Ասպիրանտուրա

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորված անձի կողմից դիմումը տրվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝

Բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճեները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
Օտար լեզվի ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),
Ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճեն կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում,
Ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3×4 չափի),
Քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2023թ.-ի մայիսի 22-ից մինչև հունիսի 15-ը /ներառյալ/ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00-17:00, Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննության ժամկետները սահմանվում է  ս/թ հունիսի 20-ից մինչև 29-ը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 – 2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

Հարցաշար Զ․01․01 Ընդհանուր երկրագործություն Երկրագործություն, հողագիտություն, հիդրոմելիորացիա և ագրոքիմիա 2021-2022 թթ․

Հարցաշար Ե․20․01 Գյուղատնտեսական արտադրության մեքենայացում և մեքենաներ 2021-2022թթ․

Հարցաշար ԺԶ․00․01 Անասնաբուժություն 2021-2022թթ․

Հարցաշար Ը․00․02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում 2021-2022թթ․

Հարցաշար Ե.18.01 «Բուսական և կենդանական ծագման մթերքների վերամշակման և արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 2021-2022 ուստարվա

Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննությունների ժամանակացույց

Ասպիրանտուրայի ընդունելության քննությունների հարցաշար

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել

ՀԱԱՀ-ի ընդունող հանձնաժողով՝
Հասցե՝ ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, 1-ին մասնաշենք, 220ա սենյակ
(+374 95) 52 17 53, 012-58-58-28
[email protected]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է 2022-2023 ուստարվա ասպիրանտուրայի հեռակա ուսուցման ընդունելություն։

Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորված անձի կողմից դիմումը տրվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի անունով՝  կցելով հետևյալ փաստաթղթերը՝

  1. Բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճեները (նաև բնօրինակները) (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
  2. Օտար լեզու և ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),
  3. Ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճեն կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում,
  4. Ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3×4 չափի),
  5. Անձնագրի պատճեն,
  6. Զինվորական գրքույկի պատճեն (բացակայության դեպքում՝ զորակոչային տեղամասում կցագրման վկայականի պատճեն),
  7. Քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2022թ.-ի օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 7-ը (ներառյալ), յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9:00-17:00:

Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննության ժամկետները սահմանվում է  ս/թ սեպտեմբերի 9ից մինչև 14ը /ներառյալ/:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 – 2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննությունների ժամանակացույց

Հարցաշար Զ․01․01 Ընդհանուր երկրագործություն Երկրագործություն, հողագիտություն, հիդրոմելիորացիա և ագրոքիմիա 2021-2022 թթ․

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել

ՀԱԱՀ-ի ընդունող հանձնաժողով՝
Հասցե՝ ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, 1-ին մասնաշենք, 220ա սենյակ
(+374 95) 52 17 53, 012-58-58-28
[email protected]