Լրացավ ՀԱԱՀ-ի Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության Ոսկեհատի գինեգործության ուսումնագիտական կենտրոնի հիմնադրման մեկ տարին: Կենտրոնը, որը ներառում է համալսարանի գինեգործարանը եւ ICARE հիմնադրամի Ի-Վի-Էն գինու ակադեմիայի միկրոգինեգործության ուսումնական կենտրոնը՝ ՀԱԱՀ-ի և Գինու ակադեմիայի ուսանողների համար հասցրել է դառնալ արտադրական պայմաններում գործնական հմտություններ յուրացնելու և հետազոտություններ կատարելու լավագույն վայրը: Մեկ տարվա ընթացքում կենտրոնը կարողացել է գինեսեր հանրության դատին [...] Read More
Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Գիտխորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ: Օրակարգի հիմնական հարցերից առաջինը վերաբերում էր «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում 2019թ. նոյեմբերի 15-ին հայտարարված՝ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար մրցույթի անցկացմանը եւ Կենսաբանության և կենսատեխնոլոգիաների, Բարձրագույն մաթեմատիկայի և ֆիզիկայի եւ Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնների վարիչների պաշտոնների համար մրցույթի անցկացումը: Գիտխորհուրդն անցկացրեց նաեւ [...] Read More
Եղանակային պայմանները հնարավորություն են տալիս, որ ուսումնափորձնական տնտեսության հնարավորությունները լիովին օգտագործվեն: Օրերս ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ԳՄ-3-րդ եւ 4-րդ կուրսերի ուսանողները գյուղմեքենաներ առարկայի դասախոս Անահիտ Մելքոնյանի ղեկավարությամբ Բալահովտի փորձադաշտում (մեր մասնագետները այս պարագայում շատ են սիրում օգտագործել պոլիգոն օտար եզրույթը) տրակտորներով տարաբնույթ աշխատանքներ են կատարել, ապրել-զգացել-վայելել են իրենց ընտրած մասնագիտության բնույթն ու էությունը: Ուսանողները խիստ տպավորված [...] Read More
Դեկտեմբերի 24-ին, ժամը 12:30-ին Գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա «Հայաստանի և Արցախի պարենային անվտանգությունը. արդյունքներ ու հեռանկարներ» թեմայով բաց դաս, որը կվարի Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Արցախի նախկին վարչապետ (2007-2017թթ.) Արայիկ Հարությունյանը: Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վարժարանի ագրոնոմիական և տեխնոլոգիական հոսքերի 11-12 դասարանների մի խումբ աշակերտներ և ուսուցիչներ ՍԱՏՄ-ի հրավերով այցելել են տեսչական մարմին: Նախաձեռնությունը ՀՀ ԿԵ ՍԱՏՄ պետի խորհրդական Էլվիրա Միրզոյանինն էր և ՀՀ ԿԵ ՍԱՏՄ անասնաբուժության տեսչության պետի պաշտոնակատար Արթուր Մելիքյանինը: Նրանց ընդունել և ողջույնի խոսք է ասել տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, որը ներկայացրել է տեսչության գործառույթները, [...] Read More
Կենսագործունեության անվտանգության 4-րդ կուրսի ուսանողները շատ լավ հնարավորություն էին ստացել Շրջակա միջավայրի մոնիտորինգ եւ տեխնիկական միջոցներ առարկայի գործնական պարապմունքն անցկացնելու ԷՖ-ԴԻ-ԷՅ լաբորատորիա ՍՊԸ միջազգայնորեն հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում: Նախաձեռնությունը ԿԱ ամբիոնի դոցենտ Լիանա Խաչատրյանինն էր, որը մշտապես ձգտում է ուսանողներին հաղորդակից դարձնել ոլորտում եղած լավագույն տեխնիկակա հնարավորություններին եւ երկրի առաջատար տնտեսավարողների գործելակերպերին: Ուսանողները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան [...] Read More
Այն, որ ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան քոլեջում հրավիրված՝ «Աշխատաշուկայի հնարավորությունները երիտասարդների համար» թեմայով քննարկումը շատ կարեւոր էր ու սպասված, ակնհայտ էր: Ներկա էին Ագրարայինի գրեթե բոլոր թողարկող ամբիոնների վարիչները, շարունակական կրթության, փորձուսուցման պատասխանատուները: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Քոլեջի տնօրեն Արմեն [...] Read More
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա տրանսպորտային միջոցների և գյուղտեխնիկայի մրցութային կարգով վաճառքի վերաբերյալ: Մրցույթը տեղի կունենա 2019 թ․-ի դեկտեմբերի 26-ին, ժամը 15․00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ Մասնակցության դիմումները ընդունվում են մինչև դեկտեմբերի 25-ը ժամը 17.00-ը: 1. Օտարման առարկա տրանսպորտային միջոցների [...] Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը, որի քննարկած հիմնական հարցը 2019-2020 ուսումնական տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ուսանողների հաճախումներն էին: Թեպետ դեկանների, դեպարտամենտների պետերի, մասնաճյուղերի եւ քոլեջների տնօրենների աշխատանքի շնորհիվ հաճախումների հարցում դրական տեղաշարժն ակնհայտ է, բայց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանի գնահատականը բավականին խիստ էր՝ ավելիին հասնելու հստակ ուղերձով: Ընդ [...] Read More
Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական կուրսի առաջին գործնական կիսամյակում 2021թ. ապրիլ ամսին սովորելու համար կազմակերպվում են գերմաներեն լեզվի ինտենսիվ դասընթացներ սկսած 0 մակարդակից: Գերմաներենի նախապատրաստական դասընթացին կարող են մասնակցել: Մանրամասների համար սեղմեք այստեղ: Read More