Ուսումը Սալոնիկի Արիստոտելի համալսարանում (Հունաստան) շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2022 թ․-ի գարնանային կիսամյակում ուսումը Սալոնիկի Արիստոտելի համալսարանում (Հունաստան) 5 ամսով շարունակելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության, Ագրոնոմիական ֆակուլտետների բակալավրիատի առաջին կուրսն ավարտած ուսանողները, բացառությամբ՝ ավարտական տարում սովորողների:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (անգլերենով)։

  1. Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
  2. Անձնագրի պատճեն
  3. Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
  4. Ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերենով)
  5. Ակադեմիական տեղեկագիր (հայերեն)
  6. Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (նվազագույնը՝ B1 մակարդակ, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց և օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը ևս ընդունվում է)
  7. Առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2021 թ. հոկտեմբերի 29-ը:

Օգտակար հղումներ․
https://eurep.auth.gr/en/students/info/courses
https://www.auth.gr/faculties/
http://qa.auth.gr/en/studyguide

Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը`
School of Rural and Surveying Engineering – https://www.topo.auth.gr/en/undergraduate-en
School of Agriculture –  https://www.agro.auth.gr/uploads/Courses_for_Erasmus+_students.pdf
School of Forestry and Natural environment –  https://www.for.auth.gr/courses
School of Economic Sciences – https://eurep.auth.gr/sites/default/files/courses/Economics_Courses.pdf

Ուշադրություն. առարկաներ կարելի է ընտրել միայն գարնանային կիսամյակի առարկաների ցանկից, ընդ որում, առարկաների/կրեդիտների կեսը պետք է լինի այն Դպրոցից (School), որտեղ ուսանողը ցանկանում է սովորել, իսկ մնացածը՝ այլ Դպրոցներից։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ աշխատակից Զ․ Պողոսյանին՝ [email protected] էլ․ հասցեով կամ այցելել ՄԿԴ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 պանդեմիայի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների և ձևի փոփոխություն, ընդհուպ մինչև մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաև այդ ուղղությամբ տվյալ երկրի և համալսարանի պահանջներն ու սահմանափակումները։