Հայաստանի ազգային ագրարային համալասարանը, ԲիոԴատա ծրագրի գլխավոր գործընկեր Օսլոյի համալասարանի, «Գլոբալ կենսաբազմազանության տեղեկատվական միջոցներ» միջազգային կազմակերպության հետ հրավիրում է կենսաբազմազանության տվյալների կառավարման շահագրգիռ կողմերին, կիրառական և հիմնարար հետազոտություններ իրականացնող հետազոտողներին եւ ուսանողներին մասնակցելու «Կենսաբազմազանության հետազոտությունների խթանում ԴՆԹ բարկոդավորման, տվյալների հավաքման և կառավարման միջոցով» դասընթացին։ Այս դասընթացը «Բարձրագույն կրթության որակի բարելավման և միջազգային համագործակցության գործակալության» (DIKU) [...] Read More
Այսօր, մայիսի 12-ին, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանի նախաձեռնությամբ Ագրարային համալսարանում հանդիպում էր կազմակերպվել JTI ընկերության ներկայացուցիչների հետ: JTI ընկերությունն աշխարհի խոշորագույն ծխախոտային ընկերություններից մեկի՝ Japan Tobacco, Inc.-ի (Հայաստանի սպառողներին հայտնի է Winston, Camel, LD, Sobranie եւ Monte-Carlo ապրանքանիշերով) միջազգային ստորաբաժանումն է: Ընկերության ներկայացուցիչները՝ Լիանա Խաչատրյանը եւ Անահիտ Մասուրյանը առաջին անգամ [...] Read More
Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դասախոսների վերապատրաստումները շարունակվեցին կայուն գյուղատնտեսությանը նվիրված դասախոսությունների շարքով, որը վարում էր Բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու Էմիլ Գեւորգյանը: Բոլոր նրանց, որոնք դասախոսություն ասելիս չոր ու ցամաք տեքստի ձանձրալի-միապաղաղ վերարտադրություն են պատկերացնում (լինում է նաեւ այդպես), հենց սկզբից հիասթափեցնենք, ճիշտ հակառակն էր: Առաջին դասախոսության խումբ-հարցերը նվիրված էին բնապահպանական կայունությանը, արտադրության կազմակերպմանը, որը չի [...] Read More
ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը սիրով տեղեկացնում է, որ աշխատանքի տոնավաճառն այս տարի տեղի կունենա 2021թ. մայիսի 26-ին, ժ. 11:00-15:00-ը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հարակից պուրակում (հասցե՝ ք. Երեւան, Տերյան 74): Ամենամյա այս միջոցառումը լավագույն հնարավորություն է գործատուների համար՝ հանդիպելու ՀԱԱՀ-ի եւ հայաստանյան մյուս բուհերի ավարտական կուրսերի ուսանողների եւ շրջանավարտների հետ, ովքեր փնտրում [...] Read More
Ավարտվել է Ուսանողական մարզական 21-րդ խաղերի գարնանային փուլը, որը համատեղ անցկացնում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը եւ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան: Ընդհանուր առմամբ խաղերին մասնակցել է շուրջ հինգ հարյուր ուսանող 15 բուհերից: ՀԱԱՀ Ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի վարիչ Սուրեն Հակոբյանից տեղակացանք, որ Ագրարային համալսարանի տղաների թիմը 3x3 բասկետբոլի առաջնությունում գրավել է պատվավոր 3-րդ [...] Read More
Այսօրվա համաշխարհային եւ տարածաշրջանային արագ զարգացումներում գրեթե բոլոր «խաղացողները» առաջնորդվում են կարճաժամկետ լուծումներ որոնել-գտնելով: Այս կարծիքին էր մեր այսօրվա (մայիսի 11) հյուրը՝ արեւելագետ, պատմագիտության թեկնածու, դոցենտ, ԵՊՀ դասախոս եւ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Սարգիս Գրիգորյանը: Զրույցը սկսվեց Միջին կամ Մերձավոր Արեւելք եզրույթի ծագումից, որի շրջագծի մեջ, ըստ արեւմտյան ընկալումների, գտնվում է նաեւ մեր հայրենիքը՝ եւ՛ [...] Read More
Ս/թ մայիսի 3-ից 7-ը ABioNet Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի շրջանակներում կայացավ հերթական վերապատրաստումը, այս դեպքում՝ ուսանողակենտրոն ուսուցման մեթոդաբանության, ինտերակտիվ ուսուցման կազմակերպման, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ դեմ-առ-դեմ եւ հեռավար կրթության կազմակերպման վերաբերյալ։ Մասնակիցները Անասնաբուժական բժշկագիտության, Պարենամթերքի տեխնոլոգիաների եւ Ագրոնոմիական ֆակուլտետի դասախոսներն էին։ Դասընթացավարը՝ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնի դասախոս Գագիկ Կիրակոսյանը, մասնակիցներին ծանոթացրեց ուսանողակենտրոն եւ դասախոսակենտրոն համակարգերին, ինտերակտիվ [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին տեղեկացնում ենք, որ COPERNICUS BERLIN Միջազգային գերազանցության կրթաթոշակ (IES) ծրագիրը կրթություն ստանալու հնարավորություն է տալիս միջին և բարձր գնահատականներ ունեցող բոլոր բնագավառների ուսանողներին։ Ուսանողները մի կիսամյակ կանցկացնեն արտերկրում` Բեռլինում։ Ծրագրի վերջնաժամկետը 2021 թվականի հունիսի 15-ն է: Ծրագիրը նպատակ ունի խթանել և ամրացնել համագործակցությունը Հայաստանի և Գերմանիայի միջև։ COPERNICUS BERLIN-ի վերաբերյալ [...] Read More
ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի հինգ աշակերտներ եւ մաթեմատիկայի ուսուցչուհի Նելլի Խաչատրյանը հաղթող են ճանաչվել եվրոպական eTwinning ծրագրի շրջանակում կազմակերպված «Me and my country» («Ես եւ իմ երկիրը») նախագծի տարբերանշանի ստեղծման համար հայտարարված մրցույթում: Տիկին Խաչատրյանի հետ միասին նախագծում մեր երկիրը ներկայացնում են Տիգրան Գրիգորյանը, Արման Մեսրոպյանը, Միլենա Ղազարյանը՝ 10-րդ դասարանից եւ Նազելի Իսկանդարյանն ու [...] Read More
ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը գործող ագրոբիզնեսի փորձին ծանոթանալու հերթական հնարավորությունն էր ստեղծել Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի մի խումբ ուսանողների եւ ոչ միայն նրանց համար: Բաժնի աշխատակից Նաիրա Ավետյանն այս անգամ «Գործնական մեղվաբուծության» թեմայով զրուցելու համար հրավիրել էր մասնագիտությամբ երկրաբան Տիգրան Սեդրակյանին: Բանախոսի համար մեղվաբուծությունը հոբի է, ինչպես երեւաց հանդիպման ընթացքում՝ շատ [...] Read More