Նորություններ

Առաջարկվում են պարարտացման եւ ոռոգման արդյունավետ տեխնոլոգիաներ, որոնք կնպաստեն Սեւանա լճի կենսածին ծանրաբեռնվածության նվազմանը

ՀԱԱՀ Էկոլոգիայի եւ օրգանական գյուղատնտեսության հետազոտական կենտրոնը գիտական թեմայի իրականացման շրջանակում գործակցելով համալսարանի Հողաշինարարության եւ հիդրոշինարարության ամբիոնի հետ, ընթացիկ տարում հետազոտական աշխատանքներ է կատարում Սեւանի ավազանի ջրովի երկրագործության պայմաններում, դաշտային մշակաբույսերի ցանքերում պարարտացման եւ ոռոգման արդյունավետ տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ։ «Հիշյալ խնդիրների լուծման շնորհիվ արդյունավետ տեխնոլոգիաների ներդրումը կնպաստի ինչպես տարածաշրջանում գյուղատնտեսության վարման մշակույթի բարելավմանը, այնպես էլ [...] Read More

ՀԱԱՀ-ը բուհեր չընդունված դիմորդներին հրավիրում է հեռակա ուսուցման դեպարտամենտ

Հաշվի առնելով հանրապետության ագրոպարենային համակարգի զարգացման ներուժը՝ տարեցտարի ավելանում է ոլորտի որակյալ մասնագետների պահանջը: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հանրապետության միակ ԲՈՒՀ-ն է, որն առաջարկում է առանձնահատուկ կրթական ծառայություններ: Համալսարանը բուհեր չընդունված դիմորդներին հրավիրում է հեռակա ուսուցման դեպարտամենտ՝ ստանալու բարձրակարգ և պահանջված մասնագիտություններ: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (012) 58 58 28, (093) 22 38 [...] Read More

Անվճար նախապատրաստական դասընթացներ մաթեմատիկա առարկայից

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 2020-2021 ուստարվա հեռակա ուսուցման դեպարտամենտի ընդունելության քննություններին ընդառաջ դիմորդների համար կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթացներ մաթեմատիկա առարկայից: Դասընթացների տևողությունը 1.5 ժամ է, շաբաթական 3 անգամ: Սույն թվականի հուլիսի 20-ից մեկնարկած առաջին փուլին մասնակցել են 17 դիմորդ: Ուշադրություն. Երկրորդ փուլը մեկնարկում է հուլիսի 31-ից: Ցանկացողները դեռևս կարող են դիմել դասընթացին միանալու համար: [...] Read More

Վարդան Ուռուտյան. «Ագրոգիտությունը, ագրոճարտարագիտությունը ապագայի մասնագիտություններ են»

Այսօր, հուլիսի 30-ին, «Կրթությունը ներսից» նախագծի հերթական թողարկման շրջանակում Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը զրույցի էր հրավիրել ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանին, ոլորտի այլ պատասխանատուների եւ փորձագետների: Թեման նվիրված էր մարզերից երիտասարդների հոսքին դեպի Երեւան, որը ասես վեր է ածվում քաղաք-պետության: Հաղորդման հեղինակը նկատեց, թե թռիչքային տեմպով է զարգանում ագրարային համալսարանը, եւ անկեղծորեն հիանում [...] Read More

ՀԱԱՀ-ի Շիրակի մասնաճյուղը բարեգործական ծրագրի շրջանակում գյուղտեխնիկա և գործիքներ է ստացել

Ֆրանսիական Նանսի քաղաքից «Աքսիոն դողիան» հումանիտար հասարակական կազմակերպությունը, նախագահ Ալան Ժոֆխուայի նախաձեռնությամբ, Գյումրիում օրգանական գյուղատնտեսությունը զարգացնելու և խրախուսելու նպատակով ՀԱԱՀ-ի մասնաճյուղ Շիրակի գյուղատնտեսական քոլեջին հողի մշակման, վար ու ցանքի համար նախատեսված տեխնիկա և գյուղատնտեսական գործիքներ է տրամադրել։ Բարեգործական ծրագիրը հայրենի քաղաք ուղղորդելու գործում ներդրում է ունեցել ֆրանսաբնակ արվեստագետ Արման Թադևոսյանը։ Քոլեջի տնօրենի տեղակալ Գայանե Գաբրիելյանի [...] Read More

Ռեկտորատի նիստ․ ամփոփվեցին կրթության համաշխարհային պատմության մեջ աննախադեպ քննաշրջանի արդյունքները

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը նիստը սկսեց հորդորով. «Համաճարակի հետեւանքները ավելի ցավոտ են դառնում: Զգոնությունը թուլացնելու իրավունք չունենք: Զգույշ եւ ուշադիր լինենք: Անվերապահորեն եւ հստակ կատարենք պարետատան բոլոր որոշումները»: Ռեկտորատի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սուրեն Վասիլյանի եւ Էդուարդ Կոսեմյանի հիշատակը։ Ֆակուլտետների դեկանները, հեռակա ուսուցման դեպարտամենտի պետը, մասնաճյուղերի եւ քոլեջների տնօրենները ներկայացրին քննաշրջանի ընդհանուր պատկերը՝ ակադեմիական եւ [...] Read More

Գյուղատնտեսական ծրագրերի աջակցության մրցույթ

· Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում ծրագրի շրջանակում հայտարարվել է ԿԱՆԱՉ և ՕՐԳԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ: · Մրցույթին դիմելու համար խնդրում ենք այցելել Էկոնոմիկայի նախարարության կայք՝  https://www.mineconomy.am/page/1613: Մանրամասները՝ կից փաստաթղթում: · Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է հուլիսի 31-ը։  Շտապեք դիմել: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Read More

ՀԱԱՀ ռեկտորն ու «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահը հուշագիր ստորագրեցին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը հուլիսի 21-ին ստորագրել են համագործակցության հուշագիր։ Երկարամյա գործընկերների միջեւ կնքված հուշագիրը մեծապես հիմնված է գյուղատնտեսական եւ հարակից գիտությունների բնագավառում կողմերի ունեցած համբավի եւ ոլորտի զարգացման ընդհանուր նպատակների վրա, ներառյալ՝ տեխնոլոգիաներ կիրառելու, ցուցադրելու, ուսուցանելու եւ դրանց տարածումը խթանելու միջոցով։ Հուշագրով, [...] Read More

Մեր կայացած, զորեղ փաղանգը․ նա քայլեց հոր ճանապարհով

Ագրոբիզնեսի եւ շուկայաբանության ֆակուլտետի ուսանող դառնալու հենց առաջին օրերից Լիլիթ Ղազարյանը զանազանվում էր իր աշխուժությամբ, գիտելիքի կայուն պաշարով, անհագորեն կարդալու մղումով, գրագետ ու կուռ գրելու ակնհայտ ձիրքով: Հայրը նույնպես մեր բուհի շրջանավարտ է: Լիլիթը պատմում է. «Երազում էի լրագրող դառնալ, բայց հորս օրինակն ինձ ուղղորդեց Ագրարային համալսարան: Ես, փաստորեն, ենթագիտակցորեն քայլեցի հորս ճանապարհով: Միշտ լսում [...] Read More