Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ուսանողները հնարավորություն ունեցան հանդիպելու Coca cola HBC Yerevan Plant ընկերության աշխատակիցների հետ, որոնց ներկայացրեց Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության (ԿԶՇԿ) բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը: Ընկերությունը, որ մեր բուհի վաղեմի գործընկեր-գործատուներից է, այս տարվանից սիրով բացեց դռները աշխատանքային կիսամյակի փորձաշրջանն անցնող երիտասարդների համար: Միջազգային ճանաչում ունեցող ապրանքանիշի երեւանյան ներկայացուցչության աշխատանքները հանգամանորեն ներկայացրին ընկերության [...] Read More
Սիսիանի մասնաճյուղում Արցախից տեղահանված բնակիչների համար գյուղատնտեսության տարբեր թեմաներով վերապատրաստման դասընթացները շարունակվում են․ վերջին երկու թեմաները վերաբերում էին գյուղատնտեսական կոոպերատիվներին եւ չրի արտադրության տեխնոլոգիային։ Առաջին թեմայով դասընթացն անցկացրեց ՀԱԱՀ փորձագետ Տիգրան Հախնազարյանը։ Գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման եւ զարգացման վերաբերյալ նրա դասախոսությունը շատ հետաքրքիր էր․ այս ոլորտում փորձագետի ունեցած տեսական ու գործնական մեծ փորձը շատ օգտակար եղավ [...] Read More
Մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակում Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը երեկ՝ հոկտեմբերի 19-ին, Ագրարային համալսարան էր հրավիրել Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի 10-ից 12-րդ դասարանների աշակերտների մի խմբի։ Ագրիթեք ինկուբատորի սրահում բաժնի մասնագետ Մանե Շուշանյանը Պատանի արմավիրցիներին հակիրճ ներկայացրեց համալսարանի առաջարկած կրթական ծրագրերը, ուսանողական կյանքը, աշխատանքային կիսամյակների գործելակերպը, ուսումնառության, վերապատրաստման, փորձեր ու հետազոտություններ անցկացնելու, արտերկրում [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ հետեւյալ համալսարաններում 2022-23 ուստարվա գարնանային կիսամյակում սովորելու կամ փորձուսուցում անցնելու համար․ Պիրեուսի համալսարան - ագրոբիզնես եւ տնտեսագիտություն Թրակիայի Դեմոկրիտեսի համալսարան - ագրոբիզնես եւ տնտեսագիտություն, ագրոնոմիա, բույսերի պաշտպանություն, անտառագիտություն, սննդի տեխնոլոգիաներ: Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի առաջին կուրսն ավարտած եւ վերոհիշյալ ոլորտներում սովորող այն ուսանողները, [...] Read More
Հոկտեմբերի 18-ին ավարտական հավաստագրեր հանձնվեցին վերապատրաստման կարճաժամկետ հերթական դասընթացի մասնակից ՀԱԱՀ աշխատակիցներին։ Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 18-ն ընկած ժամանակամիջոցում Էքսելիստ ՍՊԸ-ի կողմից անցկացված «Կիրառական Excel» դասընթացը վարող Լիլիթ Վարդանյանը հավաստագրեր հանձնեց այն հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին։ Հավաստագրերի հանձնմանը ներկա էին աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը եւ բաժնի մասնագետ Մանե [...] Read More
«Հայացք» ուսանողական գիտական ժողովածուն ընդգրկում է ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպվող ամենամյա գիտաժողովների զեկույցները։ Ժողովածուն ստեղծվել է 2021 թվականի հոկտեմբերի 12-ին։ Այն ներառում է Ագրոէկոլոգիա եւ ագրոնոմիա, Անասնաբուժական բժշկագիտություն եւ անասնաբուծություն, ճարտարագիտություն, Սննդագիտություն եւ կենսատեխնոլոգիաներ, Տնտեսագիտություն եւ ագրոբիզնես եւ Հասարակական գիտություններ բաժինները։ ՀԱԱՀ ուսանողական գիտական ընկերությունը գիտական ժողովածուի ստեղծման գործում ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն է հայտնում ՀԱԱՀ ռեկտոր [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 տեղի մրցույթ 2022-23 ուստարվա գարնանային կիսամյակում Արեւմտյան Ատիկայի համալսարանում (Հունաստան) ուսումը 4 ամսով շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության, Պարենամթերքի տեխնոլոգիաների, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների եւ Ագրոբիզնեսի դեպարտամենտի առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, բացառությամբ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է [...] Read More
Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Ագրիթեք սրահում մեկնարկեց «ԳԿԻՄ Ֆրանսիա-Հայաստան կարողությունների զարգացում» մենթորական միջազգային ծրագիրը: Այն սկսվեց Գերմանիայի կառավարության աջակցությամբ իրականացվող ԷԿՈսերվ ծրագրի ներկայացմամբ: ՀԱԱՀ բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու Էմիլ Գեւորգյանն ու ԷԿՈսերվի խորհրդական Սիրանույշ Գալստյանը հակիրճ պատմեցին այն կարեւոր ուղղությունների մասին, որոնք ընկած են գործունեության հիմքում: Կենսաբազմազանության տվյալների թվայնացումը կարեւորագույն գործընթաց է, որը Գլոբալ կենսաբազմազանության [...] Read More
Սիսիանի մասնաճյուղի դասախոս Արմինե Շողունցը հաղորդում է մասնաճյուղում Արցախից տեղահանված բնակիչների համար մեր գործընկեր Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող ուսումնախորհրդատվական շարունակվող դասընթացների մասին։ Վերջինը վերաբերում էր բիզնես պլանավորմանը եւ կաթի արտադրության տեխնոլոգիային ու կովերի կաթնատվության բարձրացման ուղիներին։ Դասընթացավարներն էին, համապատասխանաբար՝ ՀԱԱՀ Մարկետինգի եւ զարգացման բաժնի ղեկավար Միսակ Ղարագոզյանը եւ Անասնաբուծության ամբիոնի վարիչ, գ.գ.թ., դոցենտ Տիգրան [...] Read More
Պարենի համաշխարհային օրվան՝ հոկտեմբերի 16-ին նվիրված համաժողովում ռեկտոր Վարդան Ուռուտյանը հանդես է եկել «Ավելի լավ կյանք (գյուղական համայնքների զարգացումը Հայաստանում)» թեմայով զեկուցմամբ։ Համաժողովը կազմապերպել էր ՄԱԿ-ի ՊԳԿ-ն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ավստրիական զարգացման գործակալության, Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի, ՄԱԿ-ի ՊՀԾ-ի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Հայաստանում ագրոպարենային ոլորտի մարտահրավերներն ու հաղթահարման ուղիները քննարկելու նպատակով [...] Read More



