Ուսումնական գործընթացի ավտոմատացման բաժին

Կարեն Գագիկի Մկրտչյան

Բաժնի վարիչ

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    I մասնաշենք, 145 սենյակ
  • +(374 12) 96 00 05, ներքին 4-44

  • [email protected]

ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018 թ. նոյեմբերի 6-ի նիստի որոշմամբ Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կազմում ստեղծվեց նոր՝ ուսումնական գործընթացների ավտոմատացման բաժինը, որի գործունեությունն ուղղված է համալսարանում ebuh էլ. կառավարման համակարգի մշակմանը, ներդրմանը և հետագա կատարելագործմանը: ebuh.am համակարգը հնարավորություն է տալիս ավտոմատացնել բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատությունների գործունեության հնարավոր հիմնական ուղղությունները՝ ապահովելով տեղեկատվական միասնական բազա:

ebuh.am hամակարգը ստեղծվել է վեբ տեխնոլոգիաների հիման վրա:Այն հնարավորություն է տալիս համակարգի oգտատերերին յուրաքանչյուր պահի և ցանկացած վայրից մուտք գործել համակարգ: Ստեղծվել է կրթական հաստատություններում ուսումնական գործընթացի կառավարումն ու կազմակերպումը պարզեցնելու, օպերատիվության, ճկունության և արդյունավետության մակարդակը բարձրացնելու նպատակով:
Կատարված աշխատանքների արդյունքում բակալավրի կրթական աստիճանի առկա ուսուցման համակարգը և մագիստրոսական կրթական աստիճանը (առկա և հեռակա համակարգերը) անցել են էլեկտրոնային կառավարման։ Մասնավորապես, ամբողջությամբ ավտոմատացվել են ուսանողների հաշվառման և գնահատման գործընթացները։ Դրանց հիման վրա ստացվում են բազմաթիվ հաշվետվություններ։ Ավտոմատացված եղանակով գեներացվում է նաև դիպլոմի հավելվածը։
Պարբերաբար անցկացվում են քննարկումներ և դասընթացներ ուսումնական գործընթացի կառավարման վարչության, դեկանատների և ամբիոնների աշխատակիցների համար։
Քննարկումների արդյունքում ստացված եզրակացությունների հիման վրա կատարվում են առկա մոդուլների թարմացման աշխատանքներ։
Կատարվում են բակալավրի կրթական աստիճանի հեռակա ուսուցման համակարգում ebuh-ի ներդրման աշխատանքներ։ Պլանավորված է հետագայում այն ներդնել նաև քոլեջում։