Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2020 թ. հունվարի 27-ը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020-2021 ուստարվա համար հայտարարում է մրցույթ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (11 կրթաթոշակային տեղ՝  բակալավրիատ` 4, մագիստրատուրա` 5, ասպիրանտուրա` 2)։

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող օտար լեզուներին տիրապետող ՀՀ քաղաքացիները։

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար։

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.

  1. դիմում և դիմում-հարցաթերթիկ, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը
  2. չինական կողմից ներկայացված հարցաթերթիկ
  3. ավարտական փաստաթղթի՝ ատեստատի կամ/և դիպլոմի, դիպլոմի հավելվածի (միջուկի), պատճենները՝ անգլերեն կամ չինարեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ,
  4. ավարտական դասարանում սովորողները՝ առաջադիմության թերթիկ (ակադեմիական տեղեկագիր) նոտարի կողմից անգլերեն կամ չինարեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ,
  5. բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերում սովորողները՝ ակադեմիական տեղեկագիր ամբողջ ուսումնառության վերաբերյալ՝ նոտարի կողմից անգլերեն կամ չինարեն լեզվով թարգմանված և  նոտարական հաստատմամբ,
  6. ինքնակենսագրություն (CV) (անգլերեն),
  7. 2 երաշխավորական նամակ (անգլերեն կամ չինարեն),
  8. անձնագրի պատճեն,
  9. բժշկական տեղեկանքներ՝ ըստ ներկայացվող ձևի ընդհանուր առողջության և ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի վերաբերյալ (անգլերեն լեզվով),
  10. 3X4 չափի 4 գունավոր լուսանկար,
  11. արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճեն կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք,
  12. չինական կողմից պահանջվող այլ փաստաթղթեր,

Հետբուհական (ասպիրանտական) կրթության համար դիմորդները պետք է ներկայացնեն նաև՝

  1. ռեֆերատ՝ հայերեն լեզվով (10էջ)
  2. օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ՝ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ։

Պահանջվող փաստատղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել  2 օրինակ՝ պատճենի հետ միասին (1+1):

Քննությունները կկազմակերպվեն՝ համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N597-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի»։

Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կկազմակերպվի՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»։

Հետբուհական կրթություն ստանալու համար մրցույթը կանցկացվի՝ համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N238-Ն որոշմամբ հաստատված, Հայաստանի Հանրապետության ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի։

Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2020 թվականի հունվարի 27-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-ից 17:00, ընդմիջումը՝ ժամը 13:00-14:00:

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն/արտաքին կապերի բաժին (հասցեն՝ ք․ Երևան, Վ․ Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 311 և 313 սենյակներ, հեռ․ (+374 10) 58-04-03; (+374 10) 56-23-64):

Քննությունները տեղի կունենան 2020 թվականի հունվարի 30-ից փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում։

Մրցույթը կկազմակերպվի երկու փուլով՝ մասնագիտական քննություն և հարցազրույց։

Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների վերաբերյալ տեղեկություններ կարելի է ստանալ՝ այցելելով www.csc.edu.cn/studyinchina , www.campuschina.org  կայքերը։

Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ ՉԺՀ բյուջեի միջոցների հաշվին։

Թեկնածուները նաև պետք է կապ հաստատեն ՉԺՀ ընդունող բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (ք․ Երևան, Վ․ Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ․ (+374 10) 58-04-03; (+374 10) 56-23-64):