Անշնորհք պատվիրատուների պատճառով «Հրապարակ» օրաթերթի խմբագրությունում Ագրարային համալսարանի հանդեպ ձեւավորված ախտագին հետաքրքրության հերթական դրսեւորման վերնագիրն է՝ «Ագրարայինում էժան գինի են վաճառում»։ Համաձայնեք՝ «խոստումնալից» վերնագիր է, իսկ թեման վերաբերում է Զատկի տոնի կապակցությամբ Ագրարայինի «Սերունդ» եւ «EVN» գինիները համալսարանի աշխատակիցներին հատուկ գներով վաճառելու՝ համալսարանի ղեկավարության նախաձեռնությանը։ Ահա այս «դարակազմիկ» լուրն ավարտվում է համալսարանի «նոր ղեկավարությունը հին [...] Read More
Երեկ՝ մարտի 27-ին, մասնագիտական կողմնորոշման աշխատանքների շրջանակում, ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանն ընդունեց Կոտայքի մարզի Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի մի խումբ ուսանողների։ Ներածական խոսքում տիկին Մնացականյանը հակիրճ անդրադարձավ համալսարանի պատմությանը, մասնագիտական աշխատաշուկայում հարաճուն պահանջարկ վայելող ագրարային մասնագիտություններին, առաջարկվող արդիական կրթական ծրագրերին, այդ թվում՝ միջազգային, ուսանողներին մասնագիտական աշխատանքի տեղավորելու հարցում աշխատանքային [...] Read More
Գիտական խորհուրդն այսօրվա՝ մարտի 26-ի նիստում, ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ եւ գիտական քարտուղար Գայանե Ավագյանի քարտուղարությամբ, դոցենտի գիտական կոչում շնորհեց 11 երիտասարդ գիտնականի։ Խորհրդի նախագահի զեկուցումից հետո գիտական կոչման հավակնորդները հակիրճ ներկայացրին իրենց գիտական գործունեությունը, մասնավորապես՝ անդրադառնալով թեկնածուի գիտական աստիճան ստանալուց ի վեր իրականացրած աշխատանքներին ու ձեռքբերումներին։ Հավակնորդներն իրենց խոսքում պատիվ համարեցին ՀԱԱՀ-ի [...] Read More
Երեկ՝ փետրվարի 12-ին, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի «Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն» կրթական ծրագրի հեռակա ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողները «Օրգանական գինեգործություն» առարկայի շրջանակում ուսումնաճանաչողական այց են կատարել «Ալլուրիա վայնս» ընկերություն, որը հայտնի է որպես խաղողի «Հաղթանակ» եւ «Կարմրահյութ» մշակաձեւերի վայրի խմորմամբ բարձրակարգ գինու ապրանքանիշի արտադրող։ Ընկերությունը 2016 թ․ հիմնադրել են Մաչանյան եղբայրները՝ Վաղարշապատ քաղաքում։ Երեք [...] Read More
Փետրվարի 8-ին կայացավ ՀԱԱՀ ռեկտորատի հերթական նիստը՝ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ 2023-2024 ուստարվա առաջին կիսամյակի քննությունների ընթացքի եւ խնդիրների վերաբերյալ օրակարգային հարցի շուրջ զեկուցումներով հանդես եկան ուսումնական ստորաբաժանումների ղեկավարները։ Պարոն Զաքոյանի հորդորով, զեկուցողները գլխավորապես կանգ առան կոնկրետ խնդիրների եւ դրանց լուծումների վրա՝ որպես ուղեցույց ունենալով ուսուցման որակի շարունակական բարձրացման հրամայականը։ Մասնավորապես, Ա․ Քոչինյանի [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը համագործակցության հուշագրեր է ստորագրել Տաջիկստանի տեխնոլոգիական համալսարանի, այդ համալսարանի՝ Իսֆարայի մասնաճյուղի, Կուլյաբի Տեխնոլոգիաների եւ նորարարական կառավարման ինստիտուտի, Տաջիկստանի տեխնիկական համալսարանի Խուջանդի պոլիտեխնիկական ինստիտուտի, ինչպես նաեւ Տաշքենդի պետական ագրարային համալսարանի պատասխանատուների հետ՝ համապատասխանաբար փետրվարի 7-ին եւ 8-ին։ Հուշագրերով կողմերը ստանձնել են կրթության եւ գիտության զարգացման ոլորտում համագործակցության [...] Read More
Երեկ՝ հունվարի 29-ին, ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի 4-րդ կուրսի ուսանողները ներկայացրին իրենց անցկացրած աշխատանքային կիսամյակի հաշվետվությունները։ Ագրոբիզնեսի առաջատար ձեռնարկություններում, հայտնի բանկերում ու մարկետինգային ընկերություններում անցկացված կիսամյակն, ընդհանուր առմամբ, հաջողված էր ԱՈՒԿ-ցիների համար․ հաշվետվությունները ցույց տվեցին, որ նրանք արժեքավոր գործնական փորձ, գիտելիքներ ու հմտություններ են ձեռք բերել հետագա մասնագիտական կարիերայի ճանապարհին։ Ուսանողները աշխատանքային կիսամյակի ձեւաչափով փորձուսուցումը [...] Read More
Նախագծի ավագ համադրող՝ միջազգային տարակարգով – ռազմավարական պլանավորում, իրականացում եւ ՀԱԱՀ թիմի ղեկավար Հրապարակման ամսաթիվ՝ 18․01․2024 թ․ Դիմել մինչեւ՝ 28․01․2024 թ․ Հաստիքը՝ լրիվ դրույք Կարգը՝ ղեկավար անձնակազմ, միջազգային մասնագետ Մեկնարկի ակնկալվող ժամկետը՝ 12/02/2024 թ․ Պայմանագրի տեսակը՝ Ծառայության մատուցման, ամրագրված ժամկետով (10 ամիս) ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունը (SDC) հայտարարում է «Հայաստանում անտառվերականգնում եւ կլիմայի [...] Read More
Շվեցարական համագործակցության գրասենյակը (SDC) տալիս է «Հայաստանում անտառների վերականգնում եւ կլիմայի փոփոխություն» նախաձեռնության (FORACCA) մեկնարկը, որի նպատակն է աջակցել Հայաստանում անտառի ազգային քաղաքականության ներդրմանը՝ անտառների մշտադիտարկման բարելավման եւ ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման համատեքստում։ Նախաձեռնության արդյունավետ մեկնարկի նպատակով Շվեյցարական համագործակցության գրասենյակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանին պատվիրակել է իրականացնել մեկնարկային հետազոտություն։ ՀԱԱՀ հետազոտական թիմը, մեկտեղելով միջազգային փորձագետների [...] Read More
Հայաստանը, հայությունը, Ագրարային համալսարանը 2023-ը ճանապարհում են հակասական զգացումներով՝ ազգային պատմական ծանրագույն կորուստներով, բայց նաեւ չամայացած հոգիներով, սպառնալիքները հնարավորություն դիտարկելով եւ քայլ առ քայլ մեր նպատակներին հասնելու կարողունակության գիտակցությամբ։ Չնայած տարածաշրջանային եւ համաշխարհային մարտահրավերներին, մեր երկիրը, շնորհիվ մեր ժողովրդի բնածին տաղանդի եւ աշխատասիրության, կարողացավ տեսանելի առաջընթաց գրանցել տնտեսության, կրթության, գիտության եւ բազմաթիվ այլ ոլորտներում։ Ոչ [...] Read More