Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամը հայտարարում է մրցույթ «ՊՏՂԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ» առարկայի դասախոսական կազմի համալրման նպատակով: Համալսարանի նպատակն է ներգրավել բարձրորակ դասախոսական կազմ` նրանց տրամադրելով շարունակական կատարելագործման հնարավորություններ եւ բարենպաստ աշխատանքային միջավայր: Պարտականություններ՝ առարկայական պլանով նախատեսված թեմաների դասավանդում, դասախոսությունների, գործնական եւ լաբորատոր պարապմունքների, սեմինարների անցկացում (պտղատուների ծառատեսակների աճի ու զարգացման առանձնահատկությունների, միջավայրի եւ մշակության պայմանների նկատմամբ ունեցած [...] Read More
Այսօր՝ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրը, պարենամթերքի տեխնոլոգիա մասնագիտության ուսանողները շատ լավ նվեր ստացան «Աթենք» ընկերությունից, բացվեց այս ընկերության աջակցությամբ ճաշակով վերանորոգված-կահավորված լսարանը՝ համալրելով ՀԱԱՀ-ի ուսանողակենտրոն միջավայրն ապահովող ժամանակակից տարածքների անընդհատ ընդլայնվող ցանկը։ Խորհրդանշական է, որ ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի հետ ժապավենը կտրեց ընկերության երշիկի արտադրության տնօրեն Նարինե Երիցյանը, որ մեր բուհի շրջանավարտ է՝ մսամթերքի [...] Read More
Սիրելի ուսանողներ, ինչպես գիտեք, 1946 թվականից սկսած, նոյեմբերի 17-ին նշվում է Ուսանողների միջազգային օրը՝ կարեւորելով ուսանող երիտասարդության համերաշխությունը, քաղաքացիական ակտիվությունը եւ հասարակական կյանքում էական շարժիչ ուժ լինելու անհրաժեշտությունը։ Ագրարային համալսարանի ուսանողների պարագայում համերաշխությունն ու ակտիվությունը նախ եւ առաջ պետք է դրսեւորվեն մասնագիտական հմտություններ ու կարողություններ ձեռք բերելու, դրանք անընհատ կատարելագործելու ձգտումով եւ մեր երկրի ագրոպարենային [...] Read More
Այսօր երկրորդ մասնաշենքի Կանաչ սրահում ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի «Գինեգործություն, խաղողագործություն եւ էնոլոգիա» եւ «Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն» դուալ կրթական ծրագրերի 2-րդ և 3-րդ կուրսերի՝ գինեգործական մի քանի ընկերություններում փորձուսման մասնակցած ուսանողների հավաքույթի նպատակն անսովոր էր․ քոլեջի տնօրենի՝ աշխատանքի վրա հիմնված/դուալ կրթական ծրագրերի համակարգման եւ մասնավոր հատվածի հետ համագործակցության գծով տեղակալ Լիլիթ [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2025-26 ուստարվա գարնանային կիսամյակում Դուբրովնիկի համալսարանում (Խորվաթիա) ուսումը շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի՝ «Բնապահպանություն եւ բնօգտագործում», «Անտառային տնտեսություն» մասնագիտություններով սովորող, առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, ինչպես նաեւ մագիստրանտները, բացառությամբ՝ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին [...] Read More
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, հյուրընկալել էինք Գյումրու թիվ մեկ եւ Ախուրյանի ավագ դպրոցների 11-րդ դասարանցիներին քիմիայի ուսուցչուհու՝ Սյուզաննա Սուլթանյանի առաջնորդությամբ: Կենսաբանական ուղղվածության հոսքերի աշակերտները, որպես նախագծային աշխատանք, որոշել են խաղողի գինի պատրաստել: - Մեր Գյումրու բակերում աճող սեւ, մանրահատիկ խաղողից,- ավելի մանրամասնում է տիկին Սուլթանյանը: Ուսուցիչ-աշակերտներ շատ հետաքրքրասեր համախումբ֊ թիմը սկզբում առաջնորդվել է համացանցային տեսահոլովակ-ռիլերով: Բայց [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ամփոփվել են 2025-2026 ուսումնական տարում հեռակա ուսուցման համակարգ ընդունելության արդյունքները․ ՀԱԱՀ-ի, ներառյալ մասնաճյուղերը, հեռակա վճարովի համակարգի առաջին կուրս է ընդունվել 835 դիմորդ։ Բարի գալուստ Ագրարային համալսարան։ Read More
Անտոն Քոչինյանի անվան քոլեջի Անասնաբուժություն մասնագիտության երրորդ կուրսը լավագույններից է: Հիմնականում մարդիկ են, որոնք մտադիր են ուսումը շարունակել նույն մասնագիտացմամբ՝ բակալավրիատ-մագիստրատուրա շղթայով: Ասել է, թե գիտեն ոլորտի դերն ու պատրաստ են նվիրվել հանրային առողջության տեսակետից այդ կարեւոր - պատասխանատու ասպարեզին: Նրանք հետաքրքրասեր են, պարտաճանաչ, ճշտապահ, ամենադրական իմաստով աշխույժ: Այսօր առավոտյան Մանեն լսարան էր մտել ուշացումով, [...] Read More
Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետ ուսանողուհի& Խաչատրյան Դիաննա Վահրամի Ծնվել է՝ 2006 թվականի հունիսի 29-ին [email protected] Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողուհի Կրթություն և վերապատրաստում 2024 թվականին ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետ և այժմ սովորում է նույն ֆակուլտետի 2-րդ կուրսում 2014 թ․ ընդունվել և 2024 թվականին ավարտել է Կոտայքի մարզի Բջնիի միջնակարգ [...] Read More
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Ագրոնոմիական ֆակուլտետում հանդիսավորությամբ բացվեցին ՌԴ-ում թունաքիմիկատներ արտադրող ամենամեծ՝ «Ավգուստ» ընկերության աջակցությամբ բացված՝ բույսերի պաշտպանության լսարանները: Հանդիսության մեկնարկին, ռեկտոր Հրաչյա Զաքոյանը դիմելով հյուրերին նկատեց. -Կարեւորում ենք եւ շնորհակալ ենք համագործակցության համար: Հույս ունենք, որ այն շարունակական կլինի: Սովորաբար մենք գործընկերների հետ փոխշահավետ կապերը զարգացնում ենք: Ռեկտորը շատ դիպուկ նկատեց, որ «Ավգուստի» հետ համագործակցությունն [...] Read More



