
Ալբերտ Վիրաբի Վարդանյան
անասնաբուժ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր
Մասնաճյուղերի տնօրեն
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
2-րդ մասնաշենք, 533 սենյակ - (+37412) 52-38-94, (+37410) 52-23-90
բջջ. (+37498) 40-35-85 - [email protected]
Կ.Ի.Սկրյաբինի անվան Մոսկվայի անասնաբուժական բժշկագիտության և կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիայի /ՄԱԲԿՊԱ/ և Կ.Ա. Տիմիրյազևի անվան Ռուսաստանի պետական ագրարային համալսարանի /ՌՊԱՀ/ երևանյան մասնաճյուղերը բացվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների համատեղ որոշման համաձայն (լիցենզիա N 0003673, սերիա 90П01 առ 14.11. 2011թ.): Մասնաճյուղերի գործունեությունը լուրջ խթան է համալսարանի ինտեգրմանը ԱՊՀ երկրների և համաշխարհային բարձրագույն կրթական համակարգին:
Մասնաճյուղերը գործում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բազայի վրա:
Հայաստանի Հանրապետության կառավարության 25.02.2010 թ. № 171-Ա որոշման համաձայն Հայաստանի պետական ագրարային համալսարանը համատեղ, անհատույց օգտագործման իրավունքով մասնաճյուղերին է հանձնել ուսումնական լաբորատորիաներ, լսրաններ և օժանդակ տարածքներ ուսումնական գործընթացը կազմակերպելու համար: Բացման օրից՝ 2011 թվականից մինչև 2016թ. մասնաճյուղերի տնօրեն է եղել ՀԱԱՀ Կենսագործունեության ամբիոնի նախկին պրոֆեսոր Հ. Սարգսյանը, իսկ 2017 թվականից մասնաճյուղերը ղեկավարում է ՀԱԱՀ Թերապիայի, վիրաբուժության և ծննդագիտության ամբիոնի պրոֆեսոր, անասնաբուժական գիտությունների դոկտոր Ա.Վ. Վարդանյանը:
![]() |
![]() |
Ուսուցումն անցկացվում է ռուսերեն լեզվով:
Ավարտողները ստանում են ՌԴ պետական նմուշի դիպլոմներ:
Մրցույթն անցկացվում է ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա: Տարբեր պայմանների դեպքում հաշվի են առնվում ատեստատի և միջին մասնագիտական կրթության դիպլոմի գնահատականները:
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները ստանում են զորակոչման տարկետում:
Դիմումներն ընդունվում են 2020 թ. հունիսի 22-ից մինչև հուլիսի 24-ը:

Մասնագիտություններ
- Անասնաբուժություն, դիպլոմավորված մասնագետ որակավորմամբ (ՄԱԲԿՊԱ),
- Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն, բակալավրի որակավորմամբ (ՄԱԲԿՊԱ):
Ընդունելության քննություններ
«Անասնաբուժություն» և «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն»
մասնագիտությունների համար՝ կենսաբանություն, ռուսաց լեզու և մաթեմատիկա:
ՄՊՔ հանձնող դիմորդներն ազատվում են ընդունելության քննություններից (Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համաձայն):
Դիմորդը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը
- Հաստատված ձևով դիմում ՄԱԲԿՊԱ-ի և ՌՊԱՀ-ի ռեկտորների անունով,
- միջին /լրիվ/ կրթության (ատեստատ) կամ միջին մասնագիտական կրթության վերաբերյալ փաստաթուղթ,
- 8 լուսանկար (3х4 սմ չափի),
- անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զին.գրքույկ, ծննդյան վկայական կամ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, տրված ՀՀ Ոստիկանության ծառայության կողմից, փախստականի վկայական և բնակության վայրի մասին տեղեկանք),
- զին.ծառայության վերաբերյալ փաստաթուղթ (զին.գրքույկ կամ գրանցման վկայական),
- դիպլոմ միջազգային և հանրապետական մրցույթներում (օլիմպիադաներում) մասնակցության վերաբերյալ,
- տեղեկանք առողջության վերաբերյալ:
Դիմորդները, ովքեր ունեն հատուկ կարգավիճակ, ներկայացնում են նաև հետևյալ փաստաթղթերը.
- Փաստաթուղթ մինչև 23 տարեկանն առանց ծնողական խնամքի մնալու մասին,
- զինվորական ծառայության ժամանակ մահացած զինծառայողի մահվան վկայականը, զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամության վերաբերյալ փաստաթուղթ,
- 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամության և մինչև 18 տարեկան բնածին հաշմանդամի մասին փաստաթուղթ: