Դասավանդում Ավեիրոյի համալսարանում

Եվրամիությունից ֆինանսավորվող Էրազմուս+ Միջազգային շարժունություն ծրագրի շրջանակում հոկտեմբերի 24-28-ը դասավանդման նպատակով այցելել եմ Պորտուգալիայի Ավեիրոի համալսարան:

Ավեիրոյի համալսարանը հիմնադրվել է 1973 թվականին, ունի 16 ֆակուլտետ, բակալավրիատի 56, մագիստրոսական 96 (այդ թվում 4-ն անգլերեն լեզվով) եւ դոկտորական 52 (10-ն անգլերեն լեզվով) կրթական ծրագիր, ավելի քան 15500 ուսանող, 20 հետազոտական ստորաբաժանում, մոտ  450 գիտնական-հետազոտողներ։ Համալսարանում սովորում կամ աշխատում են 85 ազգության ներկայացուցիչներ։

Այցի առաջին օրն ինձ ընդունել է Միջազգային կապերի գրասենյակի աշխատակից Անաբելա Մանսոն։ Ավելի ուշ հանդիպումներ եմ ունեցել Էկոնոմիկայի, կառավարման, արդյունաբերական ճարտարագիտության եւ տուրիզմի ֆակուլտետի միջազգային փոխանակման համակարգող, պրոֆեսոր Էլիզաբեթ Պերիերայի եւ ֆակուլտետի այլ աշխատակիցների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Երկուստեք ներկայացվել են համալսարանների կառուցվածքը, կրթական ծրագրերն ու գործունեությունը։

Այնուհետեւ դասախոսություններ եմ կարդացել հիշյալ ֆակուլտետի բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողների համար։

Այցելության վերջին օրը նույնպես անցկացրել եմ Էկոնոմիկայի, կառավարման, արդյունաբերական ինժեներիայի եւ տուրիզմի ֆակուլտետում` ամփոփելով այցը եւ ստանալով մասնակցության վկայականը:

Այցի ընթացքում ծանոթացել եմ նաեւ Ավեիրոյի համալսարանում իրականացվող ուսումնական գործընթացի առանձնահատկություններին, դասավանդման եւ ուսումնառության մեթոդներին, հետազոտական գործընթացների կազմակերպմանը, միաժամանակ ներկայացրել եմ Հայաստանի ազգային  ագրարային համալսարանի կառուցվածքը, իրականացվող բարեփոխումները:

Այցը նոր ծանոթությունների ստեղծման, հյուրընկալող համալսարանի փորձի ուսումնասիրման, փորձի ու գիտելիքների փոխանակման, ինչպես նաեւ գործընկերային նոր հարաբերությունների սկիզբ դնելու հնարավորություն է ընձեռել:

Այցի ընթացքում ձեռք բերված նոր հմտություններն իրենց կիրառությունը կգտնեն աշխատանքային գործունեության ընթացքում՝ ՀԱԱՀ-ում իրականացվող բարեփոխումներին համահունչ:

Սերգեյ Մելոյան
Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ