Փետրվարի 12-ին ՀԱԱՀ վարժարանի սաները զինղեկ, փոխգնդապետ Վահան Միրզոյանի ուղեկցությամբ այցելեցին Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Նախնական զինվորական պատրաստություն առարկայից նման արտագնա դասեր կազմակերպելու նպատակը պատանիներին, որոնք, երկու-երեք տարի անց լրացնելու են մեր բանակի շարքերը, մերօրյա հերոսների սխրանքներին ծանոթացնելն է, հայրենասիրական ոգով դաստիարակելը: Սաներին դիմավորեց և համալսարանի առօրյային ու թանգարանին ծանոթացրեց թանգարանի տնօրեն Վեներա Ասլանյանը: [...] Read More
Պրոֆեսորներ Ռեւիկ Հարությունյանի եւ Տաիրա Պապոյանի դուստրը՝ Շահանեն, այլ ելք չունի՝ գեներն են ուժեղ. կամային է, խելացի, գեղեցիկ: Տասը տարի առաջ, հարազատ բուհի 80-ամյակի կապակցությամբ «ՀԱՍԿԻ» միջոցով շնորհակալական խոսք էր հղել, որն իր արդիականությունը չի կորցրել նաեւ այսօր եւ ներկայացնում ենք փոքրիկ կրճատումներով: «Հարազատ կրթօջախ, շնորհավորում եմ հոբելյանդ: Քո պատերի ներսում կյանքի դասեր եմ ստացել, [...] Read More
Հարգելի ուսանողներ, Վիվա-ՄՏՍ-ը հրավիրում է մասնակցելու «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագրին, որի մեկնարկը կտրվի ս.թ. մարտի 17-ին և կավարտվի ս.թ. հունիսի 17-ին: Ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների՝ վաճառքի և սպասարկման հմտությունները: Ծրագրի ընթացքում հնարավորություն կունենաք կիրառելու Ձեր գիտելիքները վաճառքի, միջանձնային հաղորդակցման ուղղությամբ, ինչպես նաև ձեռք բերելու նոր գիտելիքներ և հմտություններ՝ հեռահաղորդակցության, հաճախորդների սպասարկման և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներում: [...] Read More
Ֆինանսահաշվային ամբիոնի նախաձեռնությամբ ս.թ. փետրվարի 17-ին, ժամը 12:00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի 425 լսարանում տեղի է ունենալու հանդիպում «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲԸ համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն, տնտեսագիտության թեկնածու, նախագծերի կառավարման որակավորված մասնագետ (certified PMP) Արսեն Բազիկյանի հետ: Թեմա՝ «Լիզինգը բիզնեսում. լավագույն ֆինանսական լուծումը հիմնական միջոցների ձեռքբերման համար»: Read More
2020թ.-ի փետրվարի 14-ին տեղի ունեցավ Հայաստանում այգեպտղաբուծության ոլորտի զարգացման նախագծի (ՖՐՈՒՏԵՆԻԱ) պաշտոնական շնորհանդեսը: Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ նախագիծն իրականացնում են Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նախագիծը կարեւոր համարեց առհասարակ այգեպտղաբուծության զարգացման եւ մասնավորապես ոլորտում նախարարության նախանշած ծրագրերը հաջողությամբ իրականացնելու առումով: [...] Read More
ՀԱԱՀ-ի եւ Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի համագործակցության շրջանակում փետրվարի 12-14-ը տեղի ունեցան Գերմանիայում գործնական կիսամյակը անցկացնել ցանկացողների ընդունելության քննություններ: Դիմորդները ՀԱԱՀ-ի Ագրարային մենեջմենթ ծրագրի արդեն 2-րդ կիսամյակում սովորող 5 մագիստրանտներ էին և ՀԱԱՀ-ի տարբեր մասնագիտությունների բակալավրիատի և մագիստրատուրայի 8 ուսանողներ: Քննությունն անցկացնում էին Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի պրոֆեսոր դոկտոր Ռալֆ Շլաուդերերը, Գերմանական ակադեմիական փոխանակման [...] Read More
«Գառնի Կրիստալլայն» եւ «Գառնի Կոլա» ապրանքանիշերով հայտնի Ռոքարմ ընկերության պատասխանատուների հետ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Կարեն Մինասյանի եւ ֆակուտետի մի շարք աշխատակիցների ու շրջանավարտների հանդիպումը տեղի ունեցավ ՀԱԱՀ-ի գինեդարանում: Հանդիպումը հետապնդում էր կոնրետ նպատակ՝ ընկերությանն անհրաժեշտ են մասնագետներ, որոնք կօգնեն հիմնել մուրաբաների, բանջարեղենի պահածոների եւ կոմպոտների արտադրություն: «Երբ որոշեցինք հիմնել մրգերի ու բանջարեղենի պահածոների արտադրություն, [...] Read More
Ապագա շրջանավարտների մասնագիտական մրցունակությունը բարձրացնելու նպատակով համալսարանը կազմակերպում է MS Office (Word, Excel, Solver, Power Point) համակարգչային ծրագրակազմերի անվճար կարճաժամկետ դասընթացներ: Դասընթացները կկազմակերպվեն մարտի 2-21-ը, շաբաթական 3 անգամ, ժամը 13:30-ից 15:00: Դասընթացները վարելու են ամբիոնի փորձառու դասախոսները: Որպես արդյունք մասնակիցները կսովորեն՝ մոդելավորման գործողությունների ավտոմատացում, Power Point-ի միջոցով համակարգչային շնորհանդեսի նախագծում, աշխատանք Word տեքստային խմբագրիչով, MS [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը դասախոսների եւ ուսանողների պատկառելի պատվիրակությամբ է մասնակցում փետրվարի 12-13-ին Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետում անցկացվող «Ագրարային ուսուցման ոլորտում տեսական ուղղվածությունից անցում դեպի գործնական կրթություն» (TOPAS) ծրագրի աշխատանքային խմբերի հերթական հանդիպմանը: Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ Էրասմուս + ՀԳ 2-ի շրջանակում: Ծրագրի համադրող Ռալֆ Շլաուդերի, Հայաստանում Էրասմուս+-ի գրասենյակի ղեկավար Լանա Կառլովայի [...] Read More
ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ՝ «Հասարակական գիտությունների», «Համաճարակաբանության և մակաբուծաբանության»: Մրցույթին կարող են մասնակցել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և առնվազն 5 տարվա գիտամանկավարժական փորձ ունեցող անձինք, որոնց տարիքը չի գերազանցում 65-ը։ Դիմումներն ընդունվում են հայտարարության հրապարակումից հետո՝ մեկ ամսվա ընթացքում։ Դիմումները և համապատասխան փաստաթղթերը ներկայացնել` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ընդհանուր բաժին՝ ռեկտորի անունով: Հասցե՝ 0009 Երևան, Տերյան 74, Հայաստանի [...] Read More