Category: Բոլոր նորությունները

Մագիստրոսական ավարտաճառեր. Գինու տեխնոլոգների պաշտպանության ժամանակ բաժակները… «քչություն» էին անում

Իսկ պատճառն այն էր, որ տեխնոլոգիական մասնագիտությունների գծով ավարտաճառերի թեմաները վաղուց դադարել են դատարկ-«փուչիկ»-անիմաստ-ձեւական բնույթ կրելուց: Երիտասարդներին տալիս են նոր, չտրորված ճանապարհներով քայլել-անցնելու, ստեղծել-ստեղծագործելու լայն հնարավորություններ: Նոր համ եւ բույր, նոր գույն ու երանգ, նոր մշակույթ արարելու հնարավորություն: Մինչ պաշտպանությունը նոր ըմպելիքները, ալկոհոլային խմիչքները խիստ գաստրոմոտոգրաֆիկ եւ այլ փորձաքննությունների են ենթարկվում: Իսկ պաշտպանության ժամանակ մատուցվում [...] Read More

Ռեկտոր Ուռուտյանի աշխատանքային այցը Իսպանիա

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը հունիսի 13-ից 17-ը աշխատանքային այցով գտնվում է Իսպանիայի Մալագայի համալսարանում։ Գործակցային կապերի ստեղծման եւ խորացման նպատակ հետապնդող այցի ընթացքում պարոն Ուռուտյանը եղել է համալսարանի տարբեր ստորաբաժանումներում, նորարարական լաբորատորիաներում եւ կենտրոններում, հանդիպումներ ունեցել համալսարանի պատասխանատուների հետ։ Տպավորիչ եւ արդյունավետ էին այցելություններն ու հանդիպումները Մալագայի համալսարանի միջազգային գրասենյակ, գրեթե հարյուրամյա պատմություն ունեցող Վիկտորիա գարեջրագործական [...] Read More

Ուսումնառության ամենակարեւոր փուլերից մեկը՝ աշխատանքային փորձուսուցում

Փորձուսուցման դերն ու կարեւորությունը ապացուցելու կարիք ամենեւին չկա: Հասկանալի է: Նկատենք միայն, որ սա ուսումնառության ողջ շղթայի միակ բաղադրիչն է, որ հնարավոր չէ լրացնել, վերահանձնել: Ձախողելու դեպքում պարզապես դուրս ես մնում գործընթացից: Եւ վերջ… Փորձուսուցման որակի եւ արդյունավետության բարձրացման խնդիրը մտահոգիչ էր երկար ժամանակ, քանի որ երբեմն ձեւական բնույթ էր կրում, իսկ գործատուներն էլ խոցելի [...] Read More
sized-evropakan qaxcraveniq-01 (1)

Եվրոպական քաղցրավենիքի գաղտնիքները կարճաժամկետ դասընթաց

Ուզու՞մ ես զարմացնել հարազատներիդ կամ սիրելի հաճախորդներիդ եվրոպական քաղցրավենիքի նոր տեսակներով, ուրեմն այս դասընթացը հենց ՔԵԶ համար է։ Դասընթացի շնորհիվ կծանոթանաս՝ • Ժամանակակից հումքային բազային, • Հումքի ստացմանը և նախապատրաստմանը արտադրության, • Սարքավորումների և գործիքների ընտրությանը և շահագործման հմտություններին Կպատրաստես՝ • Կրուասան • Չիզ քեյք Cheese cake • Ֆրանսիական միլ-ֆոյ Mille-feuille • Ֆրանսիական մակարոն Դասընթացը [...] Read More

Հիսունը ստացան «Ինտենսիվ այգիների հիմնում եւ կառավարում» դասընթացի հավաստագրեր

ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի կրթական բաղադրիչի շրջանակում իրականացված եռամսյա դասընթացին մասնակցելու համար դիմել էր ավելի քան 100 մարդ, ընտրվել էր 80-ը, իսկ ավարտական հավաստագրեր ստացան 50-ը, որոնք բավարարեցին մասնակցության պահանջները։ Դասընթացը Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ անցկացրեց Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը։ Ծրագրի համաֆինանսավորողը եւ շահառուն Ագրարային համալսարանն է, դասավանդող փորձագետները՝ ՀԱԱՀ-ի եւ այլ հեղինակավոր [...] Read More

Մտահոգություն հանուն կրթությա՞ն, թե՞ թանի ճանճի էֆեկտ

Yerkir.am կայքը հունիսի 9-ին հրապարակել է «Աննախադեպ բարեփոխումնե՞ր, թե՞ խայտառակ վիճակ ագրարային համալսարանում» անստորագիր հոդված, որտեղ համալսարանի այս տարվա դիմորդների փոքր թիվը որպես սուբյեկտիվ գործոն արձանագրելու անհաջող փորձ է արվում։ Քանի որ հոդվածը հեղինակ չունի, պետք է ենթադրել, որ ոչ թե կոնկրետ լրագրող, այլ տվյալ մեդիա կազմակերպությունն է փորձում մոլորեցնել հասարակությանը եւ մերկապարանոց հայտարարություն անել, [...] Read More

Փորձուսուցում Արտամետի շրջանաձեւ տնտեսությունում

ՀԱԱՀ ռեկտորի խորհրդական Կարեն Մինասյանի եւ Ագրոնոմիական ֆակուլտետի մագիստրատուրայի Ագրոնոմիա մասնագիտության մագիստրանտ Աննա Մինասյանի նախաձեռնությամբ, նույն մասնագիտության մի խումբ մագիստրանտներ օրերս այցելեցին Արմավիրի մարզի Արտամետ համայնք՝ Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտ Գայանե Գաբրիելյանի գլխավորությամբ։ Արամ  Բադալյանի ֆերմերային տնտեսություն ճանաչողական այցի նպատակն էր ուսումնասիրել պիստակենու տնկանյութի արտադրության, կենսահումուսի ստացման, պիստակենու ինտենսիվ տիպի այգու հիմնադրման եւ [...] Read More

Եւս յոթը համալրեցին սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների շարքերը

Այսօր հավաստագրեր ստացան «Սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերպատրաստման» դասընթացի հերթական մասնակիցները: Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում վերապատրաստված անասնաբույժներից հավաստագիր է ստացել 105-ը, ներառյալ այսօրվա 7 մասնակիցները, որոնք Գեղարքունիքի, Արմավիրի եւ Սյունիքի մարզերից են: Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը ողջունեց եւ շնորհավորեց դասընթացի մասնակիցներին եւ հույս հայտնեց, որ դասընթացը նպաստել է նրանց մասնագիտական գիտելիքների խորացմանը, իսկ [...] Read More

Տնտեսագիտականի գիտխորհուրդը շնորհակալագրեր է հանձնում գիտաժողովի մասնակիցներին

Այսօր կայացավ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի նիստը՝ դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանի նախագահությամբ։ Գիտխորհուրդը նախ լսեց 2021-2022 ուսումնական տարվա դիպլոմային աշխատանքների, մագիստրոսական թեզերի պաշտ­պա­նու­թյան արդյունքների մասին ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նա­խագահ Շիրազ Մուրադյանի հաշվետվությունը։ Այնուհետեւ պրոֆեսոր Ղազարյանը հանդես եկավ 3-րդ կուրսերի աշխատանքային եւ 4-րդ կուրսերի ար­տա­դ­րա­կան փորձուսուցումների կազմակերպման մասին զեկուցումով։ Փորձուսուցումների արդյունավետության բարձրացման [...] Read More
European chocolate making

Եվրոպական հրուշակեղեն կարճաժամկետ դասընթաց

Ցանկանու՞մ ես սովորել և զբաղվել եվրոպական հրուշակեղենի արտադրությամբ, ուրեմն այս դասընթացը հենց ՔԵԶ համար է։ Դասընթացի շնորհիվ Կծանոթանաս՝ Ժամանակակից հումքային բազային, Հումքի ստացմանը և նախապատրաստմանը արտադրության, Սարքավորումների և գործիքների ընտրությանը և շահագործման հմտություններին Կպատրաստես՝ Տորթեր (red velvet, brownie) Հրուշակային տորտալետկաների հավաքածու Տարբեր տեսակի կրեմներ Բելգիական փափուկ վաֆլի Մաֆիններ (վանիլային և շոկոլադե), թխվածքաբլիթներ Դասընթացը բաղկացած կլինի [...] Read More