Category: Միջազգային կապեր

Վերապատրաստում Էրազմուս+ ծրագրի շրջանակում օրգանական գյուղատնտեսության ուղղությամբ

Էրազմուս+ միջազգային շարժունության ծրագրի շրջանակում ՀԱԱՀ «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագրում ընդգրկված 4 դասախոսներ՝ Բուսաբուծության և հողագիտության ամբիոնի դոցենտ, գ.գ.թ. Սասուն Մամաջանյանը, Բուսաբուծության և հողագիտության ամբիոնի դասախոս, գ.գ.թ. Նաիրա Գասպարյանը, Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ, գ.գ.թ. Հրանտ Խաչատրյանը, Հասարակական գիտությունների ամբիոնի դոցենտ, փ.գ.թ. Արուսյակ Ղարիբյանը, իսկ SOAA ծրագով նաև՝ Մարգարիտա Տիգրանյանը, որոնք ներկայումս  SOAA ծրագրի [...] Read More

Էրազմուսյան վերապատրաստում Ռումինիայում

ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենի կողմից համակարգվող, Եվրոմիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս + Միջազգային շարժունության ծրագրի շրջանակներում 2023 թ. հունիսի 12-ից 18-ը վերապատրաստման ծրագրով գործուղվել եմ Ռումինիայի Կլուժ Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարան: Վերապատրաստումը տեղի ունեցավ համալսարանի Տնտեսական գիտությունների դեպարտամենտում: Դեպարտամենտի պետ, պրոֆեսոր Ֆելիքս Արիոնի հետ քննարկել ենք Կլուժ Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտու­թյան [...] Read More

Միջազգային շաբաթ Հունաստանի Պիրեուսի համալսարանում

2023 թ․ հունիսի 12-16-ը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ ուսումնական գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը, Տվյալագիտության ամբիոնի վարիչ Հակոբ Խաչատրյանը, Ագրարային էկոնոմիկայի դոցենտ Սերգեյ Մելոյանը եւ նույն ամբիոնի ասիստենտ Ստելլա Գաբրիելյանը  մասնակցեցին Հունաստանի Պիրեուսի համալսարանի կազմակերպած 5-րդ միջազգային շաբաթին, որին մասնակցում էին 25 երկրների (Ալբանիա, Եգիպտոս, Ֆրանսիա եւ այլն) համալսարանների ներկայացուցիչներ, միջազգային բաժնի մասնագետներ, դեկաններ, դասախոսներ [...] Read More

Էրազմուսյան հյուրեր Պորտուգալիայից եւ Իտալիայից

2023 թ․-ի հունիսի 12-16-ը ընկած ժամանակահատվածում Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ միջազգային կապերի դեպարտամենտը հյուրընկալեց Պորտուգալիայի Կաստելո Բրանկոյի պոլիտեխնիկական ինստիտուտի եւ Իտալիայի Տերամոյի համալսարանից  մեր գործընկերներին։ Մեր հյուրերն էին Կաստելո Բրանկոյի պոլիտեխնիկական ինստիտուտի  միջազգային հարաբերությունների գրասենյակի պետ Ժոա Պեդրո Մարտինս դա Լուզը, Էրազմուս ծրագրի հաստատութենական համակարգող Կոնսեսաու Մարիա Բապտիստան եւ Տերամոյի համալսարանի կենսաբանական գիտությունների, սննդի, [...] Read More

Վերապատրաստում Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտում Էրազմուս+ՀԳ1-ի շրջանակում

ՀԱԱՀ միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող, Եվրամիության  ֆինանսավորմամբ Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում 2023 թ. մայիսի 29-ից հունիսի 2-ը վերապատրաստման նպատակով միջազգային կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանը և ագրոբիզնեսի ու տնտեսագիտության ֆակուլտետի հեռակա ուսուցման դեկանի տեղակալ Մանյա Կարապետյանը մեկնել են Պորտուգալիայի Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտ՝ մասնակցելու միջազգային շաբաթին, որը համախմբել էր 19 երկրի [...] Read More

Միջազգային շաբաթ Իսպանիայի Վալյադոլիդի համալսարանում

Մայիսի 29-ից հունիսի 2-ը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում մասնակցել եմ Իսպանիայի Վալյադոլիդի համալսարանի կազմակերպած 8-րդ միջազգային շաբաթին։ Ծրագիրը հագեցած էր բուհերի միջազգայնացմանն ուղղված տարաբնույթ սեմինարներով, կլոր սեղան քննարկումներով, հանդիպումներով եւ այցերով։ Առաջին օրը հանդիպում էր կազմակերպված միջազգային դեպարտամենտի աշխատակիցների հետ։ Յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց իր երկիրը, համալսարանը։ Մար Ֆերնանդեսը՝ Վալյադոլիդի համալսարանի միջազգային դեպարտամենտի պետը, հանգամանորեն պատմեց [...] Read More

Վերապատրաստում և դասավանդում Հունաստանի Արևմտյան Ատտիկայի համալսարանում, Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում

Անգնահատելի է Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի ընձեռած հնարավորությունները գիտակրթական ոլորտում ընդգրկվածների համար` միջազգային ասպարեզում շարունակական կրթության իրավունքը իրացնելու և մասնագիտական հմտությունները փորձարկելու տեսանկյունից։ Նշյալ ծրագրի շրջանակում ս․թ․ մայիսի 22-26-ը ՀԱԱՀ դաշտավարության և անասնապահության մեքենայացման գիտական բաժնի վարիչ, ԳՄԱՏՇ ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Արթուր Ալթունյանը, ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Արման Հարությունյանը և բուսաբուծական մթերքների վերամշակման [...] Read More

Պորտուգալացի և էստոնացի պրոֆեսորների այցը ՀԱԱՀ՝ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում

Այս շաբաթ Էրազմուս + ծրագրի շրջանակում ՀԱԱՀ էին ժամանել Էստոնիայի կենսագիտությունների համալսարանի պրոֆեսոր Դեվիդ Առնին և Պորտուգալիայի Կաստելո Բրանկոյի պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսորներ՝ Կատարինա Մարիա Գավինյոսը և Մարիա Մարգարիտա Րիբեիրոն։ Դեվիդ Առնին դասավանդում է անասնաբուժություն, պրոֆեսոր Գավինյոսը՝ մաթեմատիկա, իսկ պրոֆեսոր Րիբերիոն՝ անտառագիտություն։ Այցի առաջին օրը հյուրերն այցելեցին ՀԱԱՀ միջազգային կապերի դեպարտամենտ, որտեղ հանդիպեցին ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին, [...] Read More

«Փափուկ հմտությունների զարգացումը որպես զբաղվածության առանցքային գործիք․ V4 փորձի փոխանցումը» նախագծի ավարտական հանդիպումը և Փափուկ հմտությունների զարգացման կենտրոնի բացումը ՀԱԱՀ-ում

2023 թ․ մայիսի 16-17-ին կայացավ «Փափուկ հմտությունների զարգացումը որպես զբաղվածության առանցքային գործիք․ V4 փորձի փոխանցումը» նախագծի ավարտական հանդիպումը և դրա կարևորագույն վերջնարդյունքներից մեկի՝ Փափուկ հմտությունների զարգացման կենտրոնի բացումը ՀԱԱՀ-ում։ 16 մարտ 2023 Նախագծի համակարգող, ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանը բացելով հանդիպումը ներկայացրեց նախագծի հիմնական նպատակը և ակնկալվող արդյունքները, ինչպես նաև մինչ այդ կատարված աշխատանքները։ Նախագծի շրջանակում [...] Read More

Visegrad+ ծրագրի ներկայացումը Կրթություն և կարիերա Էքսպո 2023-ում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու «LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերությունը ապրիլի 5-7-ն անցկացրեցին «Կրթություն և կարիերա EXPO 2023» ցուցահանդեսը: «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում անցկացվող ավանդական 22-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի մասնակիցներն էին Հայաստանում և արտասահմանում գործող 80-ից ավելի հաստատություններ՝ բուհեր, քոլեջներ, դպրոցներ, ուսումնական կենտրոններ և միջազգային դոնոր կազմակերպություններ: [...] Read More