«Ուսանողների աշխարհի տեսլականը» միջմշակութային առցանց ֆորումին մասնակցելու հնարավորություն

emblema

Պ.Ա. Ստոլիպինի անվան Օմսկի պետական ​​ագրարային համալսարանը հրավիրում է ուսանողներին մասնակցելու «Ուսանողների աշխարհի տեսլականը» միջմշակութային առցանց ֆորումի երկրորդ հանդիպմանը:
Ֆորումի նպատակն է ստեղծել միջմշակութային փոխանակման թվային տարածք, ընդլայնել ուսանողական կյանքը և զարգացնել համատեղ միջազգային նախագծեր:
Այս տարվա ֆորումի 3 թեմաներն են․ «21-րդ դարի արժեքները», «Երիտասարդների կյանքը թվայնացված աշխարհում», «Երիտասարդություն։ Մշակույթ։ Գիտություն։ Սպորտ»։
«21-րդ դարի արժեքները». այս թեմայի նպատակն է ներկայացնել տարբեր բուհերի և երկրների ուսանողների տեսլականները 21-րդ դարի արժեքների վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցելու համար ընդունվում են ձայնագրություններ փոդքասթ ձևաչափով: Ձայնագրությունները պետք է կատարվեն անգլերեն լեզվով։ Տևողությունը չպետք է գերազանցի 5 րոպեն։
«Երիտասարդների կյանքը թվայնացված աշխարհում». այս թեման նվիրված է թվային տեխնոլոգիաների ազդեցության քննարկմանը երիտասարդների կյանքի վրա։ Մասնակցելու համար ընդունվում են անգլերեն լեզվով գրված շարադրություններ: Շարադրությունների ծավալը պետք է լինի 250-350 բառ։
«Երիտասարդություն։ Մշակույթ։ Գիտություն։ Սպորտ». այս ֆորումին մասնակցելու համար դիմորդները պետք է նկարահանեն կարճ տեսահոլովակ ոչ ավել, քան 3 րոպե տևողությամբ: Տեսանյութերում նրանք կարող են ցույց տալ մշակութային, գիտական ​​և/կամ սպորտային կյանքը իրենց համալսարանում, երիտասարդական կամ սպորտային ասոցիացիաներում, գիտական, սպորտային կամ մշակութային գործունեությամբ զբաղվող այլ կազմակերպություններում: Ընդունվում են տեսանյութեր անգլերենով կամ անգլերեն ենթագրերով:
Ֆորումին մասնակցելու համար նյութերն անհրաժեշտ է ուղարկել մինչև 2021թ. դեկտեմբերի 12-ը [email protected] էլ. հասցեին կամ գրանցվել օնլայն https://forms.gle/y838N7ioDBdeJ3Jr7
Դեկտեմբերի 17-ից հետո ֆորումի արդյունքները կհրապարակվեն ֆորումի պաշտոնական ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/groups/svworld:
Ֆորումի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել կանոնակարգում:
Բոլոր մասնակիցները կստանան վկայականներ։