Ռուսական մասնաճյուղեր

Ալբերտ Վիրաբի Վարդանյան

անասնաբուժ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր

Մասնաճյուղերի տնօրեն

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    2-րդ մասնաշենք, 533 սենյակ
  • (+37412) 52-38-94, (+37410) 52-23-90
    բջջ. (+37498) 40-35-85
  • [email protected]

Կ.Ի.Սկրյաբինի անվան Մոսկվայի անասնաբուժական բժշկագիտության և կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիայի /ՄԱԲԿՊԱ/ և Կ.Ա. Տիմիրյազևի անվան Ռուսաստանի պետական ագրարային համալսարանի /ՌՊԱՀ/ երևանյան մասնաճյուղերը բացվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների համատեղ որոշման համաձայն (լիցենզիա N 0003673, սերիա 90П01 առ 14.11. 2011թ.): Մասնաճյուղերի գործունեությունը լուրջ խթան է համալսարանի ինտեգրմանը ԱՊՀ երկրների և համաշխարհային բարձրագույն կրթական համակարգին:
Մասնաճյուղերը գործում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բազայի վրա:

Հայաստանի Հանրապետության կառավարության 25.02.2010 թ. № 171-Ա որոշման համաձայն Հայաստանի պետական ագրարային համալսարանը համատեղ, անհատույց օգտագործման իրավունքով մասնաճյուղերին է հանձնել ուսումնական լաբորատորիաներ, լսրաններ և օժանդակ տարածքներ ուսումնական գործընթացը կազմակերպելու համար: Բացման օրից՝ 2011 թվականից մինչև 2016թ. մասնաճյուղերի տնօրեն է եղել ՀԱԱՀ Կենսագործունեության ամբիոնի նախկին պրոֆեսոր Հ. Սարգսյանը, իսկ 2017 թվականից մասնաճյուղերը ղեկավարում է ՀԱԱՀ Թերապիայի, վիրաբուժության և ծննդագիտության ամբիոնի պրոֆեսոր, անասնաբուժական գիտությունների դոկտոր Ա.Վ. Վարդանյանը:

Ուսուցումն անցկացվում է ռուսերեն լեզվով:

Ավարտողները ստանում են ՌԴ պետական նմուշի դիպլոմներ:

Մրցույթն անցկացվում է ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա: Տարբեր պայմանների դեպքում հաշվի են առնվում ատեստատի և միջին մասնագիտական կրթության դիպլոմի գնահատականները:

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները ստանում են զորակոչման տարկետում:

Դիմումներն ընդունվում են 2020 թ. հունիսի 22-ից մինչև հուլիսի 24-ը:


88433.p7dtjc.790

Մասնագիտություններ

  • Անասնաբուժություն, դիպլոմավորված մասնագետ որակավորմամբ (ՄԱԲԿՊԱ),
  • Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն, բակալավրի որակավորմամբ (ՄԱԲԿՊԱ):

Ընդունելության քննություններ
«Անասնաբուժություն» և «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն»
մասնագիտությունների համար՝  կենսաբանություն, ռուսաց լեզու և մաթեմատիկա:

ՄՊՔ հանձնող դիմորդներն ազատվում են ընդունելության քննություններից (Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համաձայն):

Դիմորդը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը

  1. Հաստատված ձևով դիմում ՄԱԲԿՊԱ-ի և ՌՊԱՀ-ի ռեկտորների անունով,
  2. միջին /լրիվ/ կրթության (ատեստատ) կամ միջին մասնագիտական կրթության վերաբերյալ փաստաթուղթ,
  3. 8 լուսանկար (3х4 սմ չափի),
  4. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զին.գրքույկ, ծննդյան վկայական կամ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, տրված ՀՀ Ոստիկանության ծառայության կողմից, փախստականի վկայական և բնակության վայրի մասին տեղեկանք),
  5. զին.ծառայության վերաբերյալ փաստաթուղթ (զին.գրքույկ կամ գրանցման վկայական),
  6. դիպլոմ միջազգային և հանրապետական մրցույթներում (օլիմպիադաներում) մասնակցության վերաբերյալ,
  7. տեղեկանք առողջության վերաբերյալ:

Դիմորդները, ովքեր ունեն հատուկ կարգավիճակ, ներկայացնում են նաև հետևյալ փաստաթղթերը.

  1. Փաստաթուղթ մինչև 23 տարեկանն առանց ծնողական խնամքի մնալու մասին,
  2. զինվորական ծառայության ժամանակ մահացած զինծառայողի մահվան վկայականը, զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամության վերաբերյալ փաստաթուղթ,
  3. 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամության և մինչև 18 տարեկան բնածին հաշմանդամի մասին փաստաթուղթ: