2023-2024 ուստարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով Հայաստանի ազգային ագրարային համալսարան է ընդունվել 72 ուսանող։ Քսան մասնագիտությունների գծով անվճար մագիստրատուրա ընդունված ուսանողների ցուցակին կարելի է ծանոթանալ այստեղ։ Երեկ՝ հուլիսի 3-ին, մեկնարկել է վճարովի, առկա ուսուցմամբ, մագիստրոսական ծրագրով ընդունելությունը․ փաստաթղթերն ընդունվում են մինչեւ սեպտեմբերի 1-ը։ Read More
Գիտխորհրդի հունիսի 30-ի՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ կայացած հերթական նիստի օրակարգի առաջին հարցը վերաբերում էր Ուսանողական գիտական ընկերության աշխատանքների կատարման ընթացքին եւ խնդիրներին․ զեկուցմամբ հանդես եկավ ՈՒԳԸ նախագահ Զարուհի Հովեյանը։ Նա անդրադարձավ ՈՒԳԸ վերջին երեք տարիների գործունեությանը, որ բավականին ակտիվ է եղել՝ ամբիոնների հետ ակտիվ աշխատանք, ամփոփիչ գիտաժողովներ 2022 եւ 2023 թթ․, «Հայացք» ուսանողական գիտական [...] Read More
Ռեկտորատի այսօրվա՝ հունիսի 29-ի նիստը, որը նախագահում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը, մեկնարկեց նախորդ նիստերի որոշումների կատարման ընթացքի մասին ռեկտորատի քարտուղար Գայանե Ավագյանի զեկուցմամբ։ Առկա եւ հեռակա ուսուցման ավարտական կուրսերի դիպլոմային աշխատանքների եւ մագիստրոսական թեզերի պաշտպանության արդյունքների եւ խնդիրների վերաբերյալ հիմնական հարցի շուրջ ծավալված շահագրգիռ քննարկման առանցքային թեմաներն էին՝ աշխատանքների արդիականությունը, գրախոսությունների որակը եւ «հին ու [...] Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը հունիսի 23-ին Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում մասնակցել է «ԱՊՐԻ Արմենիա» (Հայաստանի Կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտ) հետազոտական կենտրոնի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախաձեռնությամբ տեղի ունեցած համաժողովին՝ «Հայաստանը խաչմերուկում. խաղաղություն եւ բարեկեցություն Եվրոպայի հարեւանությամբ» վերտառությամբ։ Համաժողովը միավորել էր քաղաքական, դիվանագիտական, ակադեմիական եւ քաղաքացիական հասարակության առաջնորդներին՝ քննարկելու խաղաղության կառուցմանն ու կայուն զարգացմանը, Հարավային [...] Read More
Երեկ՝ հունիսի 22-ին Խմորման արտադրություն եւ գինեգործություն մասնագիտության մագիստրոսական թեզերի պաշտպանության օրն էր։ Օր, որ հիշարժան դարձավ ոչ միայն իրենց՝ նորաթուխ գինեգործ-մագիստրոսների համար։ Հանձնաժողովի եւ կուրսընկերների դատին հանձնվեցին 13 մագիստրանտների նորահայտ գինիները՝ կարմիր, սպիտակ, վարդագույն, փրփրուն, մարգարտյա․․․ Տեսականին բազմազան էր, հեղինակ-ուսանողների գիտելիքները՝ հիացնող, գինեգործի մասնագիտության հանդեպ սերն ու նվիրվածությունը՝ անվերապահ։ Շատ շուտով հայաստանյան, իսկ հետագայում, [...] Read More
Այսօր՝ հունիսի 22-ին Ագրարային համալսարանում ընդունեցինք ԱՄՆ Կանզասի նահանգի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ փոխգործակցության 20-ամյակի առթիվ ժամանած պատկառելի պատվիրակությանը՝ նահանգապետ Լորա Քելիի, Կանզասի գյուղատնտեսության քարտուղար Մայք Բիմի եւ Կանզասի նահանգի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորությամբ եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ու ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ներկայացուցիչների ուղեկցությամբ։ Պատվավոր հյուրերին ընդունեցին ՀԱԱՀ [...] Read More
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ «Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի դաշնային գիտահետազոտական կենտրոն» գիտության դաշնային պետական բյուջետային հաստատության տնօրեն Անդրեյ Ռոնժինը համագործակցության պայմանագիր են ստորագրել հունիսի 13-14-ը Երեւանում կայացած Հայ-ռուսական գիտակրթական համաժողովի շրջանակում։ Պայմանագրի նպատակն է կողմերի միջեւ համագործակցություն զարգացնել գիտահետազոտական եւ կրթական գործունեության, տեղեկատվության եւ գիտական փոխանակման ոլորտներում։ Պայմանագրով ամրագրվել է միջազգային, եվրոպական եւ [...] Read More
Հունիսի 16-ին Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը եւ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր, որով մեկնարկում է «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը։ Այն նախատեսված է Սիսիան եւ Գորիս խոշորացված համայնքների 21 բնակավայրերի 10-12-րդ դասարանների աշակերտների համար: Ինչպես տեղեկացրել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր [...] Read More
Սան Ֆրանցիսկոյի «Arable Labs» սրարտափ կազմակերպության արտադրանքի գծով ղեկավար Լեւոն Մինասյանը, որ Հայաստանում է Birthright Armenia (Դեպի Հայք) հիմնադրամի երկշաբաթյա կամավոր փորձնակության առաքելությամբ, երկու հանդիպում է անցկացրել Ագրարային համալսարանում՝ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի աշխատակիցների եւ ոլորտի գործող մասնագետների հետ։ Առաջին հանդիպման ժամանակ Լեւոնը ներկայացրեց իր աշխատանքային փորձը՝ նշելով, որ ապրել է Սիլիկոնյան հովիտում, ունի 10 տարվա [...] Read More
2023 թ․-ի հունիսի 12-ին եւ 14-ին, ժ․ 18։00-20։00, ՀԱԱՀ-ի Ագրիթեք սրահում ելույթ է ունենալու Սան Ֆրանցիսկոյի «Arable Labs» սրարտափ կազմակերպության արտադրանքի գծով ղեկավար Լեւոն Մինասյանը։ Պարոն Մինասյանի աշխատանքային գործառույթն է հեռահար զոնդավորման ապրանքները ներկայացնել տարբեր գյուղատնտեսական ընկերությունների, որոնք կօգնեն բերքահավաքի կառավարման, ոռոգման լավարկման եւ կլիմայի մշտադիտարկման հարցերում։ Բացի «Arable Labs»-ի աշխատանքից, Լեւոնը վարում է չիլի [...] Read More