Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2023-24 ուստարվա գարնանային կիսամյակում Հռոմի Սապիենցայի համալսարանում (Իտալիա) ուսումը 6 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի այն ուսանողները, մագիստրանտները, հայցորդներն ու ասպիրանտները, որոնք չեն ավարտում 2024 թ․ գարնանը եւ որոնց սովորած առարկաները կհամընկնեն Սապիենցայի համալսարանի առաջարկած առարկաներին (https://corsidilaurea.uniroma1.it/en/solr-offerta-formativa-t?search_api_views_fulltext=)։ Բակալավրիատի ուսանողները կարող են [...] Read More
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ, գ.գ.դ., պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը խորհդակցություն էր հրավիրել, որին մասնակցում էին ավարտական կուրսի ուսանողները: Պրոֆեսորն իր սաներին ներկայացրեց կիսամյակի ընթացակարգը, անհրաժեշտ անելիքները. «Հիշեք, որ ներկայացնում եք Ագրարային համալսարանը, դուք պահվածքով, վարքով, գիտելիքներով պետք է լինեք բարձրության վրա»: Նա հորդորեց տեղում ուշադիր սովորել, ուսումնասիրել ընկերությունների աշխատանքի բոլոր [...] Read More
Վահե Մարտիրոսյան Ծնվել է՝ # [email protected] «Իմ անտառ Հայաստան», բնապահպանական ՀԿ, գործառնական ղեկավար Կրթություն և վերապատրաստում 2005-2008 թթ. ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի ասպիրանտուրա՝ «Անտառագիտություն» մասնագիտությամբ 2000-2005 թթ. սովորել և ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կենսաբանություն - լրացուցիչ էկոլոգիա բաժինը՝ ստանալով կենսաբանության և էկոլոգիայի ուսուցչի որակավորում: Աշխատանքային փորձ 2019 թվականի հուլիսից մինչ [...] Read More
Բացառիկ հնարավորություն Դարձի՛ր հաջողված դասընթացի մասնակից Հայաստանի ազգային ագրարային համալսարանը եւ Գեովայբ ՓԲԸ-ն անցկացնում են վերապատրաստման ԱՆՎՃԱՐ դասընթաց «Երկրատեղեկատվական համակարգերը (ԵՏՀ) եւ հեռահար զոնդավորումը կանաչ գյուղատնտեսությունում» թեմայով՝ ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) նախագծի աջակցությամբ։ Վերապատրաստման դասընթացը նախատեսված է ՀԱԱՀ-ի, ինչպես նաեւ այլ հաստատությունների տեխնիկական-մասնագիտական աշխատակազմի եւ ճշգրիտ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող փորձագետների, կրտսեր մասնագետների [...] Read More
Քոլեջի համալրում ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի նոր համալրմանը մեծ դահլիճում ողջունեցին տնօրենը՝ Վարդան Վարդանյանը, պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը եւ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը: Պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը ողջունեց նորեկ-սաներին եւ «համեստության սահմանները հատելով» նշեց, որ նրանք հայտնվել են ուսման համար նպաստավոր վայրում, որտեղ բովանդակությունը վեր է ձեւականությունից, որտեղ գիտելիքի կարեւորության [...] Read More
Բակալավրիատի համալրում Բակալավրիատի առաջին կուրսեցիներին դիմավորեցին ռեկտոր Վարդան Ուռուտյանը, աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը, Ուսխորհրդից՝ Սարե Գալստյանը: Ռեկտորը շնորհավորեց երիտասարդներին՝ մասնագիտության եւ ապագա գործունեության ոլորտի ճիշտ ընտրության առթիվ. «Ձեր ծնողները մեծ հույզերով են սպասել այս պահին: Ձեր նվաճումներով պարգեւեք նրանց այդ ուրախությունն ու գոհությունը»: Նա հիշեց նաեւ իր ընտանիքի նահապետի խորհուրդը՝ ինչ ուզում ես դարձիր, միայն [...] Read More
Տիգրան Մարկոսյան Ծնվել է 1979 թվականի հոկտեմբեր 10-ին [email protected] ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՓԲԸ, տնօրեն Կրթություն և վերապատրաստում 2001-2006 թթ. ՀՀ ԳՆ, Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն 1996-2001 թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի Անասնաբուժական ֆակուլտետը: Աշխատանքային փորձ 2018 թվականից ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն,, Սննդամթերքի անվտանգության [...] Read More
ՀԱԱՀ սիրելի՛ ուսանողներ, վարժարանի սաներ, դասախոսներ, վարչական աշխատակիցներ։ Շնորհավորում ենք Սեպտեմբերի մեկի՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի եւ Գիտելիքի օրվա առթիվ, մաղթում ձեռքբերումներով ու հաջողություններով լի տարի, որը մեզ եւս մեկ քայլով կմոտեցնի մեր նպատակների ու երազանքների իրագործմանը, մեր պետության հիմնական ներուժի՝ մարդկային ռեսուրսի զարգացմանը: Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ առանձնահատուկ կերպով շնորհավորում ենք առաջին կուրս [...] Read More
Այսօր՝ օգոստոսի 31-ին, տեղի ունեցավ Ագրոնոմիական ֆակուլտետի գիտխորհրդի ընդլայնված նիստ: Պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանի խոսքը մոտավորապես պահում էր երեկ տնտեսագետների հետ հանդիպման ուղղվածությունն ու շեշտադրումները, որոնց արդեն անդրադարձել ենք: Բայց, ի տարբերություն նախորդ օրվա լսարանի, ագրոնոմներն ավելի աշխույժ էին, հետաքրքրված: Նրանք հարցեր տվեցին դասախոսների ատեստավորման անհրաժեշտության, ակադեմիական քաղաքի տեսլականի մասին: Նիստի երկրորդ հատվածում դեկանը՝ գ.գ.թ., դոցենտ [...] Read More
Նոր ուսումնական տարվան ընդառաջ ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը հանդիպումներ է ունենում բուհի բոլոր ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի հետ, քննարկում գալիք աշխատանքային տարվա անելիքները, ձեռքբերումները, խնդիրներն ու բացթողումները, որոնք պետք է հաղթահարել միասին: «Բոլորիս առաջնահերթ նպատակը նույնն է ՝ մրցունակ մասնագետների պատրաստում»,- շնորհավորելով ներկաներին մեկնարակող ուսումնական տարվա առթիվ՝ ասաց պրոռեկտոր Զաքոյանը հերթական՝ Պարենամթերքի տեխնոլոգիաների [...] Read More