ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի կրթական բաղադրիչի շրջանակում իրականացված եռամսյա դասընթացին մասնակցելու համար դիմել էր ավելի քան 100 մարդ, ընտրվել էր 80-ը, իսկ ավարտական հավաստագրեր ստացան 50-ը, որոնք բավարարեցին մասնակցության պահանջները։ Դասընթացը Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ անցկացրեց Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը։ Ծրագրի համաֆինանսավորողը եւ շահառուն Ագրարային համալսարանն է, դասավանդող փորձագետները՝ ՀԱԱՀ-ի եւ այլ հեղինակավոր [...] Read More
Yerkir.am կայքը հունիսի 9-ին հրապարակել է «Աննախադեպ բարեփոխումնե՞ր, թե՞ խայտառակ վիճակ ագրարային համալսարանում» անստորագիր հոդված, որտեղ համալսարանի այս տարվա դիմորդների փոքր թիվը որպես սուբյեկտիվ գործոն արձանագրելու անհաջող փորձ է արվում։ Քանի որ հոդվածը հեղինակ չունի, պետք է ենթադրել, որ ոչ թե կոնկրետ լրագրող, այլ տվյալ մեդիա կազմակերպությունն է փորձում մոլորեցնել հասարակությանը եւ մերկապարանոց հայտարարություն անել, [...] Read More
ՀԱԱՀ ռեկտորի խորհրդական Կարեն Մինասյանի եւ Ագրոնոմիական ֆակուլտետի մագիստրատուրայի Ագրոնոմիա մասնագիտության մագիստրանտ Աննա Մինասյանի նախաձեռնությամբ, նույն մասնագիտության մի խումբ մագիստրանտներ օրերս այցելեցին Արմավիրի մարզի Արտամետ համայնք՝ Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտ Գայանե Գաբրիելյանի գլխավորությամբ։ Արամ Բադալյանի ֆերմերային տնտեսություն ճանաչողական այցի նպատակն էր ուսումնասիրել պիստակենու տնկանյութի արտադրության, կենսահումուսի ստացման, պիստակենու ինտենսիվ տիպի այգու հիմնադրման եւ [...] Read More
Այսօր հավաստագրեր ստացան «Սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերպատրաստման» դասընթացի հերթական մասնակիցները: Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում վերապատրաստված անասնաբույժներից հավաստագիր է ստացել 105-ը, ներառյալ այսօրվա 7 մասնակիցները, որոնք Գեղարքունիքի, Արմավիրի եւ Սյունիքի մարզերից են: Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը ողջունեց եւ շնորհավորեց դասընթացի մասնակիցներին եւ հույս հայտնեց, որ դասընթացը նպաստել է նրանց մասնագիտական գիտելիքների խորացմանը, իսկ [...] Read More
Այսօր կայացավ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի նիստը՝ դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանի նախագահությամբ։ Գիտխորհուրդը նախ լսեց 2021-2022 ուսումնական տարվա դիպլոմային աշխատանքների, մագիստրոսական թեզերի պաշտպանության արդյունքների մասին ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ Շիրազ Մուրադյանի հաշվետվությունը։ Այնուհետեւ պրոֆեսոր Ղազարյանը հանդես եկավ 3-րդ կուրսերի աշխատանքային եւ 4-րդ կուրսերի արտադրական փորձուսուցումների կազմակերպման մասին զեկուցումով։ Փորձուսուցումների արդյունավետության բարձրացման [...] Read More
Ցանկանու՞մ ես սովորել և զբաղվել եվրոպական հրուշակեղենի արտադրությամբ, ուրեմն այս դասընթացը հենց ՔԵԶ համար է։ Դասընթացի շնորհիվ Կծանոթանաս՝ Ժամանակակից հումքային բազային, Հումքի ստացմանը և նախապատրաստմանը արտադրության, Սարքավորումների և գործիքների ընտրությանը և շահագործման հմտություններին Կպատրաստես՝ Տորթեր (red velvet, brownie) Հրուշակային տորտալետկաների հավաքածու Տարբեր տեսակի կրեմներ Բելգիական փափուկ վաֆլի Մաֆիններ (վանիլային և շոկոլադե), թխվածքաբլիթներ Դասընթացը բաղկացած կլինի [...] Read More
Գիտական խորհրդի այսօրվա՝ հունիսի 9-ի հերթական նիստը, որը նախագահում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը, մեկնարկեց վերջերս բազկամարտի Եվրոպայի չեմպիոնի կոչում նվաճած ՀԱԱՀ շրջանավարտ, աշխարհի բազմակի չեմպիոն Աշոտ Ադամյանին եւ դասախոս Դավիթ Ներսիսյանին շնորհակալագրով պարգեւատրելու հաճելի արարողությամբ։ Համալսարանը ագրարայինից ագրոտեխնոլոգիականի վերափոխվելու վերաբերյալ հարցի մասին զեկուցումով հանդես եկավ ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Նա նշեց, որ վերջին տարիներին համալսարանում իրականացված [...] Read More
Պտղահատապտղատու մշակաբույսերի սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավատագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման դասընթացի հերթական գործանական դասն օրերս անցկացվեց Հանրապետական անասնաբուժասանիտարական եվ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի բուսասանիտարիայի լաբորատորիայում՝ դասընթացի մի քանի մասնակիցների եւ ծրագրի փորձագետ Գայանե Ավագյանի ներկայությամբ։ Դասընթացի ունկնդիրները ծանոթացան լաբորատորիայում իրականացվող աշխատանքներին, տնկանյութի միջատաբանական, բուսախտաբանական, հելմինտոլոգիական հետազոտությունների կարգին, մեթոդներին, առկա սարքավորումներին, դրանց կիրառման սկզբունքներին, ինչպես [...] Read More
2/3 շաբաթ Դասընթացի ավարտին կտրամադրվի որակավորման վկայական 012 54 57 13 / 055 52 67 18 [email protected] Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ) հայտարարում է տրանսպորային միջոցների տեխնիկական զննության կայանների ղեկավարների և տրանսպորային միջոցների տեխնիկական վիճակի հսկիչների վերապատրաստման դասընթացի ունկնդիրների ընդունելություն։ Դասընթացի տևողությունը․ Երկու շաբաթ՝ տեխնիկական զննության կայանների տեխնիկական ղեկավարների համար, Երեք շաբաթ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական [...] Read More
Այս շաբաթ ՀԱԱՀ-ն իրականացրեց իր հերթական ներգնա շարժունությունը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում։ Այս անգամ մեր հյուրն էր Յագելոնյան համալսարանի միջազգային և քաղաքական հետազոտությունների ֆակուլտետի դոցենտ Պյոտր Բայորը, ով համալսարան էր եկել դասավանդման նպատակով։ Այցի առաջին օրը մեր հյուրը այցելեց ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտ, որտեղ հանդիպեց դեպարտամենտի պետ Գ․ Համբարձումյանին և աշխատակից Զ․ Պողոսյանին։ Նրանք ներկայացրեցին [...] Read More