Նոյեմբերի 26-ին ՀԱԱՀ-ում մեկնարկեցին Էրազմուս+ ՀԳ2 SMARTI («Աջակցություն անգլերենով դասավանդման (EMI) նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին եւ գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը եւ միջազգայնացումը բարելավելու նպատակով») նախագծի ամփոփիչ խորհրդաժողովի աշխատանքները։ 2021 թ․ մեկնարկած եւ 36 ամիս տեւած նախագիծը հաջողություն է գրանցել թե բավականին տպավորիչ արդյունքների եւ թե թողնելիք «ժառանգության» տեսանկյունից։ Այս մասին են վկայում նախագծի մասնակիցները՝ համադրող [...] Read More
Ռեկտորատի հերթական նիստը կայացավ երեկ՝ նոյեմբերի 25-ին, ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Օրակարգային հիմնական երկու հարցերից մեկը վերաբերում էր բակալավրիատի եւ մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2024-2025 ուստարվա ընդունելության արդյունքներին, ինչպես նաեւ ուսումնական պարապմունքների եւ քննությունների կազմակերպման գործընթացներին։ Զեկուցումներով հանդես եկան ուսումնական ստորաբաժանումների ղեկավարները։ Բոլոր ֆակուլտետներում ընդունելության՝ վերջին տարիների լավագույն ցուցանիշների համատեքստում դարձյալ եւ առավել հստակ [...] Read More
ԵՄ կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ միջազգային շարժունության PEERS ծրագրի շրջանակում նոյեմբերի 4–ից մինչեւ 8–ը դասախոսելու եւ Տնտեսագիտության եւ կառավարման դպրոցի կազմակերպած Դասավանդման միջազգային շաբաթին մասնակցելու նպատակով հյուրընկալվել էի Մինհոյի համալսարանում (Պորտուգալիա): Համալսարանի միջազգային կապերի գրասենյակում ջերմ ընդունելությունից հետո միջազգային շաբաթվա մեկնարկի առիթով բացման եւ ողջույնի խոսքով հանդես եկան Տնտեսագիտության եւ կառավարման դպրոցի եւ Միջազգայնացման աջակցության ծառայության [...] Read More
Երեւանի Ալեքսանդր Բլոկի անվան հ․ 122 հիմնական դպրոցի 8-րդ դասարանցիները անգլերենի դասընթացի շրջանակում շուտով ներկայացնելու են ․․․ թխվածքների վերաբերյալ իրենց նախագիծը եւ սեփական ձեռքով թխված մաֆինները։ Անհրաժեշտ էր գտնել թե համապատասխան տեղ եւ թե համապատասխան հմտություններ փոխանցող մասնագետին։ Օգնեց մայրիկներից մեկը՝ ուղղորդելով դեպի Ագրարային համալսարանի Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիա, որտեղ նա ժամանակին մասնակցել է [...] Read More
Նոյեմբերի 15-ին Ագրոնոմիական ֆակուլտետի բակալավրիատի ուսանողներն հաշվետվությամբ ամփոփում էին աշխատանքային կիսամյակի արդյունքները, իսկ հեռակա համակարգի 5-րդ կուրսեցիները՝ աշխատանքային փորձուսուցման շրջանը: Ոլորտի առանձնահատկության պատճառով աշխատանքային կիսամյակը մեկնարկում է ամռան սկզբին, երկրորդ փուլը՝ ավարտվում է աշնան վերջին: Բազմիցս առիթ ունեցել ենք շեշտելու, որ Ագրարայինը բուհերից առաջինն է (եւ դեռ միակը), որ ներդրեց աշխատանքային կիսամյակը, եւ հենց առաջին [...] Read More
Ուսանողների միջազգային օրվա նախօրեին ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի կարիերայի կենտրոնի պատասխանատու Լիլիթ Սարոյանի նախաձեռնությամբ երկրորդ մասնաշենքի «Կանաչ» ընթերցասրահում ի մի էին եկել ամենա-ամենաները: Նոյեմբերի 17-ն այս տարի կիրակի է, ուստի որոշել էին մի փոքրիկ տոն ստեղծել կանխավ: Տիկին Սարոյանը ուսանողների հետ հետեւողականորեն աշխատելու լավ փորձ եւ անուրանալի ձիրք ունի եւ շատ լավ գիտե, [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի սիրելի ուսանողներ։ Այսօր նոյեմբերի 17-ն է եւ ուսանողներն ամբողջ աշխարհում նշում են Ուսանողների միջազգային օրը։ Այս տարի տոնը դիմավորում ենք Ագրարայինի եւ նրա ուսանողների ապագայի հանդեպ շատ ավելի մեծ վստահությամբ եւ համատեղ ձեռքբերումները գնահատելով։ Դուք քաջատեղյակ եք, որ այս տարի ՀԱԱՀ-ին տրամադրվեցին հնարավորություններ բազմաթիվ կրթական ծրագրերով արտոնյալ պայմաններով ուսանողներ ընդունելու, մի [...] Read More
Ավարտվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող AFISHE («Կանաչ գործարքին միտված ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության զարգացում Հայաստանում եւ Ուկրաինիայում․ կրթությունից դեպի էկոլոգիա») Էրազմուս+ ՀԳ2 նախագծի վերապատրաստումների՝ նոյեմբերի 11-ին մեկարկած վերջին շարքը, այս անգամ՝ նորաստեղծ լաբորատորիայում առկա սարքավորումների ուղղությամբ։ Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին ՀԱԱՀ-ի առաջին մասնաշենքում բացվեց տարատեսակ հետազոտություններ իրականացնելու համար նախատեսված սարքավորումներով զինված AFISHE գիտակրթական [...] Read More
ՀԱԱՀ «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղն իր ներկա կառուցվածքով գործում է սկսած 2020 թ․-ից՝ ներառելով Կենսատեխնոլոգիական մեթոդներով մշակաբույսերի բազմացման բաժինը, Մշակաբույսերի եւ դրանց վայրի ազգակիցների Ազգային գենբանկը, Էկոլոգիայի եւ օրգանական գյուղատնտեսության բաժինը, Գյուղատնտեսական պատրաստուկների ստացման եւ որակի վերահսկման բաժինը, Կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան եւ Ստեփանավանի փորձարարական տնտեսությունը։ Վաղարշապատ քաղաքում գտնվող գիտական կենտրոնի կառուցվածքում ներառված միավորներից յուրաքանչյուրն անցել [...] Read More
Հոկտեմբերի 21-25-ին մեր գործընկեր Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտը կազմակերպել էր հերթական միջազգային շաբաթը։ ՀԱԱՀ-ից մասնակցել են ՏՏ կենտրոնի աշխատակից Նելլի Աբգարյանն ու Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դոցենտ Ռուդիկ Նազարյանը: Միջազգային շաբաթի հիմնական նպատակն էր խթանել միջազգային համագործակցությունը, գիտելիքների փոխանակումը եւ միջմշակութային կապերի զարգացումը ուսանողների, դասախոսների եւ անձնակազմի միջեւ: Ծրագրում ներառված են եղել սեմինարներ, մշակութային էքսկուրսիաներ, զանազան [...] Read More