Այսօր՝ հունվարի 14-ին Ագրարային համալսարանում տեղի ունեցավ ռեկտոր Վարդան Ուռուտյանի մամլո ասուլիսը` «Ագրարային համալսարանի 2019թ.-ի գործունեությունը. ձեռքբերումներ եւ նոր ծրագրեր» թեմայով: Պարոն Ուռուտյանն անդրադարձավ համալսարանի ուսումնական գործընթացի արդիականացմանը, ենթակառույցների ստեղծմանը, գիտական գործունեությանը եւ հոբելյանական 2020 թ.-ին սպասվող ծրագրերին: Ուսումնական գործընթացի առնչությամբ ռեկտորը առաջնային համարեց նոր բովանդակությամբ հագեցումը: 2019-ին անցում է կատարվել բակալավրիատի 4-ամյա կրթության համակարգին՝ [...] Read More
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա տրանսպորտային միջոցների և գյուղտեխնիկայի մրցութային կարգով վաճառքի վերաբերյալ: Մրցույթը տեղի կունենա 2020 թ․-ի հունվար 17-ին, ժամը 15․00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ Մասնակցության դիմումները ընդունվում են մինչև հունվարի 15-ը ժամը 17.00-ը: 1. Օտարման առարկա տրանսպորտային միջոցների [...] Read More
ՀԱԱՀ-ի գիտական խորհրդի՝ դեկտեմբերի 26-ին կայացած տարեվերջյան նիստը հագեցած էր. ամփոփվում էր գիտական ձեռքբերումներով հարուստ 2019 թվականը: Նիստը վարում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը: Գիտխորհուրդը լսեց ՀԱԱՀ-ի ենթակայությամբ գործող գիտական կազմակերպությունների ու ստորաբաժանումների 2019 թվականին կատարած աշխատանքների հաշվետվությունները: 16 զեկուցում, որի ընթացքում ՀԱԱՀ-ի գիտահետազոտական ինստիտուտների, հետազոտական կենտրոնների ու գիտական մասնաճյուղերի պատասխանատուներն անդրադարձան գիտական և գիտատեխնիկական բազային [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում դեկտեմբերի 21-ին անցկացվեց ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ, որին մասնակցում էին գյուղատնեսության հիմնախնդիրների ուղղությամբ ագրոտեխնոլոգիական լուծումներ առաջարկող ստարտափ թիմեր ամբողջ Հայաստանից: Մրցույն անցկացվեց ՀԱԱՀ-ի Ագրոտեխնոլոգիաների ինկուբատոր նախագծի շրջանակում, որի նպատակն է աջակցել ագրոբիզնեսի ոլորտի նորաստեղծ կազմակերպություններին և ձեռնարկատերերին՝ տրամադրելով տեխնոլոգիական և գործարար ծառայություններ, համատեղ աշխատանքի տարածք և մեկնարկային ֆինանսավորում: Նախքան [...] Read More
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն օրերս ամփոփեց «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի արդյունքները: Մշակույթ-սպորտ անվանակարգում երրորդ պատվավոր հորիզոնականը նվաճել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի «Գյուղատնտեսական եւ պարենային արտադրանքի փաթեթավորման տեխնոլոգիա եւ դիզայն» մասնագիտության 5-րդ կուրսի ուսանողուհի Նաիրա Ավետիսյանը: Նա մեր բուհի ակտիվ, ժրաջան, ստեղծագործական կարողություններով օժտված սաներից է: Նաիրան [...] Read More
Հետազոտական կրթաթոշակ Գրանադայի համալսարանում «Erasmus+ ՀԳ1» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ասպիրանտների/հետազոտողների համար ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Գրանադայի համալսարանում (Գրանադա, Իսպանիա) 3 ամսով հետազոտություն անցնակցնելու նպատակով (1 տեղ): Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներքոնշյալ փաստաթղթերի բնօրինակները ներկայացնել ՀԱԱՀ-ի միջազգային կապերի դեպարտամենտ՝ 1. անձնագրի պատճեն, 2. ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերենով), 3. Գրանադայի համալսարանում ընտրված ղեկավարի [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՀՀ Լոռու մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ «Լոռու մարզի անասնաբույժների մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով վերապատրաստման դասընթացներ» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղում իրականացվեց մեկշաբաթյա դասընթաց, որը վարեցին ՀԱԱՀ-ի Համաճարակաբանության և մակաբուծաբանության, Թերապիայի, վիրաբուժության և ծննդագիտության ամբիոնների դոցենտներ Արթուր Մկրտչյանը, Վալերի Գրիգորյանը և Վրեժիկ Խոցանյանը: Դասընթացավարները մարզի անասնաբույժներին փոխանցեցին տեսական գիտելիքներ ու գործնական հմտություններ [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական և պրոֆեսորադասախոսական հանրույթին շնորհավորում ենք համալսարանի նոր կայքի գործարկման առթիվ: Կայքի համար մշակվել է նոր դիզայն, իսկ կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ թարմացվել է առկա տեղեկատվությունը։ Նոր կայքը նախկինից տարբերվում է ավելի կատարելագործված և գեղեցիկ դիզայնով, իսկ գործառութային առումով տրված են ավելի ժամանակակից լուծումներ, որոնք հետագայում լայն հնարավորություններ կստեղծեն կայքի ճկունության ապահովման [...] Read More
Բնապահպանական՝ ողջ աշխարհը համակած, ահագնացող խնդիրները կարոտ են համակողմանի ուսումնասիրության եւ լուծումներն էլ պետք է լինեն համապատասխանաբար՝ համընդգրկուն-համապարփակ, բոլորի միասնական ուժերով: Թերեւս սա էր պատճառը, որ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ագրարային էկոնոմիկայի ամբիոնի ասիստենտ Մարտին Հովհաննիսյանը ուսանողներին «արտագնա» (դրսում դասախոսություններ ու դիտարկումներ կազմակերպելու փորձն այս ամբիոնում հաճախ է կիրառվում եւ լավ արդյունք է տալիս) քննարկման [...] Read More
Դեկտեմբերի 13-ին ժամը 13:00-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 1-ին մասնաշենքի 425 լսարանում տեղի կունենա «Կրթության դերը արդի աշխարհում. կրթական մոդելներ, լսարանից մինչև իրական կյանք» թեմայով գիտաճանաչողական սեմինար: Սեմինարը նախատեսված է ինչպես ուսանողների, այնպես էլ կրթական գործընթացին մասնակից շահագրգիռ անձանց համար: Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: Read More