
Գրիգորյան Մերի Համլետի
տնտ.գիտ.թեկն., դոցենտ
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Հետադարձ կապ
- ՀՀ, Վանաձոր, 2009, Աբովյան 64
- (0322) 2-51-76
- [email protected]
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղը գործում է 2005թ-ից։ Մասնաճյուղի հիմնադիր-տնօրեն, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Խաչատուրի Հակոբյանը կրթօջախը ղեկավարել է մինչև 2020թ.-ը։ Ներկայումս այն ղեկավարում է տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ Մերի Համլետի Գրիգորյանը։
Մասնաճյուղն իրականացնում է ուսուցում առկա համակարգով՝ նախնական /արհեստագործական/, միջին մասնագիտական և հեռակա համակարգով՝ միջին մասնագիտական և բակալավրի կրթական ծրագրերով:
Բակալավրիատի կրթական ծրագրով սովորում է մոտ 209, իսկ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 215 ուսանող։
Մասնաճյուղի բակալավրիատն առաջարկում է կրթական ծառայությունների մատուցում հետևյալ մասնագիտությունների կրթական ծրագրերով՝
Մասնագիտություն | Կրթական ծրագիր |
|
Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում /կրթական ծրագիր/ |
|
Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա |
|
Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն Մեքենասարքավորումների ճարտարագիտություն |
|
Սննդամթերքի անվտանգություն Պարենամթերքի տեխնոլոգիա |
|
Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն |
|
Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա |
|
Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա |
Միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսուցումն իրականացվում է հետևյալ մասնագիտություններով.
- Պահածոների և սննդախտանյութերի տեխնոլոգիա
- Ջերմատնային տնտեսություն
- Կաթի և կաթնամթերքի արտադրության տեխնոլոգիա
- Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում
- Հաշվապահական հաշվառում
- Գյուղատնտեսագիտություն
- Մենեջմենթ
- Համակարգչային գեղարվեստական նախագծում
Նախնական /արհեստագործական/ կրթությունն իրականացվում է ներքոնշյալ մասնագիտությամբ.
- Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում
Մասնաճյուղում գործում են Սննդամթերքի անվտանգության, Հողերի եւ ջրերի հետազոտությունների, վերջերս հիմնված Կաթնամթերքի, Մսամթերքի և Պահածոների վերամշակման ուսումնական լաբորատորիաները: Ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար ստեղծված ժամանակակից մասնագիտացված լաբորատորիաները, ուսուցման տեխնիկական միջոցներով հագեցած լսարանները նպաստում են, որ ուսանողները ստանան անհրաժեշտ մասնագիտական և հումանիտար գիտելիքներ, կատարեն ուսումնալաբորատոր փորձեր։
Բացի ուսումնական գործընթացին ըստ ամենայնի ծառայելուց, լաբորատորիաները Լոռու մարզի ֆերմերներին, տնտեսվարողներին, հողօգտագործողներին ու այլ շահագրգիռ անձանց ծառայում են որպես մասնագիտական վերապատրաստման ժամանակակից ուսումնատեղեկատվական կենտրոն, հողերի եւ ջրերի հետազոտությունների լաբորատորիայում իրականացվում են հողի փորձանմուշների տարբեր հետազոտություններ: Մասնաճյուղի կոնֆերանս–դահլիճում լայն հնարավորություններ են ստեղծված ուսանողների, ֆերմերների, ագրոոլորտի մասնագետների համար, ովքեր մասնակցում են այստեղ անցկացվող միջոցառումներին։
«Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համագործակցության արդյունքում ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի ենթակառույց հանդիսացող Լոռու Գիտելիքի նորարարական հաբը ծառայում է մարզի երիտասարդների նոր գաղափարների գեներացմանը, աշխատաժողովների, դասընթացների, հանդիպումների, բանավեճերի, ֆիլմերի դիտում-քննարկումների կազմակերպմանը։
Առկա է նաև սերտ համագործակցություն «My Forest Armenia» բնապահպանական հասարարկական կազմակերպության և ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի միջև, որի արդյունքում ուսումնական մասնաճյուղի բակում կառուցվել է ջերմատուն, ուր աճեցվում են սոճու և կեչու սերմնաբուսակներ: Այս նախաձեռնությունը ենթադրում է միջոցառումների շարք, որն, անշուշտ, նպաստում է ուսանողների մասնագիտական հմտությունների ու կարողությունների զարգացմանը:
Ներկայումս Աբովյան 64 հասցեում գործող մասնաճյուղը պատրաստվում է իր գործունեությունը շարունակել Ուսանողական 9 հասցեում գործող հիմնանորոգված մասնաշենքում, որն ապահովված է առավել հարմարավետ և ուսանողակենտրոն միջավայրով. առկա են էլեկտրական կաթսայատուն, մարզադաշտ, քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության, կենդանիների առողջության, էկոնոմիկայի լաբորատորիաներ, հրաձգարան, մարզադահլիճ, բուժկետ, միջոցառումների դահլիճ, գրադարան-ընթերցասրահ, ուսանողական ճաշարան: