Author: Elya Nazaryan

Կամացու-Հայաստան. հեռանկարային գործարք

Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ օրերս ուսումնաճանաչողական այցելությամբ ԻԿՕ Մաշիների ՍՊԸ-ում էին, որը ճապոնական հանրահայտ Կամացու ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Հետաքրքիր շրջայցին նախորդել է ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանի եւ դեկանի տեղակալ Վոլոդյա Ասատրյանի հանդիպումը ընկերության տեխաջակցության ծառայության ղեկավար Արթուր Մինասյանի հետ: Քննարկվել են փոխգործակցության, մասնավորապես ուսանողների փորձուսուցման եւ աշխատանքի տեղավորման հարցեր: Պայմանավորվածություն ձեռք [...] Read More

Ընդունեցինք Շիրակի մասնաճյուղի բարեկիրթ ուսանողներին

Համալսարան՝ մասնագիտական կողմնորոշման էին եկել Շիրակի ակադեմիկոս Մ.Գ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողները: Այն ամենն, ինչ շիրակցիները տեսան-իմացան՝ շատ հետաքրքիր, շատ դեպքերում՝ անսպասելի էր իրենց համար: Իրենք էլ մեզ համար էին շատ հետաքրքիր, երբեմն էլ՝ անսպասելի... Հին, Ագրարային համալսարանից էլ ավելի հին պատմություն ու լավ ավանդույթներ ունեցող քոլեջի սաները, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության [...] Read More

Կարդում ենք… Գիրքը, եթե սրտից չբխեց, երկար կյանք չի ունենա

Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ուսխորհրդի նախաձեռնությամբ հոկտեմբերի 19-ին հյուրընկալել էինք «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գրքի հեղինակ Արմեն Նիազյանին: Բանաստեղծությունների, մտորումների, պատմվածքների սույն` հեղինակային տպագրությամբ ժողովածուն, վերահրատարակվել է հինգ անգամ: 2017-ին ճանաչվել է ամենափնտրված գրքերից մեկը, ինչպես ասում են՝ best seller: Արմեն Նիազյանը ավարտել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետը, սովորել է նաեւ Շվեդիայում: Ասում է. «Նպատակ [...] Read More

Համագործակցության համաձայնագիր ԵՊՀ-ի հետ

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը հոկտեմբերի 17-ին համագործակցության համաձայնագիր են ստորագրել: ԵՊՀ-ում կայացած հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵՊՀ բնական եւ ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը, ՀԱԱՀ սննդագիտության եւ կենսատեխնոլոգիաների կենտրոնի բուսական ծագման մթերքների վերամշակման տեխնոլոգիաների բաժնի վարիչ Նարինե Հովհաննիսյանը: Համաձայնագրով [...] Read More

ՀԱԱՀ-ի մեկ հայտ ֆինանսավորման է երաշխավորվել հարդյունս առաջատար հետազոտությունների աջակցության հայտերի ընտրության մրցույթի

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021թ.-ի հոկտեմբերի 11-ի N 1690-Ա/2 հրամանով հաստատվել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում՝ առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի միջոցով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը, որում Հայաստանի ազգային ագրարային համալսարնից ներառված է «21AG-4D065» ծածկագրով «Գյուղա­տնտեսական կենսատեխնոլոգիաներ՝ ջերմային սթրեսի կարգավորումը ձկների և ընտանի թռչունների մոտ» անվանմամբ գիտական թեման, [...] Read More

ՀԱԱՀ-ից ներկայացված հայտերից 13-ը երաշխավորվել է ՀՀ պետական բյուջեից պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման

Ուրախությամբ պետք է նշել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 1693-Ա/2 հրամանով հաստատվել է մրցութային կարգով ընտրված գիտական թեմաների ցանկը, որից 13-ը բաժին է ընկել Ագրարային համալսարանի ներկայացրած հայտերին, որոնք ընդգրկված են «Բնական գիտություններ», «Գյուղատնտե­սական գիտություններ» գիտական և գիտատեխնիկական գործու­նեության բնագավառների հետևյալ մասնագիտություններում՝ «Մաթեմատիկա», «Քիմիա», «Բուսաբուծություն», «Անասնաբուծություն, անասնաբուժություն», «Գյուղա­տնտե­սական կենսատեխնոլոգիա», «Հողագիտություն, ագրոքիմիա, [...] Read More

SMARTI ծրագրի կառավարման խորհրդի ամենամյա հանդիպումը Գորիսի պետական համալսարանում

2021թ․-ի հոկտեմբերի 6-8-ը Գորիսի պետական համալսարանում հիբրիդային եղանակով տեղի ունեցավ Էրազմուս+ ՀԳ2 «Աջակցություն անգլերենով դասավանդման նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին եւ գործիքներին՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը եւ միջազգայնացումը բարելավելու նպատակով (SMARTI)» ծրագրի կառավարման խորհրդի հերթական հանդիպումն ու աշխատանքային խմբերի վերապատրաստումը։ Ծրագրի հայաստանյան, ռուսական եւ եվրոպական գործընկերները մասնակցեցին դեմառդեմ ձեւաչափով, իսկ ՌԴ եւ ԵՄ Գրասենյակի պատասխանատուները միացան հեռավար եղանակով։ [...] Read More

ՈՄԱ – մարմնակրթական եւ ազգային հոգեկերտվածքի դարբնոց

Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի սաները աննախադեպ առիթ ունեցան սովորելու եւ կատարելագործելու ռազմագիտական գործնական հմտություններ՝ Ողջ մնալու արվեստ (ՈՄԱ) կազմակերպության հրահանգիչների ղեկավարությամբ: Վարժարանի եւ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի շրջանավարտ Ժաննա Գեւորգյանի կարեւոր նախաձեռնությունն էր: Ժաննան վարժարանի եւ համալսարանի այն շրջանավարտներից է, որ մշտապես վերադառնում են հարազատ կրթօջախ եւ ինչ-որ կերպ վերադարձնում նրանից ստացածը: Խարույկ ՀԿ-ն, որ մեր [...] Read More

ՀԱԱՀ ռեկտորը մասնակցել է Սեւծովյան համալսարանների ցանցի ռեկտորների խորհրդաժողովին

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը հոկտեմբերի 14-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում մասնակցել է Սեւծովյան համալսարանների ցանցի (BSUN) ռեկտորների՝ «Համալսարանների դերը բարդ մարտահրավերների լուծման գործում» վերտառությամբ խորհրդաժողովին, որը կազմակերպվել էր Ցանցի 2021թ. կոնգրեսի շրջանակում: Խորհրդաժողովը բացել է ՀԱՀ նախագահ Կարին Մարկիդեսը, որը նաեւ ընթերցել է ԵՄ նորարարության, հետազոտությունների, մշակույթի, կրթության եւ երիտասարդության գծով հանձնակատար Մարիա Գաբրիելի հատուկ ուղերձը: Եղել [...] Read More

Ասում են՝ գործ կա. նրանց աշխատանքը սկսվել է երազանքից

Հաստատապես՝ Երեմյան փրոջեքթը ներկայացնելու կարիք չկա: Նախ, որովետեւ ընկերության աշխատակիցները (այդ թվում գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը) պարբերաբար այցելում են Ագրարային ու այդ հանդիպումները լուսաբանվել են միշտ: Երկրորդ, մենք սիրում ենք համեղ սնվել այս՝ տարածաշրջանում ամենամեծ ցանցի սրահներում՝ սկսած խնայողական-արագից մինչեւ բարձրաշխարհիկ ռեստորաններ: Եւ սիրում ենք օտարերկրացի հյուրերին պատվել այստեղ, քանզի մեր երկրի այցեքարտերից մեկն էլ [...] Read More