ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի՝ օրերս Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցն ուներ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագծին մեկնարկ տալու նպատակ։ Ռեկտոր Ուռուտյանին ուղեկցում էին ՀԱԱՀ բնապահպանական կրթական ծրագրերի մշակման գծով խորհրդական Էմիլ Գեւորգյանը եւ նախագծի փորձագետ Ներսես Կոստանյանը, ինչպես նաեւ ՊՀԾ փորձագետներ: ՊՀԾ-ն 2019-ից Բերդ համայնքում սկսեց ներդրումներ կատարել սննդամթերքի առաջարկը շուկայում [...] Read More
Գործընկերների հետ քննարկել ենք Կենդանաբանական այգու հիմնական նպատակները, խնդիրներն ու գործառույթները
Անցյալ տարի՝ 2019թ.-ին, ՀԱԱՀ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի 90-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Երեւանի կանդանաբանական այգու միջեւ ստորագրված համագործակցության հուշագիրը «երկրորդ շնչառության» հնարավորություն է տվել երկու հաստատությունների գործակցությանը: Երեւանի կենդանաբանական այգու կազմակերպած «Կենդանաբանական այգու հիմնական նպատակները, խնդիրներն ու գործառույթները» վերտառությամբ առցանց քննարկումը ասվածի վկայություններից մեկն է: Կենդանաբանական այգու մասնագետները նախ [...] Read More
Հայաստանում կայուն, նորարարական ու շուկային միտված ագրոբիզնեսի խթանման նպատակով Եվրոպական միությունից ֆինանսավորվող Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում նախագծի շրջանակում հայտարարվել է Կանաչ և օրգանական նախագծերի աջակցության բաց մրցույթ: Նախագիծն իրականացնում է Ավստրիական զարգացման գործակալությունը: Մանրամասները՝ այստեղ: Read More
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 9-ին մասնակցեց Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման երկրորդ միջոցառման մաս կազմող՝ գյուղատնտեսական կոոպերատիվներին տրամադրվող վարկի/լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերի համաֆինանսավորման/համապարտության գործընթացի շրջանակում գյուղատնտեսական կոոպերատիվների ղեկավարների վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցներին հավաստագրեր հանձնելու արարողությանը, որը տեղի ունեցավ ՀԱԱՀ-ի շքասրահում։ Ողջունելով եւ շնորհավորելով ներկաներին, ծրագրի հիմնական դասընթացավարը՝ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը խոսեց [...] Read More
Սույն թվականի հունիսի 16-ից կատարվում է Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի աջակցությամբ ՀԱԱՀ-ում կազմակերպվող «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի ընդունելություն: Ծրագրի տևողությունը 2 տարի է: Ընդունվել կարող են. ՀԱԱՀ-ի և արտերկրի ագրարային և մյուս համալսարանների բոլոր մասնագիտություններով բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմով շրջանավարտները, Դիմորդների համար կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթացներ: «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» մասնագիտության գծով […]
Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2020 թ․-ի աշնանային կիսամյակում Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանում (Ռումինիա) 2 ամսով փորձուսուցում անցկացնելու համար (1 ուսանող)։ Մրցույթին կարող են մասնակցել Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ և 5-րդ կուրսերի և մագիստրատուրայի ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին [...] Read More
Ջերմեռանդ, աշխույժ, աշխատասեր, ասող-խոսող Ջուլիետա Թադեւոսյանը կանգնած է եղել Կադաստրի կոմիտեի ստեղծման ակունքներում: Ստեղծվող նոր համակարգի կայացման համար հսկայական աշխատանք էր սպասվում, պետք է ամբարվեին ճշտված, թարմացվող հիմնարար տվյալներ: ՀԱԱՀ-ի 1985թ․-ի շրջանավարտ տիկին Ջուլիետան գործնական աշխատանքի մեծ փորձառություն ունի․ սկսել է Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության եւ ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտից, հետո երկար տարիներ հողաշինարար-մելիորատոր է եղել [...] Read More
ՀԱԱՀ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնը հրապարակել է «Ուսանողների հետ արդյունավետ աշխատանքի ուղեցույցը», որը նախատեսված է դասախոսների եւ ուսումնական գործընթացի կազմակերպիչների համար։ Ուղեցույցի մշակման համար հիմք են ծառայել 2018-19 ուսումնական տարում ՀԱԱՀ-ի ուսանողների շրջանում անցկացված հետազոտության, համալսարանի դասախոսների, տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ անցկացված ֆոկուս-խմբային քննարկումների ու SWOT վերլուծությունների արդյունքները։ Ինչպես նշում են ուղեցույցի հեղինակները՝ հետազոտությունը [...] Read More
Այսօր՝ հուլիսի 4-ին, կոոպերատիվների միլիոնավոր անդամներ ամբողջ աշխարհում նշում են Կոոպերատիվների միջազգային օրը։ Տոնը նշվում է ամեն տարի, հուլիսի առաջին շաբաթ օրը։ Հայաստանում նույնպես արդեն տարիներ շարունակ նշվում է այս տոնը, գլխավորապես՝ գյուղատնտեսական կոոպերատիվների եւ դրանց աջակցող կառույցների եւ համագործակցող կազմակերպությունների շրջանում։ Այս տարվա գոհացուցիչ առաձնահատկությունն այն է, որ հայաստանյան կոոպերատիվ շարժման մասնակիցներն իրենց տոնը [...] Read More
Մեկնարկում է Հայ-ռուսական համալսարանի կազմակերպած «Կենսատեխնոլոգիա և Առողջություն 2020» 5-րդ միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովի ժամանակ ելույթ կունենան հայտնի գիտնականներ, ովքեր կներկայացնեն կենսատեխնոլոգիայի, առողջապահության, հաշվարկային կենսաբանության, կենսաքիմիայի, մոլեկուլային կենսաբանության և հարակից այլ ոլորտների վերաբերյալ կատարված հիմնական հետազոտությունները: «Կենսատեխնոլոգիա և Առողջություն 2020» միջազգային գիտաժողովի թեմաներն են․ • Special Track: COVID-19 • Applied Biotechnology • Biochemical and Pharmaceutical Biotechnology • [...] Read More