Այցելություն Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն մասնաճյուղի Նալբանդյան փորձարարական կայան

Օրերս ՀԱԱՀ Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն մասնաճյուղի Նալբանդյան փորձարարական կայան էին այցելել գիտական աշխատանքերի գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը, հիշյալ գիտական կենտրոն մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Գարուշ Սամվելյանը, համալսարանի ագրոնոմիական աշխատանքների համակարգող-խորհրդատու Ներսես Կոստանյանը։

Այցի նպատակն էր կատարված աշխատանքների վիճակի, հին գյուղատնտեսական տեխնիկայի հետագա օգտագործման նպատակահարմարության գնահատումը, առաջիկա գործունեության ուղղությունների կանխորոշումը և այլն։

Ներկայումս Նալբանդյանի փորձարարական կայանի տարածքն ունի 59 հա գյուղատնտեսական հողեր, որից 14 հա-ը խաղողի այգի է, ինչպես նաև 0,5 հա նոր երիտասարդ կոլեկցիոն այգի, որտեղ դրված են խաղողի սեղանի և տեխնիկական՝ ներկայումս պահանջարկ վայելող սորտեր, 1 հա սալորի, 0,8 հա ծիրանի, 1-ական հա ծիրանի և սալորի նորաստեղծ այգիներ, 2,0 հա վարելահող նախատեսված է այգետնկման համար։ 2000 մ2 վրա դրված է խաղողի՝ պահանջարկ վայելող սորտերի 25000 արմատակալ:

Կատարված աշխատանքները գոհացնող են, մասնավորապես խաղողի և պտղատուների երիտասարդ այգիներում։ Խաղողի արմատակալների վիճակը, կպչողականությունը բավարար են, և աշնանը որպես ապրանքային արտադրանք կիրացվիեն։

Կայանի ղեկավարի հետ քննարկումների միջոցով որոշվեցին աշխատանքների բարելավման հետևյալ մոտեցումները՝

  • Ընդլայնել խաղողի արմատակալների տարածքը, հասցնելով 0,5 հա՝ ընդգրկելով նաև պտղատուների արժեքավոր սորտեր, որոնք մեծ պահանջարկ ունեն երկրում․
  • Միջոցներ ձեռնարկել 0,5 հա նոր խաղողի կոլեկցիոն այգու հիմնման ուղղությամբ․
  • Բարելավել մշակության աշխատանքները, պահպանել ագրոտեխնիկական ժամկետները․
  • Առկա 32 հա վարելահողերը դնել աշնանացան ցորենի ցանքի տակ, նպատակ ունենալով բարձրորակ աշնանացան ցորենի սերմի ստացումը։