Author: Elya Nazaryan

Շփումը հոգեւորի հետ անհրաժեշտ է բոլորին. ՀԱԱՀ-ի թանգարանում բացվել է Էդուարդ Շախիկյանի ցուցահանդեսը

ՀԱԱՀ պատմության թանգարանի տնօրեն  Սյուզաննա Փիլոսյանը հանդես է եկել գեղեցիկ նախաձեռնությամբ. հունիսի 10-ին թանգարանում բացվեց անվանի քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Էդուարդ Շախիկյանի աշխատանքների ցուցահանդեսը: Հեղինակի փոքր «կտավի» այս առինքնող, խորիմաստ, նրբագեղ պլաստիկայով աչքի ընկնող գործերը, որ փոքր քանակով են ներկայացված՝ տեղի սղության բերումով, անտարբեր չեն թողնում ոչ մի այցելուի: Շախիկյանի աշխատանքներից տպավորված էին նաեւ պրոռեկտորներ [...] Read More

Աշխատաշուկա՝ իրողություններ, ակնկալիքներ, տեսլական. մենք «վինծիլ» բացող-փակող չենք պատրաստում

Հայտնի բան է՝ աշխատաշուկա-գործատու-բուհ եռամիասնությունը որքան գործուն ու սերտ լինի, այնքան ամուր կլինի երկրի տնտեսության ապագան: Հենց այդ նպատակով Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը հանդիպման էր հրավիրել ճարտարագիտական ուղղվածությամբ ընկերությունների ներկայացուցիչներին, հստակեցնելու համար, թե ինչ սպասելիքներ ունեն մեր շրջանավարտներից, մեր պատրաստած երիտասարդ կադրերից: «Ագրարային համալսարանում բարեփոխումների մեծ փուլ է սկսվել: [...] Read More

Վարժարանի սաների ծնողները հանդիպեցին տնտեսագիտականի դեկանի հետ

Հունիսի 10-ին ՀԱԱՀ Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանի նախաձեռնությամբ կայացավ հետաքրքիր հանդիպում վարժարանի տնտեսագիտական հոսքի 11-րդ դասարանների աշակերտների ծնողների եւ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանի միջեւ: Հանդիպումն ուներ ճանաչողական բնույթ եւ հետապնդում էր ապագա դիմորդների/ուսանողների մասնագիտական կողմնորոշման հարցում ծնողների հետ գործընկերային կապերի հաստատման նպատակ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ վարժարանի մի [...] Read More

Վերապատրաստումներ. ուրախ եմ, որ սովորել եմ Ագրարայինում եւ «տառապել» եմ ընկեր Ադամյանի պահանջկոտությունից

Դավիթ Պիպոյանն է՝ ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարը: Սննդամթերք սպառողների սարսափը եւ արտադրողների հոգեառը: Լսում ես նրան (ի դեպ՝ միշտ մեծ հետաքրքրությամբ) ու գալիս ես միակ եզրակացության, որ ճիշտը չուտելն է... Բայց այդպես չի լինում: Ուրեմն հետեւողականորեն-բծախնդրորեն պետք է հոգանք առկա մարտահրավերները մեղմելու մասին: Իսկ մարտահրավերները շատ են՝ մթերք արտադրող ձեռնարկությունների [...] Read More

Համալսարանական եւս մեկ բաց տարածք՝ շրջանավարտների հովանավորությամբ

Հունիսի 9-ին տեղի ունեցավ համալսարանական բաց տարածքի ոճով հերթական սրահի բացումը երկրորդ մասնաշենքում, համալսարանի գիտական գրադարանի հարկաբաժնում գտնվող մամուլի նախկին սրահում: Բոլոր «լոֆտ» սրահները գեղեցիկ եւ գործառական են յուրովի. այս մեկի առանձնահատկությունն այն է, որ այն վերակառուցվել եւ կահավորվել է համալսարանի երեք շրջանավարտների հովանավորությամբ: Նոր սրահը ուսանողների եւ դասախոսների համար կծառայի որպես ընթերցելու, աշխատելու, հանդիպումներ [...] Read More

Համագործակցության հուշագիր ՔՏՀԱ տեսչական մարմնի հետ

Այսօր՝ հունիսի 9-ին, ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շահբազյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որն ընդգրկում է համատեղ գործունեության մի շարք ուղղություններ: Ռեկտոր Ուռուտյանը տեսչական մարմնի հետ մեկնարկող գործակցությունը բարձր գնահատեց, մասնավորապես՝ քաղաքաշինության ոլորտում կանաչ տեխնոլոգիաների զարգացման, տեխնիկական անվտանգության համակարգի կատարելագործման, տեսչական մարմնի համար համապատասխան մասնագետների պատրաստման, ուսանողների [...] Read More

Հանդիպման վայրը՝ Վանաձորի մասնաճյուղի Գիտելիքի նորարարական հաբ

Վանաձորի մասնաճյուղում գործող Լոռու մարզի Գիտելիքի նորարարական հաբում հունիսի 5-6-ին «EU4Youth Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (SEED) սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» նախագծի շրջանակում անցկացվեց 14 ժամ ընդհանուր տևողությամբ «Սոցիալական ձեռներեցություն եւ կանաչ նորարարություններ» թեմայով երկօրյա դասընթաց՝ Լոռու մարզի  գյուղական համայնքների երիտասարդների համար: Ինչպես հաղորդում է հաբի պատասխանատու Տաթեւիկ Հովսեփյանը, երիտասարդներին իրենց փորձն ու հմտություններն էին [...] Read More

Վերապատրաստումներ. «ոչ նորաձեւ» սելեկցիան արվեստ է, շատ կարեւոր ոլորտ-մասնագիտություն

Վերապատրաստումների մասին գրելիս, մեծ մասամբ՝ փոքր բացառություններով, նույն տպավորությունն ենք ստացել, որ լսարանի երկու կողմում էլ արհեստավարժ, գիտակ, հմուտ մասնագետներ են, որոնք ուզում են իրազեկ լինել նորությունների մասին, մտահոգ են լուծման կարոտ խնդիրներով, սերնդափոխության հարցերով: Հունիսի 8-ին էլ պատկերը նույնն էր: Դասախոսը պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյանն էր, որը արտադրությունն ու գիտությունը խորքից գիտե, պրակտիկ, պատասխանատու աշխատանքների [...] Read More

Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվան նվիրված խորհրդաժողով

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը հունիսի 7-ին մասնակցեց Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվան նվիրված խորհրդաժողովին, որն անցկացվում էր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ, որն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության» ֆինանսավորմամբ: ՍԱՏՄ եւ ՌԶԳ մեր գործընկերներից բացի, խորհրդաժողովին մասնակցում էին նաեւ ՀՀ էկոնոմիկայի [...] Read More

Կլիմայափոխության մարտահրավերներն ու հնարավորությունները ագրոլանդշաֆտի համար

Կլիմայի փոփոխության բացասական հետեւանքների մասին խոսվում է ամենուրեք եւ տարբեր մակարդակներով: Իսկ թե ինչ թաքնված հնարավորություններ կան, մասնավորապես, ագրոլանդշաֆտի զարգացման համար՝ գիտեն Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնում, եւ դա առարկայորեն երեւաց հունիսի 7-ին ամբիոնի աշխատակիցների համար կազմակերպված սեմինարի ընթացքում: «Ռեսուրսային  ներուժի  գնահատմամբ ագրոլանդշաֆտի  նոր հնարավորությունների բացահայտումը  որպես  կլիմայի փոփոխության  հարմարողական կարողությունների  զարգացման  ուղի» թեմայով սեմինարը հարազատ [...] Read More