Նաիրա Ավետիսյանը` տարվա լավագույն ուսանողներից մեկը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն օրերս ամփոփեց «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի արդյունքները: Մշակույթ-սպորտ անվանակարգում երրորդ պատվավոր հորիզոնականը նվաճել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի «Գյուղատնտեսական եւ պարենային արտադրանքի փաթեթավորման տեխնոլոգիա եւ դիզայն» մասնագիտության 5-րդ կուրսի ուսանողուհի Նաիրա Ավետիսյանը:
Նա մեր բուհի ակտիվ, ժրաջան, ստեղծագործական կարողություններով օժտված սաներից է: Նաիրան Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահն է, ֆակուլտետի և համալսարանի գիտական խորհուրդների անդամ: Գիտական երեք հոդվածի հեղինակ է (երկուսը համահեղինակությամբ սիրելի դասախոսի՝ Կիրառական մեխանիկայի եւ գրաֆիկայի ամբիոնի դոցենտ Էլեոնորա Մաիլովայի):
Մեր փայլուն ուսանողուհին հայերենից բացի բավարար գիտե անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն: Նրան արդեն աշխատանքի են հրավիրել «Նոյ» ընկերություն:
Շնորհավորում ենք Նաիրա Ավետիսյանին, մաղթում նոր նվաճումներ, իսկ մյուս ուսանողներին՝ հորդորում նմանվել լավագույններին: