Author: Sos Avetisyan

ՀԱԱՀ-ի հերթական ձեռքբերումը․ «Ագրոմեխատրոնիկա եւ ճշգրիտ ռոբոտատեխնիկա» նոր եւ հեռանկարային կրթական ծրագրով սովորելու հնարավորություն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հնարավորություն է ստացել 2025 թվականի սեպտեմբերից իրականացնելու «Ագրոմեխատրոնիկա եւ ճշգրիտ ռոբոտատեխնիկա» բակալավրիատի կրթական ծրագրով կադրերի պատրաստում։ Նոր եւ խոստումնալից կրթական ծրագրին հատկացվել է առկա ուսուցման 30 տեղ, որոնք, առանց միասնական քննություններ հանձնելու, կարող են համալրել քոլեջների եւ արհեստագործական ուսումնարանների շրջանավարտները՝ մինչեւ 2025 թվականի օգոստոսի 30-ը։ Հանրահայտ է, որ, ինչպես ամբողջ աշխարհում, [...] Read More

Վաճառվում են գառներ ՀԱԱՀ Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող տեղական ցեղի 20 գառի վաճառք՝ 1 կգ կենդանի քաշի մեծածախ գինը 1700 ՀՀ դրամով: Հետաքրքրվողները կարող են գառներին տեսնել Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի՝ ՀԱԱՀ-ի ուսումնափորձնական տնտեսությունում աշխատանքային օրերին, ժամը 10։00-ից 17։00-ն ընկած միջակայքում։ Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել Նաիրի Դանիելյանին՝ 093444275 հեռախոսահամարով։ Read More

Առկա ուսուցմամբ ՀԱԱՀ բակալավրիատի ընդունելության հիմնական փուլի արդյունքները

Հանրապետական ընդունող հանձնաժողովը (նախագահ՝ Ժաննա Անդրեասյան) հաստատել է ՀՀ բուհերի, այդ թվում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2025-2026 ուստարվա՝ ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության հիմնական փուլի նախնական արդյունքները: Ընդունելության հիմնական փուլի անվճար ուսուցման մրցույթի արդյունքներին կարելի է ծանոթանալ այստեղ։ Վճարովի ուսուցման մրցույթի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Read More

ՀԱԱՀ-ին տրվել է մագիստրոսական երկու նոր կրթական ծրագրերով գործունեության թույլտվություն

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 08.07.2025 թ. 1567-Ա/2 հրամանով «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին տրվել է մագիստրոսի կրթական ծրագրով, ուսուցման գրական հայերեն լեզվով, առկա ուսուցմամբ, ուսուցման 1.5 տարի տեւողությամբ՝ 041301.00.7-«Կառավարում» մասնագիտության՝ 041301.42.7-«Կանաչ տնտեսության ռազմավարական կառավարում» եւ 071201.00.7-«Շրջակա միջավայրի պահպանություն» մասնագիտության՝ 071201.05.7-«Կայուն քաղաքներ եւ կանաչ տեխնոլոգիաներ» կրթական ծրագրերով՝ ըստ կուրսերի [...] Read More

ՀԱԱՀ ռեկտորը հրաման է ստորագրել 2025-2026 ուստարում անվճար ասպիրանտուրա ընդունված դիմորդների վերաբերյալ

ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանը ս․թ․ հուլիսի 7-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է 2025-2026 ուստարվա ՀԱԱՀ ասպիրանտուրայի ընդունելության ընդունող հանձնաժողովի որոշումը՝ առկա անվճար ասպիրանտուրա ընդունված դիմորդների վերաբերյալ։ Դիմորդների ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։ ՀԱԱՀ ասպիրանտուրայի առկա եւ հեռակա ընդունելության պայմաններին կարելի է ծանոթանալ այս հղմամբ։ Read More

Ավարտական արարողություն Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի եւ Գինու ակադեմիայի շրջանավարտների պատվին

Հուլիսի 4-ին Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի Զաբել Եսայան Ագրոբիզնեսի Կենտրոնում կայացավ ՀԱԱՀ Ագրոբիզնեսի դեպարտամենտի (Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն) եւ ICARE հիմնադրամի Ի-Վի-Էն գինու ակադեմիայի այս տարվա շրջանավարտներին նվիրված ավարտական արարողությունը։ Միջոցառմանը մասնակցում էր ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանը, որը շնորհավորանքի եւ մաղթանքների ջերմ ուղերձ հղեց շրջանավարտներին։ Իրենց սրտի խոսքն ասացին նաեւ Ագրոբիզնեսի դեպարտամենտի [...] Read More

Իննսունինը դիմորդ առկա ուսուցմամբ, անվճար ընդունվել է ՀԱԱՀ մագիստրատուրա

2025-2026 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով Հայաստանի ազգային ագրարային համալսարան է ընդունվել 99 դիմորդ։ Համապատասխան մասնագիտությունների կրթական 20 ծրագրերով մագիստրատուրա ընդունվածների ցուցակը բովանդակող՝ ՀԱԱՀ ռեկտորի ս․թ․ հուլիսի 7-ի հրամանը ներկայացված է ներկայացված է այստեղ։ Մագիստրոսի կրթական ծրագրով երկրորդ փուլով վճարովի, առկա ուսուցմամբ ընդունելության [...] Read More

ՊԳԿ-ն եւ ՀԱԱՀ-ն իրականացնում են հողի առողջության բարելավմանը միտված RECSOIL նախաձեռնությունը

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համագործակցությամբ ս․թ․ ապրիլին մեկնարկել է RECSOIL (Recsoil Green Path Pilot Project in Armenia / Հողերի վերահարստացում օրգանական ածխածնով (վերակարբոնացում), կանաչ ուղի Հայաստանում) նախաձեռնությունը, որն իրականացվում է Կոտայքի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում։ Այն փորձնական ծրագիր է, որի հիմնական նպատակն է հողի առողջության բարելավումը եւ դրա [...] Read More

Դեկանների թափուր պաշտոնները զբաղեցնելու մրցույթը տեղի կունենա գիտխորհրդի առաջիկա նիստում

Սույն թվականի հուլիսի 1-ին, ժամը 12:00-ին, կկայանա Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված է նաեւ Ագրոնոմիական, Ագրարային ճարտարագիտության եւ Անասնաբուժական բժշկագի­տության եւ անասնաբուծության ֆակուլտետների դեկանների թափուր պաշտոնները զբաղեցնելու մրցույթը։ Հիշեցնում ենք, որ ՀԱԱՀ դեկանի ընտրության կարգի համաձայն՝ յուրաքանչյուր հավակնորդ պարտավոր է նիստի ընթացքում ներկայացնել իր տեսլականը՝ որպես ֆակուլտետի զարգացման հայեցակարգ (ծրագիր)՝ առաջիկա տարիների համար։ Read More

Մագիստրոսական թեզերի պաշտպանության ժամանակ ներկայացված նոր ապրանքատեսակները գրեթե պատրաստ են շուկայամուտի

Հունիսի 19-ին Պարենամթերքի տեխնոլոգիա կրթական ծրագրի մագիստորսական թեզերի պաշտպանությունն էր։ Վերջին տարիների անխախտ ավանդույթի համաձայն, մագիստրանտները ներկայացել էին սեփական արտադրանքով՝ համեղ, տարբերվող եւ անշուշտ՝ նորարարական։ Պատահական չէ, որ հանձնաժողովը եւ մասնավորապես նախագահ Սանդրո Աբովյանը, ինչպես նաեւ Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Արմեն Աղասարյանը նկատեցին եւ բարձր գնահատեցին մագիստարտների եւ նրանց ղեկավարների կատարած աշխատանքը։ Կաթնային կոկտեյլ, [...] Read More