Գայանե Յուրիկի Գաբրիելյան
Տնօրենի պաշտոնակատար
Հետադարձ կապ
- ՀՀ, Շիրակի մարզ, Գյումրի, 3115, Հ.Սարգսյան 15
- (0312) 5-54-56
- [email protected]
https://www.facebook.com/profile.php?id=100009484040361
1922թ. Ալեքպոլի առևտրական ուսումնարանի հենքի վրա ստեղծված ինդուստրիալ տեխնիկումն ուներ երեք բաժին՝ գյուղատնտեսական, էլեկտրատեխնիկական և շինարարական: 1924թ. ինդուստրիալ տեխնիկումի գյուղատնտեսական բաժնի վրա հիմնադրվում է Լենինականի դաշտավարական տեխնիկումը, որը 1970թ. վերանվանվել է Հացիկի սովխոզ-տեխնիկում, 1989թ.` Հացիկի խորհրդային տնտեսության տեխնիկում, 1992թ.` Հացիկի պետական տնտեսության տեխնիկում, 1996թ.` Ախուրյանի պետական գյուղատնտեսական տեխնիկում, 2000թ.` Շիրակի ակ. Մ.Գ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ: 2012թ. այն, որպես մասնաճյուղ, ընդգրկվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կազմում:
Այժմ քոլեջում գործում են առկա ուսուցման 9 մասնագիտություններ, որոնց շրջանավարտները կարող են աշխատել՝
Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (Ավտոտրանսպորտում)
- կառավարիչ` տրանսպորտային փոքր կազմակերպության
- տեխնիկ` ավտոտրանսպորտային փոխադրումների կազմակերպման
- կարգավար`տրանսպորտային գործունեության
- գործակալ` տրանսպորտային կազմակերպության
- ծառայող` գրասենյակային, ուղեբեռի ուղեկցման:
Հաշվապահական հաշվառում
- հաշվապահ` առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում
- գլխավոր հաշվապահ` փոքր և միջին ձեռնարկություններում:
Մենեջմենթ /Կառավարում/
- առևտրային բաժնի ղեկավար, աշխատակազմի կառավարիչ, մենեջեր
- առևտրի խթանման կազմակերպիչ` մենեջեր
- առևտրի կազմակերպիչ` մենեջեր:
Ապրանքագիտություն
- կազմակերպիչ՝ ապրանքատեսակների զարգացման աշխատանքների
- վերահսկիչ` սպասարկման կենտրոնի
- համակարգող` վաճառքի և վաճառակետերի զարգացման աշխատանքների
- վերլուծաբան` շուկայի ուսումնասիրությունների:
Մսի և մսամթերքների տեխնոլոգիա
- տեխնոլոգ` կենդանիների ընդունման, սպանդի կազմակերպման
- տեխնոլոգ` հումքի որակի, տեխնոլոգիական բոլոր գործընթացների հսկման և կատարման
- համակարգող` օժանդակ բանվորների աշխատանքների
- սպասարկող` հումքի, սարքավորումների, տարայի, տեխնիկական միջոցների նախապատրաստման և սանիտարահիգիենիկ վիճակի հսկման:
Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն
- սպառողական ապրանքների որակի փորձագետ, ապրանքագետ
- ապրանքների համապատասխանության գնահատման մասնագետ
- արտադրական կազմակերպության որակի հսկողության մասնագետ:
Հողաշինարարություն
- երկրաբաշխներ, քարտեզագիրներ և տեղանքագիրներ
- տեխնիկներ՝ արդյունաբերության և քաղաքացիական շինարարաության
- գծագրողներ
- խորհրդատուներ՝ գյուղատնտեսական և անտառային տնտեսության:
Անասնաբուժություն
- կրտսեր անասնաբույժ
- կրտսեր անասնաբույժ՝ պատվաստման
- կրտսեր անասնաբույժ` ներարակման աշխատանքների
- կրտսեր անասնաբույժ` արհեստական սերմնավորման
- կրտսեր անասնաբույժ` խորհրդատու:
Ջերմատնային տնտեսություն
- ջերմատնային տնտեսության ագրոնոմ
- ջերմատնային տնտեսության տեղամասի վարպետ:
Քոլեջում ԵՄ ֆինանսավորմամբ և «Մարդը կարիքի մեջ» ԲՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում իրականացվել են «Պանրագործություն» և «Ֆերմերային գործ, անասնաբուծություն» մասնագիտացումներով լրացուցիչ դուալ կրթական ծրագրեր, ստեղծվել է պանրի արտադրության, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիայի ուսումնափորձարարական լաբորատորիա, որի նպատակն է արտադրական պրակտիկաների առավել արդյունավետ կազմակերպումը և կաթի վերամշակման ոլորտներում մասնագիտական կրթության զարգացումը:
ԵՄ ֆինանսավորմամբ «Կանաչ արահետ» ՀԿ համագործակցության շրջանակներում ստեղծվել է նորարարական գիտելիքի հաբ:
Գիտելիքի նորարարական հաբը բացվել է «EU4Youtհ․ Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (SEED) սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» նախագծի շրջանակներում, որն իրականացնում են Հայաստանում Green Lane-ը, և Վրաստանում` CENN-ը և KRDF կազմակերպությունները։
Գիտելիքի նորարարական հաբերը բացվել են 2 երկրների 3 սահմանամերձ մարզերում։ Հայաստանում՝ Շիրակ(Գյումրի), Լոռի(Վանաձոր), Տավուշ(Իջևան)։ Վրաստանում՝ Նինոծմինդա, Ախմետա, Գորի։
Գիտելիքի նորարարական հաբերի նպատակն է խթանել սոցիալական ձեռներեցության ու բնապահպանության զարգացումը, ակտիվացնել երիտասարդների հմտությունների զարգացման ու զբաղվածության գործընթացները՝ առաջնային կարևորելով երիտասարդների հմտությունների կարողունակության բարձրացումը (Soft Skills)։
Հաբի շահառուներն են 14-29 տարեկան երիտասարդները, որոնք կամավորական աշխատանքներ են կատարում՝ ոչ միայն մասնակցելով միջոցառումների ու արշավների նախապատրաստական աշխատանքներին, այլ մենթորի օգնությամբ նաև իրենք են կազմակերպում ակումբներ ու դասընթացներ։
Ավստրիական զարգացման գործակալության հետ համագործակցության շրջանակներում ստեղծվել է Հողի անալիզի լաբորատորիա:
Լաբորատորիաների վերանորոգումն իրականացվել է ՀԱԱՀ-ի կողմից, կահավորանքն ու սարքավորումները տեղադրել են համագործակցող կազմակերպությունները:
Քոլեջն ապրում է եռուն հասարակական կյանքով: Կազմակերպվում են տարբեր միջոցառումներ` ցերեկույթներ, հանդիպումներ, սպորտային մրցումներ: