Նորություններ

Ուսման հնարավորություն Պորտուգալիայի համալսարաններում

Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության եւ mind icm 24 ծրագրի շրջանակում Պորտոյի համալսարանը՝ որպես գլխավոր համակարգող, ուսանողների, մագիստրանտների եւ ասպիրանտների համար հայտարարում է մրցույթ պորտուգալական համալսարաններում ուսումը 2026 թ․ գարնանային կիսամյակում 4 ամսով շարունակելու նպատակով։ Կարող են դիմել այն սովորողները, ովքեր չեն ավարտում 2026 թ․ գարնանային կիսամյակում։ Առաջին կուրսում սովորող բակալավրիատի ուսանողները չեն կարող դիմել։ [...] Read More

95-ամյա փառավոր ուղի․ Ագրարային համալսարանը նշանակալից հոբելյանը տոնում է վաստակած պարծանքով

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հոկտեմբերի 14-ին հանդիսավորությամբ նշեց եւ գրեթե մեկդարյա գնահատված վաստակի գիտակցությամբ արժեւորեց հիմնադրման 95-ամյա տարեդարձը։ Հոբելյանական միջոցառումը համալսարանի հանդիսությունների մեծ դահլիճ էր բերել բուհի երախտավորների, շրջանավարտների, ուսանողների, համալսարանի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների ու բարեկամների։ Տոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ [...] Read More

ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի ողջույնի ուղերձը համալսարանի հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ

Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հարգարժան բարեկամներ եւ շրջանավարտներ, 2025 թվականին նշում ենք Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հիմնադրման 95-ամյակը։ Այդ 95 տարին արարման պատմություն է՝ հանուն Հայաստանի ագրոպարենային ոլորտի եւ, առհասարակ, երկրի կայուն զարգացման։ Սա պատեհ հնարավորություն է գնահատելու համալսարանի անցած փառավոր ուղին, շնորհակալություն հայտնելու այն կերտողներին եւ նայելու դեպի ապագան՝ նոր [...] Read More

Աբրահամյան Ասքանազ Հակոբի

Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանող& Աբրահամյան Ասքանազ Հակոբի Ծնվել է՝ 1993 թվականի դեկտեմբերի 31-ին [email protected] Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանող Կրթություն և վերապատրաստում 2022 թվականին ընդունվել և այժմ սովորում է ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի «Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն» մասնագիտության բակալավրիատի 4-րդ կուրսում 2023 թ․ ստացել է հավաստագիր «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից [...] Read More

Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի ուժերով վերակառուցվել է հարակից այգին

Գլխավոր մասնաշենքի հարակից այգում անսովոր եռուզեռին համալսարանում վաղուց էին սպասում։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 95-ամյակին նվիրված հերթական ծառատունկը տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ին։ Սակայն սա պարզապես ծառատունկ չէր․ 2 հեկտար տարածք զբաղեցնող ուսանողական այգին վերակառուցվեց ամբողջությամբ՝ նախախես հեռացնելով չորացած ծառերն ու թփերը եւ, որ առանցքային կարուորությու ունի՝ անցկացնելով ոռոգման նոր ցանց։ Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա [...] Read More

Շահումյան Վահագն Արմենի

Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանող& Շահումյան Վահագն Արմենի Ծնվել է՝ 2007 թվականի մայիսի 25-ին [email protected] Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանող Կրթություն և վերապատրաստում 2022 - 2024 թթ․ սովորել է ՀԱՊՀ քոլեջում, ծրագրավորում 2024 - 2025 թթ․ սովորել և ավարտել է ՀԱԱՀ վարժարանը 2025 թվականին ընդունվել և այժմ սովորում է ՀԱԱՀ-ում՝ «Ճշգրիտ գյուղատնտեսություն» մասնագիտությամբ։ Աշխատանքային փորձ 2023 հուլիս [...] Read More

«Փափուկ հմտությունների բարելավում 21-րդ դարի կարիերայի խորհրդատվությունում. V4 փորձի փոխանցում» ծրագրի ամփոփումը

2025 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր սահմանագծին  Բուդապեշտի բիզնեսի համալսարանում կայացավ «Փափուկ հմտությունների բարելավում 21-րդ դարի կարիերայի խորհրդատվությունում. V4 փորձի փոխանցում» ծրագրի եզրափակիչ հանդիպումը։ Ծրագիրը համաֆինանսավորվել է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի կառավարությունների կողմից՝ Վիշեգրադ միջազգային հիմնադրամի (International Visegrad Fund) միջոցով։ Հիմնադրամի նպատակն է զարգացնել Կենտրոնական Եվրոպայում կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարները։ Ծրագրի նպատակն էր եվրոպական գործընկերների աջակցությամբ ՀԱԱՀ-ի [...] Read More

ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրենի պաշտոնի հավակնորդ Արաքս Հակոբյանի՝ վարժարանի հնգամյա զարգացման ծրագիրը

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի՝ Երեւան, Կորյունի 19 հասցեում գործող հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար նախօրոք հայտարարված մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել վարժարանի տնօրենի գործող պաշտոնակատար, պաշտոնի հավակնորդ Արաքս Հակոբյանը։ Այս հղումով կարելի է ծանոթանալ տիկին Հակոբյանի՝ վարժարանի զարգացման հնգամյա (2025-2030 թթ.) ծրագրին, որը ներառում է զարգացման տեսլականը, վարժարանի ներկա [...] Read More

Գիտխորհրդի հոկտեմբերյան նիստում հաստատվեցին ՀԱԱՀ «Ոսկե հուշամեդալով» պարգեւատրման թեկնածուները եւ ավելին

Հոկտեմբերի 9-ին կայացավ գիտխորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Օրակարգային առաջին հարցով զեկուցող՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյանը ներկայացրեց համալսարանի 95-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀԱԱՀ «Ոսկե հուշամեդալով» պարգեւատրման թեկնածուներին։ Գիտխորհրդի անդամները ոգեւորությամբ ընդունեցին բոլոր տասներեք թեկնածուների՝ երախտավորների, գործող աշխատակիցների եւ համալսարանի գործընկերների ու բարեկամների անունները։ Ոսկե հուշամեդալն արժանավորներին կհանձնվի հոկտեմբերի 14-ին՝ հոբելյանական միջոցառման [...] Read More

Վերապատրաստումների եւս մեկ փուլ ավարտվեց. Կրթության կազմակերպման մանրուքներ չկան

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, վերապատրաստումների առաջին փուլի ավարտին՝ քննարկումների թեման նվիրված էր առարկայի կրեդիտների հատկացման նրբություններին (համադրող-վարող՝ ՈԳԱ կենտրոնի տնօրեն, դոցենտ Աննա Դաշտոյան): Խոսքը վերաբերում է ե՛ւ բովանդակային դիտարկման հարցերին, ե՛ւ մաթեմատիկական սառը, սթափ ու հիմնավորված հաշվարկին, ե՛ւ դասավանդվող առարկայի բացառիկ կարեւորության գիտակցումից զատ-միաժամանակ տրամաբանությանը անսալու անհրաժեշտությանը: Կրեդիտը, ի վերջո, ուսանողի աշխատանքի, ուսումնառության արդյունավետության հստակ գնահատական-ցուցիչը [...] Read More