Ռեկտոր Վարդան Ուռուտյանը մայիսի 27-ին մասնակցեց «Պարենային համակարգերի փոխակերպում ՔՈՎԻԴ-19 համավարակից հետո. հետեւանքները Եվրասիական տարածաշրջանի համար» թեմայով առցանց քննարկմանը, որի համակազմակերպիչներն էին Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտը (IFPRI), Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանը, Տաշքենտի Վեստմինստերյան միջազգային համալսարանը եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը։ Քննարկման հիմնական առարկան IFPRI-ի 2021թ.-ի Համաշխարհային պարենային քաղաքականության զեկույցն էր (Global Food Policy Report), [...] Read More
Մայիսի 26-ը միջոցառումներով գերհագեցած օր էր: Դրանցից մեկն էլ «TOPAS-ի լսարանում» Կայուն զարգացման «Ուրբան» հիմնադրամի կազմակերպած տեղեկատվական սեմինարն էր ՀԱԱՀ Ա.Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ագրոէկոլոգիայի, հողաբարելավման և հողաշինարարության բաժինների ուսանողների համար: Սեմինարը Environment and Health NGO-ի հետ համատեղ կազմակերպվել էր «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր (BeECO)» նախագծի շրջանակում։ Նախագծի ներկայացուցիչները նախ ներկայացրեցին [...] Read More
Տրիսդորֆում Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանում (HSWT) 2021-22 ուստարվա աշնանային կիսամյակում (01.10.2021թ) կմեկնարկի նոր անգլալեզու մագիստրոսական ծրագիր՝ Միջազգային տնտեսության կառավարում (MFM-M.Sc.)։ Ծրագրի առարկաները և ուսումնական պլանը գրեթե նույնն են, ինչ Գերմանալեզու գյուղատնտեսության կառավարման ծրագրինը (IMA- https://ima.hswt.de/en/studium-en)։ Ծրագրի ընդունելության պահանջները. - գյուղատնտեսության բնագավառում բակալավրի աստիճան, ՄՈԳ-ը առնվազն 72% -առնվազն B1 մակարդակի անգլերենի իմացություն (կընդունվեն լեզվի իմացության հետևյալ [...] Read More
Մայիսի 26-ը մեր բուհում հագեցած էր իրադարձություններով, եւ երիտասարդներից շատերը պարզապես չէին հասցնում ծաղկաքաղ անել: Բայց օրվա ողջ տրամաբանությունը կապվում էր աշխատաշուկայի հետ: Մարդկային ռեսուրսների եւ կազմակերպությունների զարգացման խորհրդատու, ապագայի հատկապես պահանջարկված մասնագիտությունները կանխորոշող փորձագետ Լիանա Խաչատրյանը ուսանողներին նախապատրաստեց աշխատանք որոնել-փնտրել-գտնելու բարդ ճանապարհը գրագետ եւ դյուրին կերպով հաղթահարելուն: Ողջ խոսքի ընթացքում ուրվագծվում էր տիկին Խաչատրյանի [...] Read More
Մայիսի 26-ին, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը համագործակցության հուշագրեր ստորագրեց «ԱԳՐՈՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ տնօրեն Լեւոն Ջանփոլադյանի եւ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ տնօրեն Արթուր Պողոսյանի հետ: Պարոն Ուռուտյանը խորհրդանշական համարեց հենց աշխատանքի տոնավաճառի կազմակերպման օրը միանգամից երկու կազմակերպության հետ հուշագրի ստորագրումը: Նա նշեց, որ առանց պրակտիկայի որակյալ կրթության մասին խոսելն անիմաստ է եւ հույս հայտնեց, որ այժմ է՛լ ավելի [...] Read More
Այսօր, մայիսի 26-ին, տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցում էին մեր գործընկեր 50-ից ավելի կազմակերպություն, 300-ից ավելի թափուր հաստիք լրացնելու անթաքույց հույսով: Առաջին մասնաշենքի մերձակա պուրակում իսկական տոնավաճառ էր: Միահյուսվել էին արեւը, անձրեւը, երաժշտությունը, գերազանց տրամադրությունը, աշխատանք գտնելու երիտասարդական կամքը, համառությունն ու վճռականությունը: Ռեկտոր Վարդան Ուռուտյանը, դիմելով գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին, ուսանող-շրջանավարտներին, աշխատակիցներին՝ նկատեց. «Սպասված էր [...] Read More
Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտը (IFPRI), Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանը, Տաշքենտի Վեստմինստերյան միջազգային համալսարանը եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մայիսի 27-ին, Երեւանի ժամանակով ժ: 15.30-ից մինչեւ 17:00-ն կազմակերպում են առցանց քննարկում «Պարենային համակարգերի փոխակերպում ՔՈՎԻԴ-19 համավարակից հետո. հետեւանքները Եվրասիական տարածաշրջանի համար» թեմայով: Քննարկվող՝ IFPRI-ի 2021թ.-ի Համաշխարհային պարենային քաղաքականության զեկույցը (Global Food Policy Report) կենտրոնանում է [...] Read More
Ագրոնոմիա, սելեկցիա եւ գենետիկա մասնագիտության հեռակա ուսուցման ավարտական կուրսի ինն ուսանողներից չորսը գերազանց, իսկ երկուսը լավ գնահատական ստացան դիպլոմային աշխատանքների պաշտպանության ժամանակ: Հանձնաժողովին ընդհանուր առմամբ բավարարեց, իսկ որոշ դեպքերում՝ ակնհայտորեն գոհացրեց ուսանողների մասնագիտական գիտելիքների մակարդակը: Անշուշտ, ոլորտում լուծման կարոտ բազմաթիվ խնդիրներին առնչվող թեմաների պակաս չկա, եւ այնպիսի տպավորություն կար, որ ուսանողների թիվը չի բավականացնում այդ [...] Read More
Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա մասնագիտության մագիստրոսական թեզերի պաշտպանությունը կայացավ մայիսի 18-ին եւ 19-ին։ Թեզերի պաշտպանությանը մասնակցում էին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը: Գոհացուցիչ է, որ թեզերի պաշտպանության արդյունքներով կուրսի 21 ուսանողներից 8-ը գերազանցության դիպլոմներ կստանան, իսկ ցածր գնահատականներ չեղան: Բայց առավել կարեւոր է, որ պաշտպանությունն ի հայտ [...] Read More
Մայիսի 19-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին գլխավոր մասնաշենքի ընթերցասրահում: Հուշագիրը, որի ստորագրման նախաձեռնությունը Տեսչական մարմնինն էր, նախատեսում է փոխգործակցության լայն շրջանակ՝ գիտագործնական, գիտելիքի, փորձի, հմտությունների փոխանակման, մասնագիտական հանձնաժողովների ստեղծման, սարքավորումների, լաբորատոր միջոցների օգտագործման, ՀԱԱՀ-ի ուսանողների ուսումնական, արտադրական, նախաավարտական, գիտաարտադրական փարձուսուցումների անցկացման եւ այլ [...] Read More



