Այսօր Երիտասարդության միջազգային օրն է, եւ այս գեղեցիկ առիթով շնորհավորում եմ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բոլոր ուսանողներին, երիտասարդ դասախոսներին ու գիտնականներին։ ՄԱԿ-ի 1999թ.-ի համապատասխան որոշմամբ տոնը նշվում է սկսած 2000 թ.-ի օգոստոսի 12-ից։ Ի սկզբանե եւ այսօր էլ տոնը նշելու նպատակը ամբողջ աշխարհում երիտասարդության մշակութային եւ իրավական խնդիրների վրա կառավարությունների ուշադրությունը հրավիրելն է։ Տոնն ուղեկցվում [...] Read More
«Տուր դը Արցախ¦-ի շրջանակում օգոստոսի 10-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանն ընդունել է ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ԿԳՄ փոխնախարար Հասմիկ Մինասյանը, ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը, Հայաստանի խաղողագործության ու գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը եւ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի տնօրեն Հովհաննես Թոքմաջյանը: Քննարկվել են [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պատվիրակությունը ռեկտոր Վարդան Ուռուտյանի գլխավորությամբ օգոստոսի 7-ից գտնվում է Արցախում։ Այցը համալսարանի 90-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում է։ Ագրարայինի պատվիրակությանը, որի կազմում են նաեւ ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը եւ Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը, առաջինը ընդունեց ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը։ Հանդիպմանը մասնակցում էր նաեւ [...] Read More
Արմեն Հակոբյանը ծնունդով Ջավախքից է, Զակ գյուղից: Երբ մասնագիտություն ընտրելու կարեւոր պահը եկավ, առանց վարանելու դիմեց Ագրարային համալսարան: Հայրն էլ մասնագիտությամբ գյուղատնտես է, իր գործին անմնացորդ նվիրված, աշխատող, արարող հայ: Նա քայլեց իր հոր դժվարին, սակայն պատվաբեր, արժանապատիվ ճանապարհով: Արմենն ավարտել է տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսներ եւ վարկ բաժինը: Այսօր ապրում է Մոսկվայում, կայացած գործարար է: [...] Read More
Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի խոսքով, պայթյունի պատճառ է դարձել 2750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահեստավորումը: Պայթյունի հետևանքով հայահոծ շրջաններում, ինչպես ամբողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են, հարվածային ալիքը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի [...] Read More
Այցելություն Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն մասնաճյուղի Նալբանդյան փորձարարական կայան
Օրերս ՀԱԱՀ Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն մասնաճյուղի Նալբանդյան փորձարարական կայան էին այցելել գիտական աշխատանքերի գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը, հիշյալ գիտական կենտրոն մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Գարուշ Սամվելյանը, համալսարանի ագրոնոմիական աշխատանքների համակարգող-խորհրդատու Ներսես Կոստանյանը։ Այցի նպատակն էր կատարված աշխատանքների վիճակի, հին գյուղատնտեսական տեխնիկայի հետագա օգտագործման նպատակահարմարության գնահատումը, առաջիկա գործունեության ուղղությունների կանխորոշումը և այլն։ Ներկայումս Նալբանդյանի փորձարարական կայանի [...] Read More
2019-ին մենք մեկնեցինք Գերմանիայի Գայզենհայմի համալսարան՝ գինու միջազգային բիզնես ծրագրին մասնակցելու նպատակով: Ուսուցումը տևելու էր 10 ամիս, որը գիտելիքներ և կյանքի փորձ ձեռք բերելու լավ հնարավորություն էր: Առանձնահատուկ տեղ էր գրավում մասնագիտական ուղղվածությամբ կատարվող աշխատանքը: Մեծ հետաքրքրությամբ այցելեցինք համալսարանի գործարան, ուսումնափորձնական դաշտեր, մասնակցեցինք գինու համտեսի դասերին, փորձերին, հետազոտեցինք խաղողի տեսակները: Ուսուցման ընթացքում խորացրեցինք գերմաներենի մեր [...] Read More
ՀԱԱՀ Էկոլոգիայի եւ օրգանական գյուղատնտեսության հետազոտական կենտրոնը գիտական թեմայի իրականացման շրջանակում գործակցելով համալսարանի Հողաշինարարության եւ հիդրոշինարարության ամբիոնի հետ, ընթացիկ տարում հետազոտական աշխատանքներ է կատարում Սեւանի ավազանի ջրովի երկրագործության պայմաններում, դաշտային մշակաբույսերի ցանքերում պարարտացման եւ ոռոգման արդյունավետ տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ։ «Հիշյալ խնդիրների լուծման շնորհիվ արդյունավետ տեխնոլոգիաների ներդրումը կնպաստի ինչպես տարածաշրջանում գյուղատնտեսության վարման մշակույթի բարելավմանը, այնպես էլ [...] Read More
Հաշվի առնելով հանրապետության ագրոպարենային համակարգի զարգացման ներուժը՝ տարեցտարի ավելանում է ոլորտի որակյալ մասնագետների պահանջը: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հանրապետության միակ ԲՈՒՀ-ն է, որն առաջարկում է առանձնահատուկ կրթական ծառայություններ: Համալսարանը բուհեր չընդունված դիմորդներին հրավիրում է հեռակա ուսուցման դեպարտամենտ՝ ստանալու բարձրակարգ և պահանջված մասնագիտություններ: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (012) 58 58 28, (093) 22 38 [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 2020-2021 ուստարվա հեռակա ուսուցման դեպարտամենտի ընդունելության քննություններին ընդառաջ դիմորդների համար կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթացներ մաթեմատիկա առարկայից: Դասընթացների տևողությունը 1.5 ժամ է, շաբաթական 3 անգամ: Սույն թվականի հուլիսի 20-ից մեկնարկած առաջին փուլին մասնակցել են 17 դիմորդ: Ուշադրություն. Երկրորդ փուլը մեկնարկում է հուլիսի 31-ից: Ցանկացողները դեռևս կարող են դիմել դասընթացին միանալու համար: [...] Read More