անուրանալի հմտությունների առումով։ Թեզերի [...] Read More
Հունվարի 22-ին կայացավ ռեկտորատի 2026-ի առաջին նիստը՝ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Ավանդաբար, օրակարգի առաջին հարցը վերաբերում էր ռեկտորատի նախորդ նիստի որոշումների կատարողականին․ ռեկտորատի քարտուղար Էմմա Մխեյանի զեկուցումից պարզ դարձավ, որ այս առումով խնդիրներ չկան։ Քոլեջների, մագիստրատուրայի ավարտական կուրսերի ավարտական աշխատանքների/մագիստրոսական թեզերի կատարման ընթացքի եւ խնդիրների մասին զեկուցումներով հանդես եկան քոլեջների ղեկավարները եւ դեկանները։ Զեկուցումներից եւ [...] Read More
Երեկ՝ հունվարի 21-ին, ՋՀՌԿ ամբոնում հետաքրքիր հանդիպում կայացավ, որին մասնակցում էին նաեւ ագրոէկոլոգիայի ամբիոնի ներկայացուցիչները, հայաստանյան ԱՐՍԻ ագրոհոլդինգի տնօրեն Արարատ Սինանյանը: Իրանական Փարթո Թաբ Ռայան ընկերության ներկայացուցիչներ Մոհամմադ եւ Միլադ Ազիզմորադիները Հայաստան են եկել իրենց արտադարնքը ներկայացնելու մտայնությամբ, եւ հատկանշական է, որ սահիկաշարի ցուցադրական նյութերը (պարսկերեն եւ անգլերեն) ուղեկցվում էին նաեւ հայերեն՝ Աստվածաշնչի մեկնարկային խոսքով, [...] Read More
Հունվարի 19-ին կայացավ գիտխորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Նիստի օրակարգային հարցերից առաջ ռեկտորը նախ անդրադարձավ համալսարանի մեծ օրակարգին՝ 2026 թվականը հայտարարելով որակի բարձրացման տարի։ «Սա անընդհատ գործընթաց է, որը, ի թիվս կարեւոր այլ քայլերի, նաեւ ենթադրում է խոցելի տեղերի բացահայտումն ու դրանց հասցեավորումը։ Ոլորտի բարձրագույն կրթության մենաշնորհը ամենեւին թուլանալու առիթ չպետք է դառնա»,- [...] Read More
Երեկ՝ հունվարի 14-ին հերթական եւ վերջին մշտադիտարկման նպատակով ՀԱԱՀ Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի («Ագրոբոտ») գերազանցության կենտրոնում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Կարեն Ղարիբյանը, ԿԳՄՍ նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի ծրագրերի ղեկավար Արմինե Խաչատրյանը, ««Կրթության բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորում» վարկային նախագծի «Աջակցություն նորարարությունների մրցակցային հիմնադրամի [...] Read More
Երեկ՝ հունվարի 10-ին ագրոնոմիական ֆակուլտետի օրգանական գյուղատնտեսություն կրթական ծրագրի մագիստրանտները ավարտաճառերի նախապաշտպանության էին ներկայացել եւ արդյունքներին խիստ ուշադրությամբ եւ հետաքրքրությամբ հետեւում էին ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյանը, դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, փոխդեկան Սասուն Մամաջանյանը, դոցենտ Ռուդիկ Նազարյանը, թեզերի ղեկավարները: Բոլոր թեմաների գիտափորձերը երիտասարդները իրականացրել էին սեփական ձեռքերով, համալսարանի՝ օրգանական գյուղատնտեսության Ակունք կենտրոնում: Այս առումով պրոռեկտորը [...] Read More
Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ուսանողներ։ Շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա եւ գալիք Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով խաղաղություն, քաջառողջություն եւ բարիքների առատություն։ Անցած տարին Ագրարային համալսարանի համար եղել է փորձությունների, հետեւողական աշխատանքի եւ կարեւոր ձեռքբերումների տարի։ Նվիրված աշխատանքի եւ համատեղ ջանքերի շնորհիվ մենք կարողացել ենք ապահովել համալսարանի առաջընթացը՝ հատկապես քանակական ցուցանիշների բարելավման ուղղությամբ։ 2026 թվականը դիմավորում [...] Read More



