Category: Բոլոր նորությունները

Միջբուհական գիտաժողովն ամփոփեց Ուսանողական գիտական շաբաթը

Ուսանողական գիտական ընկերության եւ Ուսանողական խորհրդի կազմակերպած Ուսանողական գիտական շաբաթվա վերջին երկու ամփոփիչ օրերը՝ մայիսի 27-29-ը, նվիրված էին միջբուհական գիտաժողովին եւ անցկացվեց համալսարանի Աղավնաձորի Զարթոնք հանգստյան տան ագրոճամբարում։ Գիտաժողովին զեկույցներ ներկայացրեցին ինչպես ՀԱԱՀ-ի, այնպես էլ երկրի տարբեր բուհերի շուրջ 30 ուսանողներ։ Ագրարայինի զեկուցումները Ուսանողական գիտական շաբաթվա համալսարանական փուլում աչքի ընկածներն էին։ Միջբուհական գիտաժողովի բացմանը ողջույնի [...] Read More

Վախճանվել է գյուղատնտեսական գիտության երախտավոր Արկադի Ահարոնյանը

Գյուղատնտեսական գիտության եւ Ագրարային համալսարանի երախտավորների փաղանգից մեկ գույն էլ պակասեց․ վախճանվել է գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, ՀԳԳԱ թղթակից անդամ, Միջազգային տեղեկատվական, Միջազգային էկոլոգիայի ակադեմիաների անդամ Արկադի Գեւորգի Ահարոնյանը։ Դոկտոր Ահարոնյանը հայտնի գյուղատնտես-մոլախոտաբան է։ Տասնյակ տարիներ եղել է բույսերի պաշտպանության ոլորտի առաջամարտիկ։ Ղեկավարել եւ կատարել է բազմաթիվ գիտական թեմաներ՝ առաջարկելով բույսերի վնասակար ֆլորայի դեմ պայքարի նոր, [...] Read More

Ագրարային համալսարանում էին գերմանացի ապագա գինեգործները

Հայաստան մեկշաբաթյա ուսումնաճանաչողական այցի շրջանակում օրերս Ագրարային համալսարանում էր Գերմանիայի Հայլբրոնի կիրառական գիտությունների համալսարանի Գինու բիզնես մասնագիտության ուսանողների խումբը՝ պրոռեկտոր, պրոֆեսոր, դոկտոր Ռութ Ֆլոյխաուսի գլխավորությամբ։ Խմբին ուղեկցում էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Մասնավոր հատվածի զարգացում եւ ՄԿՈՒ Հարավային Կովկասում ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Արամ Բաբայանը։ Այցի նպատակն էր ծանոթանալ Հայաստանի գինեգործական ոլորտի զարգացումներին եւ [...] Read More

Ագրարայինը հյուրընկալեց հայ-իրանական առաջին ագրոտեխնոլոգիական խորհրդաժողովը

Այսօր՝ մայիսի 27-ին կայացավ Հայ-իրանական ագրոտեխնոլոգիական առաջին խորհրդաժողովը, որ կոչված էր արդյունավետ եւ կայուն համագործակցություն ստեղծել Հայաստանի եւ Իրանի ագրոտեխնոլոգիական կազմակերպությունների եւ ոլորտի պատասխանատուների միջեւ։ Ողջունելով մասնակիցներին, ռեկտոր Վարդան Ուռուտյանը խորհրդաժողովը դիտարկեց որպես ոչ միայն ագրոտեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության կարեւոր հարթակ, այլեւ երկկողմանի գիտակրթական եւ տնտեսական կապերի ու բարեկամության ամրապնդման լավ հնարավորություն, որի համար նա շնորհակալություն [...] Read More

Ուսումնական տարվա վերջին շաբաթը շռնդալից-բուռն էր

ՈՒԳԸ շաբաթը ավելի քան հագեցած էր: Երիտասարդների գիտաժողովից զատ բազում հանդիպումներ, քննարկումներ եղան, ինտելեկտուալ խաղ, համագործակցության նոր ուղենիշեր հստակեցվեցին: Այս խտացված խորապատկերում հետաքրքրագույն հանդիպումներից մեկն էլ ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանի  նախաձեռնությունն էր: Հյուրընկալել էին տ.գ.դ, պրոֆեսոր միջազգային գիտական հանդեսի (ԲՈԿ-ի ճանաչած) գլխավոր խմբագիր Աշոտ Թավադյանին: Պրոֆեսորի խոսքը շատ հապճեպ (ներկաների ժամանակն [...] Read More

Էրազմուսյան անմոռանալի շաբաթ՝ հյուընկալվողների եւ հյուընկալողների համար

Մայիսի 16-20-ը յուրահատուկ միջազգային շաբաթ էր ՀԱԱՀ-ում։ Միաժամանակ հյուրընկալել էինք՝ Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի միջազգային բաժնի համակարգող Մարիա Քրիստինա Պալմային, պրոֆեսորներ Սոֆիա Ռամոային եւ Լուզ Լուիսին, Ռումինիայի Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժության համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Քրիստիան Պուրդուին։ Հանդիպման առաջին օրը ՄԿԴ-ն կազմակերպել էր բաց հանդիպում։ Մարիա Պալման ներկայացրեց Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտը, մանրամասնեց` ինչ են առաջարկում տեղացի [...] Read More

Հագեցած եւ ձեռքբերումներով լի օր անասնաբույժ-անասնաբույծների համար

ՀԱԱՀ ուսանողական գիտական շաբաթվա շրջանակում մայիսի 25-ին Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետում անցկացվեցին մի քանի  միջոցառումներ։ Մասնավորապես, «Անասնաբուժության կարեւորությունը» խորագրով սեմինար-հանդիպում կայացավ ոլորտի փորձագետներ Արման Օհանյանի եւ Դավիթ Նավասարդյանի հետ։ Նրանք ապագա գործընկերներին հաղորդակից դարձրեցին իրենց փորձին, մասնագիտության կարեւորությանը սննդի շղթայում, մասնագիտական հմտությունների բարելավման ներկա հնարավորություններին, մասնավոր անասնաբուժական սպասարկման 10 հիմնաքարերին։ Անասնաբույժների ազգային ասոցիացիայի նախագահ [...] Read More

Սերունդների փոխկանչ. Ապագայի հիմքը դրվում է այսօր, այստեղ

Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը ուսանողների հետ հանդիպման էր հրավիրել ոլորտի ականավոր, վաստակաշատ մասնագետների՝ գ.գ.դ. Սերգեյ Երիցյանին, կ.գ.դ. Մասիս Սարգսյանին, գ.գ.դ. Ալբերտ Մարկոսյանին: Ինչպես նշեց դեկանը, եթե չգիտես անցյալդ, չես ապրի ներկայով ու ապագան էլ շատ անորոշ կլինի: Ավագ սերնդի գիտնականները սիրով դրվագներ պատմեցին իրենց ուսանողական տարիների, որպես մասնագետ կայանալու դժվարին, բայց պատվաբեր ուղու մասին: [...] Read More

Գիտական շաբաթ․ գեղեցիկ եւ օգտակար հանդիպում Սամվել Ավետիսյանի հետ

Ուսանողական գիտական շաբաթվա շրջանակում Ուսանողական գիտական ընկերությունը եւ Ուսխորհուրդը մայիսի 25-ին հաճելի անակնկալ մատուցեցին Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներին ու դասախոսներին՝ որպես բանախոս հրավիրելով պետական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ, ՀՊՏՀ Ամբերդ գիտական կենտրոնի նախկին տնօրեն, այժմ ավագ փորձագետ, բազմաթիվ գիտական աշխատությունների, մասնագիտական եւ այլ դասագրքերի ու հանրամատչելի գրքերի հեղինակ, պրոֆեսոր, [...] Read More

Համաձայնագիր «Հայաստանի տեխնոլոգիական ապագան» նախաձեռնության շրջանակում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Հայ - ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսը եւ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը մայիսի 23-ին համաձայնագիր են ստորագրել «Հայաստանի տեխնոլոգիական ապագան» (ՀՏԱ) նախաձեռնության շրջանակում համագործակցության վերաբերյալ։ [...] Read More