Նորություններ

«Անուշ» դասընթաց․ մասնագիտական առաջընթացի, հաջողությունների մեկնարկը տրված է

Անցյալ ուսումնական տարվա ողջ ընթացքում կազմակերպվեցին հրուշակագործության, շոկոլադագործության դասընթացներ: Եւ կյանքը ցույց տվեց, որ այս ծրագրի նկատմամբ հետաքրքությունը չի նվազում: Դասընթացները հնարավոր եղավ իրագործել Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության (Sida-ի) տարածաշրջանային ներառական եւ կանաչ տնտեսական զարգացման RECONOMY ծրագրի շրջանակում, որն իրականացնում է HELVETAS Swiss Intercooperation-ը՝ համագործակցելով ՌԶԳ ՀԿ-ի եւ Արեւելյան գործընկերության ու Արեւմտյան Բալկանների այլ [...] Read More

Արդյունավետ փորձուսուցում Նոր Գեղի համայնքում

Հուլիսի 13-ին Ագրոնոմիական ֆակուլտետի մագիստրանտներ՝ Աննա Մինասյանը, Սոնա Վարդանյանը, Գեղեցիկ Մկրտչյանը, Գուրգեն Հունանյանը, Սեդա Սուրենյանը եւ Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտ Գայանե Գաբրիելյանը այցելեցին Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնք՝ հապալասենու հիդրոպոնիկ մշակության տեխնոլոգիան ուսումնասիրելու նպատակով: Նորույթ էր նաեւ ելակենու ուղղահայաց եղանակով հիդրոպոնիկ մշակության տեխնոլոգիան: Այցը  խիստ ուսուցողական էր, հագեցած: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ՀԱԱՀ [...] Read More

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դիմորդը` կրթության կառավարման տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում հայտը՝ սույն թվականի հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 15-ը  dimord.emis.am կայքում: Դիմում-հայտը իր մեջ ներառում է անձնական տվյալները (անուն ազգանուն հայրանուն, ծննդյան օր ամիս տարեթիվ, Էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար), ինչպես նաև hանրային ծառայության համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը և կից ներբեռնում է [...] Read More

Վերապատրաստում Նիդերլանդների Ռադբաուդի համալսարանի ամառային դպրոցում

ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենի կողմից համակարգվող եւ Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ Միջազգային շարժունության ծրագրի շրջանակում 2022 թ. hունիսի 27-ից հուլիսի 1-ը ՀԱԱՀ Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Վարդան Ալեքսանյանը եւ նույն ամբիոնի դասախոս, տ.գ.թ., դոցենտ Մերի Մանուչարյանը մասնակցեցին «Սոցիալական հետազոտության մեթոդներ. որակյալ փորձագիտական հարցազրույց» վերապատրաստման դասընթացին: Դասընթացը վարում էր Ստերլինգի համալսարանի հասարակության կապերի ավագ [...] Read More

Աշխատանքային ամառ

Թեպետ ուսումնական տարին արդեն ավարտվել է, սակայն ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողներն ակտիվ ուսումնափորձնական գործընթացի մեջ են ներգրավված․ մասնավորապես ճանաչողական այցեր են իրականացնում Լոռու մարզում գործող մի շարք ընկերություններ՝ մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Մերի Գրիգորյանի,  որակի ապահովման մասնագետ Աննա Խառատյանի եւ կարիերայի ուղղորդման պատասխանատու Լիանա Կոխլիկյանի ուղեկցությամբ: Վանաձոր համայնքում գործող «Նուրինի» ապրանքանիշով հայտնի «Ֆամմա Ֆուդ» ՍՊԸ-ն, որը [...] Read More

Շարունակական կրթություն․ Գիտելիքն է ամենահզոր զենքը

Վերապատրաստման դասընթացը ամեն օր վերտառություն դարձած խոսքերով էր ավարտում «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ որակի կառավարիչ եւ ուսումնական կենտրոնի ղեկավար, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ, կ.գ.դ., դրական անսպառ էներգիայով օժտված Հայկուշ Բատիկյանը: Դասընթացի մասնակից մեր աշխատակցուհիները խոստովանում են, որ հենց այս խոսքերը խթանում էին (ինչպես սիրում ենք ասել՝ մոտիվացնում էին) նպատակասլաց ուսումնառության, նորը սովորել յուրացնելու եւ աշխատանքի [...] Read More

Վարդան Ուռուտյան․ այսպիսի երեխաներ ունեցող հասարակությունը ապագա ունի

Այսօր՝ հուլիսի 14-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը հետաքրքիր հանդիպում ունեցավ «Մարզերի երեխաները մարզերում» (ՄԵՄ) ՀԿ-ի անդամների հետ, որոնք ճամբարում էին Կողբ գյուղի անտառներում։ Հայաստանի գողտրիկ այս անկյունում անցկացված հանդիպման ժամանակ պարոն Ուռուտյանը խոսեց ագրոտեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավորությունների, գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների եւ թվային տեխնոլոգիաների միջոցով դրանց լուծման ուղիների, ինչպես նաեւ մասնագիտությունների ընտրության, մասնագիտական կողմնորոշման կարեւորության մասին։ [...] Read More

«Փափուկ հմտությունների զարգացումը որպես զբաղվածության առանցքային գործիք․ V4 փորձի փոխանցումը» նախագծի վերապատրաստումները

2022 թ․-ի մայիս-հունիս ամիսներին իրականացվեց Visegrad+ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Փափուկ հմտությունների զարգացումը որպես զբաղվածության հիմնական գործիք․ V4 փորձի փոխանցումը» նախագծի հաջորդ խոշոր գործողությունը։ Ըստ նախագծի, ՀԱԱՀ 5 աշխատակիցներ պետք է հեռավար եղանակով վերապատրաստվեն փափուկ հմտությունների 5 մոդուլների ուղղությամբ։ Վերապատրաստված աշխատակցիները դրանից հետո պետք է նախաձեռնեն մոդուլների կրթական բաղադրիչների (կրթական վերջնարդյունքներ, մոդուլի նպատակ, դասավանդման և ուսումնառության [...] Read More

Վերապատրաստման շաբաթ Մինհոյի համալսարանում

 Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում 2022 թ. հուլիս 4-ից 8-ը Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը և Միջազգային կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանը մասնակցեցին միջազգային գրասենյակների աշխատակազմի վերապատրաստման համար կազմակերպված միջազգային շաբաթին՝ Պորտուգալիայի Բրագա քաղաքի Մինհոյի համալսարանում։ Միջազգային շաբաթին ներկա էին 34 երկրների ներկայացուցիչներ։  Վերապատրաստման առաջին օրը ներկայացվեց Մինհոյի [...] Read More

«Ներգրավված քաղաքացի»․ Ամփոփվեց կարեւոր դասընթացը

Հուլիսի 8-ին հանդիսությամբ ամփոփվեց «Ներգրավված քաղաքացի» համալսարանական դասընթացը, որի մասնակիցներին շնորհվեցին վկայականներ։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ.Թրեյսին, այլ հարգարժան հյուրեր։ Դասընթացն իրականացվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) եւ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հայաստանյան գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ։ Ի թիվս մի շարք բուհերի՝ [...] Read More