Մասնագիտական կողմնորոշման նպատակով

Հունվարի 21-ին Ագրարային համալսարան էին այցելել Երևանի թիվ 157 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները: Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված այցի շրջանակներում նրանց ներկայացվեցին Ագրարային համալսարանի՝ աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները ու բուհի ընձեռած կրթական հնարավորությունները: Աշակերտները այցելեցին Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն, EVN գինու ակադեմիա, Միջազգային կապերի դեպարտամենտ, ՀԱԱՀ Անասնաբուժական կլինիկա։