Author: Elya Nazaryan

ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը Կրթության միջազգային օրվա առթիվ

Ագրարային համալսարանի սիրելի ուսանողներ, հարգելի գործընկերներ։ Այսօր ձեզ ողջունելու եւ շնորհավորելու շատ գեղեցիկ ու խորիմաստ առիթ ունեմ․ ՅՈՒՆԵՍԿՈ-ն հունվարի 24-ը նշում է որպես Կրթության միջազգային օր։ Տոնը միայն երկու տարվա պատմություն ունի, նշվում է սկսած 2018թ․-ից, բայց իր կարեւորությամբ եւ ընդգրկումով արդեն համաշխարհային երեւույթ է։ Ժամանակակից կրթությունը միայն դասավանդելն ու սովորելը չէ, դիպլոմն ու մասնագիտությունը [...] Read More

Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2020 թ. հունվարի 27-ը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020-2021 ուստարվա համար հայտարարում է մրցույթ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (11 կրթաթոշակային տեղ՝  բակալավրիատ` 4, մագիստրատուրա` 5, ասպիրանտուրա` 2)։ Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող օտար լեզուներին [...] Read More

Հուշ-ա-գողություն. Հիշում ենք, ինչպես կարող ենք չհիշել. Ցոլակ Գալստյան

Հուշագողություն ենք անում, հուշագողությո՛ւն. անցյալից խլում ու ետ ենք բերում մոռացումները…  Ագրարային համալսարանում վերից վար, ավագից կրտսեր. ագահաբար «կորզում, թալանում» եւ «գողոնը» ի մի ենք բերում՝ մի փոքրիկ դրվագ, լուսավոր մի հուշ, հանիրավի մոռացված աշխատակցի անուն, խունացած լուսանկար: Հոբելյանական տարում հյուլե-հյուլե, երկյուղածությամբ հավաքում ենք մասունքները, որոնցով ավելի կամբողջանա բուհի 90-ամյա առինքնող պատկերը: Ուսումնական հարցերով պրոռեկտոր [...] Read More

Մասնագիտական կողմնորոշման նպատակով

Հունվարի 21-ին Ագրարային համալսարան էին այցելել Երևանի թիվ 157 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները: Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված այցի շրջանակներում նրանց ներկայացվեցին Ագրարային համալսարանի՝ աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները ու բուհի ընձեռած կրթական հնարավորությունները: Աշակերտները այցելեցին Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն, EVN գինու ակադեմիա, Միջազգային կապերի դեպարտամենտ, ՀԱԱՀ Անասնաբուժական կլինիկա։ Read More

Դասավանդման հնարավորություն Ռումինիայում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 դասախոսական տեղի մրցույթ Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանում (https://www.usamvcluj.ro/eng/) անասնաբուժության կամ սննդագիտության ոլորտում 5 օրով դասավանդելու նպատակով։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը (բնօրինակ և PDF ձևաչափ) հանձնել ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ՝ Օֆելյա Տերտերյանին ([email protected]). անձնագրի [...] Read More

Վերապատրաստում և դասավանդում Հունաստան

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է տնտեսագիտական ոլորտում 1 վերապատրաստման և 1 դասավանդման տեղի մրցույթ Պիրեուսի համալսարանում, գարնանային կիսամյակում: Պիրեուսի համալսարանի  վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով կարող եք այցելել համալսարանի պաշտոնական կայքը. https://www.unipi.gr/unipi/en/,  https://www.unipi.gr/unipi/en/school-ebi-home.html: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը (բնօրինակ և PDF ձևաչափ) հանձնել [...] Read More

Արդյունավետ դասընթացի շնորհիվ գիտելիքը վերածվում է կարողության

Որեւէ առարկայի ուսուցման ժամանակ շատ կարեւոր է, որ ուսանողը ձեռք բերի այնպիսի գիտելիքներ եւ կարողություններ, որոնք միտված են տվյալ ոլորտի զարգացմանը եւ գործատուի պահանջներին։ Ուսուցման գործընթացի արդյունավետ եւ հետաքրքիր կազմակերպումը ուսանողների ձեռք բերած գիտելիքը կարողության վերածելու գրավականն է։ Ագրոբիզնեսի կազմակերպման եւ քաղաքականության ամբիոնում այս առումով հետեւողական աշխատանք է կատարվում։ «Ագրարային խորհրդատվական գործի կազմակերպում» առարկայի «Ագրարային [...] Read More

«Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական դասընթացի ընդունելություն

«Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական երկամյա ծրագիրը հայտարարում է ընդունելություն ՀԱԱՀ-ի արտերկրի ագրարային համալսարանների բոլոր մասնագիտություններով բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետ-ի դիպլոմով շրջանավարտների համար: Ինչ ենք առաջարկում Գործնական կողմնորոշվածություն ունեցող միջազգային ուսանողակենտրոն ուսուցում գերմաներեն և հայերեն լեզուներով Ինչու ընտրել հենց այս կրթական ծրագիրը. Գերմաներենի ինտենսիվ դասընթացներ զրոյական մակարդակից մինչև C1 մակարդակ Ուսուցում գործատուների պահանջներին համապատասխանող [...] Read More

Մեր կայացած, զորեղ փաղանգը: Առանց աշխատանքի մնացած մարդիկ չկան մեր կուրսում. Արմեն Սարգսյան

Ի տարբերություն շատ հարցազրույցի «ենթարկվողների», որոնք գալիս ու հնազանդ կերպարանքով սպասում են, որ իրենց «քննեն», Արմեն Սարգսյանին հարցեր տալու կարիք չկա: Նա միանգամից եւ սիրով կարողանում է հաղորդակցվել բոլորի հետ: Ինչպես շատերը, Արմենն էլ մանկության տարիներին երազում էր բժիշկ դառնալ: Սակայն ընդունվեց ՀԱԱՀ վարժարան եւ ամեն ինչ փոխվեց: Անգլերենի ուսուցչուհի «միսս» Անահիտի խորհրդով ընտրեց Ագրոբիզնեսի [...] Read More

Սիրիահայերը մասնակցում են Ագրարայինի գինու արտադրությանը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ոսկեհատի գինու ուսումնագիտական կենտրոնում, բուն գինու արտադրությունից զատ, իրականացվում են նաեւ տարբեր բնույթի նախագծեր՝ հետազոտականից մինչեւ սոցիալական: Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ եւ Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի Ի-Վի-Էն գինու ակադեմիայի հետ համատեղ իրականացվող «Տեղահանված եւ տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական եւ սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում [...] Read More