Նոյեմբերի 11-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 7-րդ դասարանի մի խումբ աշակերտներ ճանաչողական այցով Ագրարային համալսարանում էին։ Նախաձեռնությունը Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Մերի Վարդանյանինն էր, որի դուստրը հենց այդ դասարանում է սովորում։ Տիկին Վարդանյանը երեխաներին դիմավորեց Գարեջրագործության եւ թորման ուսումնափորձարարական լաբորատորիայում եւ սեբաստացիներին ծանոթացրեց գարեջուր, գինի եւ մրգային օղիներ պատրաստող սարքավորումներին։ Երեխաները այս ոլորտների հանդեպ [...] Read More
- Ներկայում, երբ պետությունը խրախուսում է ստարտափ գաղափարների կենսագործումը, ճիշտ ժամանակն է բիզնես սկսելու ճշգրիտ, թվային գյուղատնտեսության ոլորտում, - սա ծրագրային եւ սարքերի նախագծման լուծումներ առաջարկող Ինստիգեյթ ռոբոտիքս ՓԲԸ ինժեներական գծով տնօրեն Ռուբեն Գյոնջյանի խորհուրդն է ՀԱԱՀ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի «Ճշգրիտ գյուղատնտեսություն» կրթական ծրագրի՝ առաջին անգամ հավաքագրված առաջին կուրսի ուսանողներին։ Պարոն Գյոնջյանի եւ Ինստիգեյթ ուսումնական [...] Read More
Օրերս հյուրընկալել էինք Վարդենիսի Բադեյան քոլեջի մի խումբ ուսանողների եւ մանկավարժների։ Քոլեջի հետ համագործակցությունն ամրագրված է երկու տարի առաջ ստորագրված համապատասխան հուշագրով, որի դրույթներից մեկն էլ վերաբերում է գիտաարտադական փորձուսուցումների անցկացմանը։ Ձեւավորված ավանդույթի համաձայն, վարդենիսցիներին նախ ընդունեց աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը եւ պատմեց համալսարանի անցած ճանապարհի, նորացվող եւ նոր կրթական ծրագրերի, համալսարանի միջազգայնացման գործընթացի, դիմորդների՝ [...] Read More
«Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի ստեղծում» (հակիրճ՝ «Ագրոբոտ կենտրոն”) դրամաշնորհային ծրագրի շրջանակում օրերս Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկանատում հանդիպում տեղի ունեցավ EngineerX բազմամասնագիտական ինժեներական ընկերության վաճառքների մասնագետ Գայանե Մկրտչյանի եւ մեխանիկական ճարտարագետ Էրիկ Քասաբյանի հետ։ ՀԱԱՀ-ից մասնակցում էին ֆակուլտետի դեկան, տ․գ․թ․, դոցենտ Արման Սիմոնյանը, Գյուղմեքենայացման եւ ավտոմատացման գիտահետազոտական ինստիտուտի Դաշտավարության եւ անասնապահության մեքենայացման [...] Read More
«Իմ Ամերիա, իմ Հայաստան» նոր նախագծի շրջանակում ՀԱԱՀ գործընկեր Ամերիաբանկը հայտարարում է մրցույթ՝ «Իմ Հայաստան, իմ ապագա» արշավին մասնակցելու համար։ Արշավը նախագծի շրջանակում իրականացվող երեք բաղադրիչներից մեկն է։ Արշավի նպատակն է բացահայտել եւ խրախուսել ակտիվ, Հայաստանի ապագայի հանդեպ սրտացավ, ճկուն եւ պայծառ մտածելակերպ ունեցող ուսանողների։ Մրցույթը հայտարարվում է ՀՀ պետական եւ մասնավոր բուհերի բոլոր ուսանողների [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ամփոփվել են հեռակա ուսուցմամբ 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության արդյունքները։ Ուրախությամբ հայտնում ենք, որ ամփոփիչ տվյալները գոհացուցիչ են երկրի՝ ագրարային մասնագիտություններ ուսուցանող միակ բուհի, գյուղատնտեսության եւ հարակից ոլորտների աշխատաշուկայի, առհասարակ մեր պետության եւ հասարակության համար։ Ընդհանուր առմամբ, ՀԱԱՀ՝ մասնաճյուղերը ներառյալ, ընդունվել է 1924 դիմորդ (ներառյալ բակալավրիատի եւ մագիստրատուրայի առկա եւ հեռակա համակարգ [...] Read More
Նոյեմբերի 1-ին հյուրընկալել էինք Երեւանի թիվ 104 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի մի խումբ աշակերտների, որ համալսարանի մի քանի լաբորատորիաների սովորական աշխատանքային առօրյան մեկուկես ժամով լցրեցին պատանեկան աշխույժով, գեղեցկությամբ եւ գինու ու գիտելիքի հանդեպ զարմանալի հասուն մոտեցմամբ։ Աշխարհագրության դասընթացի շրջանակում այս երեխաները լուրջ աշխատանքներով են զբաղված՝ ընդհուպ մինչեւ խաղողի այգի այցելությունները, խաղող հավաքելը, ճմռելը, գինի պատրաստելը։ [...] Read More
Երեկ՝ հոկտեմբերի 31-ին 2-րդ մասնաշենքի «Կանաչ» ընթերցսրահում տեղի ունեցավ Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ, քիմ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Ռոզա Քարիմյանի «Քիմիայի դասընթաց» ուսումնաօժանդակ ձեռնարկի շնորհանդեսը։ Երկհատորյակը («Ընդհանուր քիմիայի հիմունքները» եւ «Անօրգանական եւ օրգանական քիմիա») նախատեսված է բուհ ընդունվողների համար եւ բովանդակում է վարժություններ ու խնդիրներ ինքնուրույն լուծման համար։ Ձեռնարկը հագեցած է բազմաթիվ նկարներով, գծապատկերներով [...] Read More
Ստորեւ ներկայացնում ենք «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի աշխատակիցների եւ ուսանողության մտահոգություններն ու դիրքորոշումը «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» ու «Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամներից գույք հետ վերցնելու, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» եւ «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու, այլ տարածքներ համատեղ օգտագործելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ։ Որոշման [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում Ագրոանտառաբուծության առաջին խորհրդաժողովի նախօրեին՝ հոկտեմբերի 24-ին անցկացվեց «Ագրոանտառաբուծություն․ հայաստանյան եւ համաշխարհային գործելակերպերը» վերտառությամբ միջոցառումը, որին մասնակցեցին Ագրոանտառաբուծության միջազգային միության նախագահ Պատրիկ Վորմզը, ոլորտի միջազգային փորձագետ, Սոպրոնի համալսարանի պրոֆեսոր Անդրեա Վիտյին, ՀԱԱՀ Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի աշխատակիցները, համալսարանի գործընկեր կազմակերպությությունների հայաստանյան փորձագետները։ Խորհրդաժողովի նպատակն էր քննարկել Հայաստանում ագրոանտառաբուծության զարգացման հեռանկարները՝ բնապահպանական եւ [...] Read More