Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) տեղեկացնում է, որ Հայաստանում իրականացնում է «Գյուղատնտեսական ուսումնասիրությունների ցանցեր սննդի անվտանգության համար (Agri-Net)» գիտելիքի համաստեղծման ծրագիրը (երկարաժամկետ)։ Այս ծրագիրը երիտասարդ հետազոտողներին եւ բիզնես ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս Ճապոնիայում սովորելու ճապոնական համալսարանների մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում։ Կրթական ծրագրերը վերաբերում են գյուղատնտեսությանը, գյուղի զարգացման քաղաքականությանը, հարակայուն գյուղատնտեսության արտադրությանը, սննդի արժեշղթային եւ այլն։ JICA-ն [...] Read More
2022 թ․-ի սեպտեմբերի 27-28-ը ՀՀ ՊԿԱ-ում հիբրիդային եղանակով տեղի ունեցավ Էրազմուս+ ՀԳ2 «Աջակցություն անգլերենով դասավանդման (EMI) նորարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով (SMARTI)» ծրագրի կառավարման խորհրդի հերթական հանդիպումն ու վերապատրաստումը։ Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՊԿԱ ռեկտորը՝ ներկայացնելով ծրագիրը, կատարված աշխատանքներն ու հետագա պլանները։ Ծրագրի երևանյան գործընկերները [...] Read More
Սեպտեմբերի 30-ին Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի կազմակերպած Բաց դռների օրվան մասնակցեցին ավագ դպրոցների, վարժարանների քոլեջների սովորողներ եւ ծնողներ։ Համալսարանի Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի լսարանում հյուրերի երկու խմբերին դիմավորեցին աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը, ֆակուլտետների դեկանները եւ Ուսումնական գործընթացի կառավարման վարչության գլխավոր մասնագետ Հայկ Մկրտչյանը։ Նրանք ներկայացրեցին համալսարանը, [...] Read More
Ուրախ ենք հայտարարել PMI Science-ի աջակցությամբ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից իրականացվող Գիտության ինկուբացիոն ծրագրի 7-րդ համաշխարհային մրցույթը։ Ծրագիրը նպատակ ունի զարգացնել նոր գործընկերություններն ու ամրապնդել երկկողմ համագործակցությունը արտադրության եւ ակադեմիական գործընկերների միջեւ հետազոտությունների եւ գիտելիքների փոխանակման ոլորտում՝ դրանով իսկ նպաստելով գիտության առեւտրայնացման գործընթացին: Որպես արդյունք, մի քանի թիմեր կստանան մինչեւ 100,000 ԱՄՆ դոլարի ֆինանսավորում եւ [...] Read More
ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի փորձուսուցման գործընկեր «Սերմարտադրողների միություն» ՀԿ-ի տնօրեն, գ.գ.թ. դոցենտ Գագիկ Խաչատրյանը հյուրընկալ դռները այս անգամ բացել էր Արցախից տարհանված բնակիչներին ընդունելու համար։ Հենց նա էլ վարում էր գործնական դասընթացը, որի ժամանակ ներկայացրեց կազմակերպության իրականացրած սեզոնային աշխատանքները, իր ստացած՝ գարու, հաճարի եւ ցորենի, Սյունիքի կլիմային հարմարված սորտերը։ Կազմակերպությունը մարզի ֆերմերներին մատակարարում է մաքրասորտ աշնանացան [...] Read More
Սեպտեմբերի 28-29-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը մասնակցել է «Գիտության եւ տեխնոլոգիայի միավորում 2022» երրորդ խորհրդաժողովին (STCC), որը համախմբել էր գիտակրթական հանրության եւ տեխնոլոգիական ստարտափների ներկայացուցիչների՝ քննարկելու գիտության վրա հիմնված տարածաշրջանային հանգույցի տեսլականը եւ ցուցադրելու գիտահետազոտական լաբորատորիաների եւ տեխնոընկերությունների հետազոտությունները։ Ռեկտոր Ուռուտյանի զեկուցումը նվիրված էր համալսարանների գիտահետազոտական բաղադրիչների բացառիկ կարեւորությանը։ Հայաստանում հետազոտող գիտնականների մեծամասնությունն աշխատում է տարբեր [...] Read More
ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի տնօրեն& Վանդունց Տիգրան Վալերիկի Ծնվել է՝ 1982 թվականի դեկտեմբերի 30-ին [email protected] Կրթություն և վերապատրաստում 2005-2008 թթ. սովորել և ավարտել է ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) ասպիրանտուրան՝ «Նյութագիտություն և մետալուրգիա» մասնագիտությամբ 2000-2005 թթ. սովորել և ավարտել է ՀՊՃՀ Գորիսի մասնաճյուղը՝ «Արդյունաբերական էլեկտրոնիկա» մասնագիտությամբ 1989-2000 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցը: Աշխատանքային [...] Read More
«Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի թիվ 752-Ն որոշման, ՀՀ Կրթության եւ գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի, ինչպես նաեւ քոլեջների պետական որակավորող հանձնաժողովների երաշխավորությունների եւ անցկացված մրցույթի արդյունքների հիման վրա, ՀԱԱՀ ռեկտորի հրամանով, 2021-2022 ուստարվա միջին մասնագիտական ուսումնական [...] Read More
Սեպտեմբերի 27-28-ը Պետական կառավարման ակադեմիայում հիբրիդային եղանակով տեղի է ունեցել Էրազմուս+ ՀԳ2 «Աջակցություն անգլերենով դասավանդման (EMI) նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին եւ գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը եւ միջազգայնացումը բարելավելու նպատակով (SMARTI)» ծրագրի կառավարման խորհրդի հերթական հանդիպումն ու վերապատրաստումը։ Հանդիպման առաջին օրը հիմնական բանախոսը SMARTI ծրագրի համակարգող՝ Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանից Ջերարդ Քալենն էր: Նա անդրադարձել է ծրագրի [...] Read More
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհի շրջանակում «Sunny School» («ԷԳԷԱ» ՍՊԸ) ուսումնական կենտրոնը համաֆինանսավորմամբ իրականացնում է «Կիբեռանվտանգություն» դասընթաց: Դասընթացը իրականացվելու են շաբաթական 3 անգամ 2 ժամ տևողությամբ (ընդհանուր 30 դաս): Կարող են դիմել ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում բնակվող քաղաքացիները: Ընդունելությունը իրականացվելու է առցանց թեստի միջոցով: Դասընթացն իրականացվելու են լսարանային (անցանց) եղանակով Դավիթ Անհաղթի 10 հասցեում [...] Read More