Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Պարենային անվտանգության Եվրասիական կենտրոնը դեկտեմբերին կազմակերպեց հերթական վերապատրաստումը պարենային անվտանգության ոլորտում դասավանդողների համար։ Վերապատրաստման հիմնական նպատակը դեպքերի ուսումնասիրման (case study) միջոցով դասավանդման նոր մեթոդների և մոտեցումների ուղղությամբ դասախոսական անձնակազմի հմտությունների զարգացումն էր։ ՀԱԱՀ-ից վերապատրաստմանը մասնակցեցին Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դասախոս Մերի Մանուչարյանը, Ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնի ասիստենտ Ծաղկանուշ Միրզոյանը և [...] Read More
Չնայած COVID-19 համավարակով պայմանավորված խոչընդոտներին, 2020 թվականին ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտն ինտենսիվորեն շարունակել է աշխատանքները միջազգային շարժունության նոր համագործակցությունների հաստատման և ընդլայնման ուղղությամբ։ Ներկայումս ՀԱԱՀ-ն Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության (ՀԳ1) շրջանակներում համագործակցում է ԵՄ 13 երկրի 32 համալսարանների հետ (https://anau.am/international-relations/erasmus-ka1/partner-universities/)։ Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին ՀԱԱՀ-ն համագործակցել էր 14 երկրի 25 համալսարանների, իսկ 2019-ին՝ [...] Read More
Ուկրաինիայի կենսագիտության և շրջակա միջավայրի ազգային համալսարանը գործընկեր համալսարանների հետ կազմակերպում է միջազգային գիտաժողով ագրարային ուղղվածությամբ համալսարաններում թվային տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ (Digital Education inEnvironmental Universities): Գիտաժողովի ժամանակ կքննարկվեն համավարակի պայմաններում կրթության կազմակերպման և իրականացման հարցերն ու մարտահրավերները։ Հոդվածների ընդունման վերջնաժամկետը ս/թ հունվարի 31-ն է, իսկ գրանցման վերջնաժամկետը՝ հունվարի 24-ը։ Համաժողովի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ [...] Read More
2021 թվականի մարտի 25-26-ը Տաշքենդի պետական ագրարային համալսարանի կողմից կազմակերպվում է «Գյուղատնտեսական գիտություններ․ Հիմնախնդիրներ և լուծումներ» (ICAS-PS 2021) թեմայով միջազգային գիտաժողով։ ICAS-PS-ը ներկայացնելու է նոր և հիմնարար մոտեումներ գյուղատնտեսության բնագավառում։ Հրավիրում ենք մասնակցելու այս գիտաժողովին, որը կնպաստի հաղորդակցության խթանմանը հետազոտողների, ուսանողների և պրակտիկ մասնագետների շրջանում, որոնք աշխատում են գիտական բազմազան ոլորտներում, և ունեն ընդհանուր հետաքրքրություն [...] Read More