Author: Elya Nazaryan

Մտքերի հայկական գագաթնաժողով․ ապագան կախված է նոր տեխնոլոգիաներից ու գիտությունից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով ռեկտոր Վարդան Ուռուտյանը մասնակցել է «Մտքերի հայկական գագաթնաժողովին»։ Հոկտեմբերի 23-ին մեկնարկած գագաթնաժողովը տեղի է ունենում Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում։ Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովը» (“Summit of Minds)” երրորդ տարին է ինչ անցկացվում է նաեւ Հայաստանում։ Այս տարի այն կրում է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը: [...] Read More

Համագործակցության շրջանակում՝ մագիստրատուրան Գերմանիայում

«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրից հայտնում են, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի միջեւ գործող միջբուհական համաձայնագրի շրջանակում «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի մագիստրանտներ Տիգրան Մարտիրոսյանը եւ Մարիամ Սարգսյանը, Գերմանիայում ավարտելով արտադրական փորձուսուցումը եւ բարեհաջող հանձնելով քննությունները, հնարավորություն են ստացել հոկտեմբերի 1-ից ուսումը շարունակելու Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանում։ [...] Read More

Կարապետ Անդրանիկեանը դասընթաց կվարի Հայաստանում

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հիանալի նորություն ունի կենսատեխնոլոգիայի եւ կենսաէկոնոմիկայի ոլորտներում աշխատող կամ հետաքրքրված մարդկանց համար. աշխարհահռչակ կենսատեխնոլոգ Կարապետ Անդրանիկեանը երեք դասախոսությունից բաղկացած դասընթաց կվարի Հայաստանում: Նոյեմբերի 4-ին, 5-ին եւ 12-ին պրոֆեսոր Անդրանիկեանը երկուական ժամ տեւողությամբ (ժ: 13:00-15:00) անգլերենով դասախոսություններ կվարի կենսատեխնոլոգիայի եւ շրջանաձեւ կենսաէկոնոմիկայի թեմաներով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: Read More

Շիրակի մասնաճյուղում բացվեց երկու նոր ենթակառույց

Հոկտեմբերի 21-ին ՀԱԱՀ-ի Շիրակի ակադեմիկոս Մ.Գ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում կայացավ միանգամից երկու ենթակառույցի՝ կաթի վերամշակման ուսումնական արտադրամաս-լաբորատորիայի եւ Գիտելիքի նորարարական հաբի բացումը: Արտադրամասը կառուցվել է չեխական «Մարդը կարիքի մեջ» հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության, իսկ հաբը՝ Կանաչ արահետ ՀԿ-ի հետ գործակցությամբ: Երկու ենթակառույցները ստեղծվել են ոչ միայն քոլեջում դուալ կրթական համակարգի արմատավորման եւ ուսանողներին գործնական [...] Read More

Էկոնոմետրիկայի ներածության դասընթաց

Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանատից հայտնում են, որ, սկսած հոկտեմբերի 27-ից մինչեւ դեկտեմբերի 22-ը, յուրաքանչյուր չորեքշաբթի, ժամը 13:00-ին 1 ժամ տեւողությամբ կազմակերպվում է «Էկոնոմետրիկայի ներածություն» դասընթաց: Այն նախատեսված է դասախոսների, մասնագետների եւ ասպիրանտների ու հայցորդների համար: Դասընթացը վարելու է Չեխիայի Չարլզ համալսարանի դոկտորանտ Լուսինե Դավթյանը: Դասընթացը կազմակերպվելու է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի Ա լսարանում: Դեկանատը տեղեկացնում [...] Read More

Դասավանդման հնարավորություն Գրանադայի համալսարանում (Իսպանիա)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Գրանադայի համալսարանում մինչև մայիսի 30-ը 5 օրով դասավանդելու համար (1 տեղ)։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի կամ իսպաներենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր դասավանդում են հետևյալ ոլորտներում՝ կենսաբանություն կենսաքիմիա կենսատեխնոլոգիա քիմիա շրջակա միջավայր սննդագիտություն և սննդի տեխնոլոգիա մաթեմատիկա ֆիզիկա վիճակագրություն [...] Read More

Աշնանային ծառատունկ Ագրարայինում

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 16-ի վաղ առավոտյան 2-րդ մասնաշենքի բակը մարդաշատ էր՝ ինչպես աշխատանքային օրերին: Ուսանողական խորհրդի  նախաձեռնությամբ բուհի ուսանողներն իրականացնում էին հերթական ծառատունկը եւ, որ շատ կարեւոր է՝ նախորդ անգամ տնկված ծառերի խնամք եւ ագրոտեխնիկական այլ միջոցառումներ: Նրանք նաեւ բակը բարեկարգեցին: Նախաձեռնության նպատակը, սակայն, միայն նշվածով չի սահմանափակվում, այլ նաեւ ներառում է ուսանողների շրջանում շրջակա [...] Read More

Գեղագիտություն. ոճային միջավայրը բարերար ազդեցություն է թողնում կրթության վրա

Առաջին մասնաշենքի ընթերցասրահում գրքի քննարկում եւ հեղինակի հետ հանդիպում էր նախատեսված: Մի երիտասարդ բավական շուտ հայտնվեց, ոգեւորված դիտեց-զննեց-տնտղեց միջավայրն ու հիացմունքով դիմեց աշխատակցուհուն. «Ինչպե՞ս է կարգը, ով ուզի կարո՞ղ է այստեղ գալ՝ պարապելու: Մինչեւ քանի՞սն է բաց»: - Ո՞ր կուրսում ես սովորում, որ մինչեւ հիմա ընթերցասրահի տեղը չգիտես՝ նոր հայտնագործեցիր: - Դեռ ուսանող չեմ, վարժարանում [...] Read More

Մեր մեքենաներն արդյունավետ են եւ անվտանգ. ԱրմՊրոդԷքսպո 2021

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «ԱրմՊրոդ ԷՔՍՊՈ 2021» հերթական՝ 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին համեստ, բայց հետաքրքրիր ձեւով էր ներկայացել: «Երեւան Էքսպո» կենտրոնում կազմակերպված ավանդական ցուցահանդեսի բացօդյա մասում հոկտեմբերի 15-17-ը մենք ցուցադրեցինք ծառերի միջբնային տարածությունների հողամշակման երկու ֆրեզները: Համահեղինակներն են Գյուղատնտեսական մեքենաշինության, ավտոմատացման եւ տեխնիկայի շահագործման ամբիոնի դոցենտ, ՀԱԱՀ Գյուղմեքենայացման եւ ավտոմատացման գիտահետազոտական ինստիտուտի դաշտավարության մեքենայացման բաժնի [...] Read More

Թեժ մրցավեճ՝ մեկ ընդհանուր մեծ թիմի ընկալմամբ

Ուսանողական խորհրդի հերթական նախաձեռնությունը թելադրված էր ուսանողներին եւ մանավանդ դասախոսներին բազմազբաղ առօրյայից կտրելու եւ լատինական «Առողջ մարմնում առողջ հոգի» ասացվածքի խորհրդով առաջնորդվելու անհրաժեշտությամբ: Ուսխորհրդի եւ ռեկտորատի թիմերը մի քանի նախնական պարապմունքներից հետո հոկտեմբերի 15-ին հավաքվել էին առաջին մասնաշենքի մարզադահլիճում: Որքան ջերմ էին նախախաղային եւ հետխաղային ձեռքսեղմումները, փոխադարձ ժպիտներն ու հաճելի շփումները, այնքան անողոք, ստեպ-ստեպ՝ պարզապես [...] Read More