Նորություններ

Ուսման հնարավորություն Դուբրովնիկի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2025-26 ուստարվա գարնանային կիսամյակում Դուբրովնիկի համալսարանում (Խորվաթիա) ուսումը շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի՝ «Բնապահպանություն եւ բնօգտագործում», «Անտառային տնտեսություն» մասնագիտություններով սովորող, առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, ինչպես նաեւ մագիստրանտները, բացառությամբ՝ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին [...] Read More

Դպրոց-բուհ անքակտելի կապ․ «Այսքան տարի կրթության ոլորտում եմ, բայց չգիտեի Ագրարայինի հնարավորությունների մասին»

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, հյուրընկալել էինք Գյումրու թիվ մեկ եւ Ախուրյանի ավագ դպրոցների 11-րդ դասարանցիներին քիմիայի ուսուցչուհու՝ Սյուզաննա Սուլթանյանի առաջնորդությամբ: Կենսաբանական ուղղվածության հոսքերի աշակերտները, որպես նախագծային աշխատանք, որոշել են խաղողի գինի պատրաստել: - Մեր Գյումրու բակերում աճող սեւ, մանրահատիկ խաղողից,- ավելի մանրամասնում է տիկին Սուլթանյանը: Ուսուցիչ-աշակերտներ շատ հետաքրքրասեր համախումբ֊ թիմը սկզբում առաջնորդվել է համացանցային տեսահոլովակ-ռիլերով: Բայց [...] Read More

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հեռակա ուսուցման համակարգ է ընդունվել 835 դիմորդ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ամփոփվել են 2025-2026 ուսումնական տարում հեռակա ուսուցման համակարգ ընդունելության արդյունքները․ ՀԱԱՀ-ի, ներառյալ մասնաճյուղերը, հեռակա վճարովի համակարգի առաջին կուրս է ընդունվել 835 դիմորդ։ Բարի գալուստ Ագրարային համալսարան։ Read More

Ուսումնական գործընթաց․ մեզ համար անչափ տպավորիչ, ուսանողների համար՝ անգլերենի սովորական դաս էր

Անտոն Քոչինյանի անվան քոլեջի Անասնաբուժություն մասնագիտության երրորդ կուրսը լավագույններից է: Հիմնականում մարդիկ են, որոնք մտադիր են ուսումը շարունակել նույն մասնագիտացմամբ՝ բակալավրիատ-մագիստրատուրա շղթայով: Ասել է, թե գիտեն ոլորտի դերն ու պատրաստ են նվիրվել հանրային առողջության տեսակետից այդ կարեւոր - պատասխանատու ասպարեզին: Նրանք հետաքրքրասեր են, պարտաճանաչ, ճշտապահ, ամենադրական իմաստով աշխույժ: Այսօր առավոտյան Մանեն լսարան էր մտել ուշացումով, [...] Read More

Խաչատրյան Դիաննա Վահրամի

Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետ ուսանողուհի& Խաչատրյան Դիաննա Վահրամի Ծնվել է՝ 2006 թվականի հունիսի 29-ին [email protected] Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողուհի Կրթություն և վերապատրաստում 2024 թվականին ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետ և այժմ սովորում է նույն ֆակուլտետի 2-րդ կուրսում 2014 թ․ ընդունվել և 2024 թվականին ավարտել է Կոտայքի մարզի Բջնիի միջնակարգ [...] Read More

Հանուն ագրոնոմիայի. դրվեցին համագործակցության կամրջի հիմքերը

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Ագրոնոմիական ֆակուլտետում հանդիսավորությամբ բացվեցին ՌԴ-ում թունաքիմիկատներ արտադրող ամենամեծ՝ «Ավգուստ» ընկերության աջակցությամբ բացված՝ բույսերի պաշտպանության լսարանները: Հանդիսության մեկնարկին, ռեկտոր Հրաչյա Զաքոյանը դիմելով հյուրերին նկատեց. -Կարեւորում ենք եւ շնորհակալ ենք համագործակցության համար: Հույս ունենք, որ այն շարունակական կլինի: Սովորաբար մենք գործընկերների հետ փոխշահավետ կապերը զարգացնում ենք: Ռեկտորը շատ դիպուկ նկատեց, որ «Ավգուստի» հետ համագործակցությունն [...] Read More

AFISHE-ն ամփոփում է եռամյա առաքելության տպավորիչ արդյունքները․ ՀԱԱՀ-ում ստորագրվեցին գործակցային նոր հուշագրեր

Այսօր՝ նոյեմբերի 5-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկեց AFISHE (Կանաչ գործարքին միտված ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացում Հայաստանում և Ուկրաինիայում․ կրթությունից դեպի էկոլոգիա) Էրազմուս+ ՀԳ2 նախագծի 7-րդ՝ ամփոփիչ հանդիպումը, որը նվիրված էր նախագծի արգասիքներին եւ արդյունքներին։ Հաջողությամբ իրականացված եռամյա նախագծի գործընկերներն են ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, [...] Read More

Մեդիագրագիտություն եւ պատասխանատու թվային քաղաքացիություն․ մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը եւ ՀՀ կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը 2025 թ. նոյեմբերի 8-15-ը հայտարարում են Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում եւ հրավիրում ՀՀ բոլոր դպրոցներին, մանկապարտեզներին, բուհերին, գրադարաններին, կրթական եւ մշակութային կենտրոններին եւ այլ շահագրգիռ կառույցների՝ միանալու շաբաթվան։ Պաշտոնական բացումը կազդարարի թեմատիկ խորհրդաժողովը։ Մեդիագրագիտության շաբաթը ամենամյա նախաձեռնություն է, այն հնարավորություն է կրթության ոլորտի կառույցների ու [...] Read More

Գործնական դաս Գարեջրագործության լաբորատորիայում «Ալկոհոլային խմիչքների արտադրություն» առարկայից

Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի «Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողները «Ալկոհոլային խմիչքների արտադրություն» առարկայից գործնական աշխատանքի վրա հիմնված դաս անցկացրեցին դասավանդող դասախոս Մերի Վարդանյանի հետ։ Դասն անցկացվեց ՀԱԱՀ Գարեջրագործության եւ թորման ուսումնափորձարարական լաբորատորիայում։ Երեւանի գարեջրի գործարանի աջակցությամբ ստեղծված լաբորատորիան, շահագործման հանձնվելուց ի վեր՝ 2022 թ․ փետրվարից , համալսարանի ամենազբաղված նորարարական ենթակառույցներից մեկն [...] Read More

Էրազմուս+-ը որպես ակադեմիական հանրության միջազգայնացման հարթակ. դասավանդում Պորտոյի համալսարանում

Ներկա ժամանակահատվածում կրթական գործընթացի եւ տեխնոլոգիաների թռիչքային զարգացման պայմաններում առավել կարեւոր է ակադեմիական հանրության շարունակական զարգացումը, առանց որի դժվար եմ պատկերացնում կրթական գործընթացի համապատասխանեցումն արդի պահանջներին։ Այս առումով էական դերակատարում ունի ազգային եւ, առավել եւս, միջազգային հարթակում դասախոսների կատարելագործումը թեʹ փորձի փոխանակման եւ թեʹ լավագույն փորձը սեփական համալսարանում կիրառելու տեսանկյունից։ Այս համատեքստում մեծ հնարավորություն է [...] Read More